Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ են մտածում գործընկերները. բացահայտեք նրանց ժեստերի միջոցով

01.11.2012

 Ձեր գործընկերները և հատկապես տնօրենը չեն հավատում աշխատանքից ուշանալու  համար Ձեր տված բացատրություններին: Ի՞նչ անել: Ձեզ պարզապես մատնում են միմիկաները և ժեստերը: Դուք եւս պետք է սովորեք կարդալ նրանց ժեստերը, որպեսզի հասկանաք, թե իրականում ինչ են մտածում Ձեր կոլեգաները:



 

Վաո˜ւ

 

Ձեր կոլեգայի դեմքին ուրախություն հայտնվեց` խառնված զարմանքի հետ: Իրավիճակն այնքան է անհանգստացնում նրան, որ նա ամեն կերպ փորձում է պահել իր էմոցիաները: Այդ մասին խոսում են նրա ձեռքերը, որոնք հայտնվել են այտերին: Այս ժեստը  փաստում է այն մասին, որ նա փորձում է կենտրոնանալ: Այսպես են իրենց պահում մարդիկ, ովքեր ստանում են անսպասելի և շատ հաճելի անակնկալ այն իրավիճակում, երբ չարժե ի ցույց դնել էմոցիաները:

 

Օ˜յ

 

Կոլեգան միանգամից փոխում է դեմքի արտահայտությունը: Հոնքերը բարձրանում են, աչքերը լայնանում, իսկ ձեռքերը հայտնվում են շուրթերի մոտ` փորձելով ասես փակել բերանը:  Սա շոկի արտահայտում է: Հավանաբար նա պարզել է, որ լուրջ սխալ է թույլ տվել կամ ավելի շատ է խոսել, քան պետք էր:

 

Անհարմարության զգացողությունը կարող է դրսևորվել նաև դեմքի կարմրածությամբ, աչքերը փախցնելով:

 

Հըմմ….

 

Ձեր կոլեգան խորը մտածմունքների մեջ է: Հավանաբար նա վերլուծում է հենց նոր ստացած ինֆորմացիան: Նրա աչքերը սկսում են վերեւ նայել կամ աջ ու ձախ անել: Ձեռքը կզակի մոտ. նա դժվարանում է որոշում կայացնել: Շուրթերը սեղմված են իրար. նա կասկածում է իր զրուցակցի ճշմարտացիության վրա:

 

Խառնվածությունն ու անորոշությունը դրսևորվում են նաև ձեռքերը և ոտքերը խաչելով:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5596 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-05-2026 13:12
Լաս Վեգասում տեղի է ունեցել 52-րդ American Music Awards մրցանակաբաշխությունը։ Հաղթողներ ճանաչվեցին հարավկորեական BTS բոյ բենդը՝ արժանանալով երեկոյի գլխավոր մրցանակին՝ «Տարվա արտիստ» անվանակարգում, և փոփ սենսացիա Սաբրինա Քարփենթերը, որը «Լավագույն փոփ կին արտիստ» անվանակարգում առաջ անցավ Թեյլոր Սվիֆթից։ Ջասթին Բիբերն ամրապնդեց իր դիրքերը որպես «Լավագույն փոփ արտիստ», իսկ երգչուհի SZA-ն հաղթեց R&B ժանրերի հիմնական անվանակարգերում։
26-05-2026 07:23
Դերասանուհի Անն Հեթուեյն անսպասելիորեն բացահայտել է, որ տարիներ շարունակ տառապել է տեսողության լուրջ խնդիրներից, որոնց պատճառով ձախ աչքը գրեթե կուրացել է։ Այս ընթացքում նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում և իր վիճակը գաղտնի պահել հանրությունից։
26-05-2026 03:19
Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնսի դուստրը՝ Քերիսը, իր պրոֆեսիոնալ բեմական դեբյուտը կկատարի Նյու Յորքում: Հայտնի զույգի 23-ամյա ժառանգորդուհին կխաղա «Ճայը» ներկայացման մեջ:
26-05-2026 02:28
30-ամյա Քենդալ Ջենները և 28-ամյա Ջեյքոբ Էլորդին ժամադրության են գնացել Կալիֆոռնիայում: Զբոսանքի ժամանակ զույգին պապարացիները լուսանկարել են գրկախառնված և միմյանց նկատմամբ իրենց ջերմությունը ցույց տվող պահերին: Նախկինում նրանց միասին հանգստանալուց են տեսել Հավայան կղզիներում: Զույգին նկատել են լողափին՝ տեղական ռեստորանում նախաճաշելիս, ինչպես նաև կղզու այլ վայրերում:
26-05-2026 01:33
Երգչուհի Թեյլոր Սվիֆթյն և նրա փեսացուին՝ NFL խաղացող Թրևիս Քելսին, նկատել են բասկետբոլի խաղի ժամանակ։ Աստղային զույգը ուշադրություն է գրավել «Ռոքեթ Արենա»-ում՝ ներկա գտնվելով NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի 3-րդ խաղին, որը տեղի ունեցավ «Քլիվլենդ Քավալիերս»-ի և «Նյու Յորք Նիքս»-ի միջև։ Քանի որ Թրևիսը ծնվել և մեծացել է Օհայոյում, զույգը բուռն երկրպագել է տեղական «Քավալիերս» թիմին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 1425 անգամ
20.05.2026
Դիտվել է 373 անգամ
21.05.2026
Դիտվել է 321 անգամ
22.05.2026
Դիտվել է 311 անգամ
24.05.2026
Դիտվել է 221 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster