Աիշվարյա Ռայի գեղեցկության գաղտնիքը. ինչպես նրան հաջողվեց նիհարել
16.11.2012
Ծննդաբերությունից հետո Հնդկաստանի ամենագեղեցիկ կինը և միլիոնավոր կինոսերների կուռքը զգալիորեն գիրացավ: Նրա լուսանկարները ցնցեցին բոլորին: Ինքը` Աիշվարյան, սկսեց խուսափել տեսախցիկներից և պարզ դարձավ, որ նա չափազանց լուրջ է վերաբերվում կազմվածքի փոփոխությանն ու ամեն ինչ կանի վերականգնվելու համար:
Նիհարելը նրանից բավական ժամանակ պահանջեց: Եթե հայտնի մոդել Միրանդա Քերը ծննդաբերությունից երկու ամիս անց արդեն պոդյումին էր, ապա Աիշվարյան երեխայի ծննդյան երկրորդ ամսում դեռ շարունակում էր քաշ հավաքել:
Բայց արի ու տես, որ իր 39-ամյակի տոնակատարությանը` նոյեմբերի 1-ին, դերասանուհին ներկայացել է շշմեցնող տեսքով: Նա ազատվել է ավելորդ կիլոգրամներից և չի թաքցնում իր գաղտնիքը:
Ահա այն.
- Դերասանուհին ամեն օր ընդունում է 8-10 բաժակ մաքուր ջուր: Այն հիանալի պայքարում է վնասակար նյութերի ու ճարպի դեմ:
- Դեմքը Աիշվարյան խնամում է բեսանով: Այդպես են Հնդկաստանում անվանում չորացրած ոլոռից պատրաստած ալյուրը, որը դերասանուհին խառնում է կաթի հետ ու քսում դեմքին:
- Նա չի ծխում և չի չարաշահում ալկոհոլը: Այլ կերպ ասած` հետևում է առողջ ապրելակերպին:
- Դերասանուհին անկեղծորեն հավատում է մտքի ուժին: Նա վստահ է, որ դրական մտքերը մեզ ավելի գեղեցիկ են դարձնում: Մի խոսքով` մտածեք, որ դուք կարող եք նիհարել, և կնիհարեք:
- Բոլորն են հիանում Աիշվարյայի գեղեցիկ հայացքով, իսկ նա պնդում է, որ առանց կնճիռների ճակատն ու փայլուն աչքերը լավ քնի արդյունքն են:
- Իսկ Աիշվարյայի մազերի փայլի գաղտնիքը կոկոսի ու պալմայի յուղերն են:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7973 անգամ
|