Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիմնականում ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում հոգեբանին

17.02.2012

Հիմնականում ի՞նչ խնդիրներով են այսօր կանայք դիմում հոգեբանին: Որո՞նք են կնոջ կյանքի ամենաբարդ հոգեբանական փուլերը:  LN-ի հարցերին պատասխանել է հոգեբան Հրաչյա Ամիրյանը:

Ցանկացած կնոջ կյանքում առաջնային, կենսականորեն կարևոր ոլորտը միջանձնային փոխհարաբերություններն են: Հասարակության կյանքում և հասարակական մտածողության մեջ ինչպիսի փոփոխություններ էլ կատարվեն, կնոջ դերը և այդ դերի մասին պատկերացումները որքան էլ փոփոխվեն, միևնույնն է, կանանց առավելապես հուզող խնդիրները դրանից գրեթե չեն փոխվում: Կանանց ամենից շատ հուզող խնդիրները շարունակում են մնալ միջսեռային-սիրային, ամուսնական և ընտանեկան փոխհարաբերությունների հետ կապված հարցերը: Այդ թվում, բնականաբար, նաև երեխաների և նրանց զարգացման ու առողջության հետ կապված խնդիրները: Հաջորդը աշխատանքի և կարիերայի հետ կապված հարցերն են, բայց դրանց թվում, միևնույնն է, առաջին պլանում փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներն են: Երիտասարդ աղջիկների և կանանց մոտ վառ արտահայտված է նաև ինքնազարգացման, ինքնակատարելագործման ձգտումը, և նրանք հոգեբաններին շատ են դիմում անձի զարգացման զանազան դասընթացների և սեմինարների մասնակցելու համար: Այս վերջինը շատ ուրախալի հանգամանք է:

 Հոգեբանորեն բարդ փուլերն այն ժամանակ են վրա հասնում, երբ աղջիկը, կինը անձնական նշանակալի փոխհարաբերությունների հետ կապված ընտրության առջև է կանգնում և իր համար կարևոր որոշումներն է կայացնում: Եթե այդ փոխհարաբերությունները նորմալ և գոհացուցիչ կերպով են զարգանում, ապա մեծ բարդություններ չեն լինում, իսկ առաջանալու դեպքում էլ դրանք համեմատաբար հեշտ են հաղթահարվում: Ավաղ, ամենևին էլ միշտ չէ, որ դա հենց այդպես էլ լինում է: Անձնական, առավել ևս ամուսնա-ընտանեկան հարաբերությունները ներկայումս բարդացել են, անհատականացել են, դրանք մի շարք պահանջներ են ներկայացնում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Բազմաթիվ ունակություններ ու կարողություններ են պահանջվում երջանիկ փոխհարաբերություններ, մասնավորապես երջանիկ և ամուր ընտանիք ստեղծելու և այն պահպանելու համար: Բնական է, որ շատ հաճախ ամենատարբեր բարդություններ ու դժվարություններ են ծագում: Ահա այդպիսի դեպքերում էլ աղջիկները, կանայք հոգեբանորեն բարդ իրավիճակներում են հայտնվում:

Դիտվել է 5000 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 2144 անգամ
05.08.2026
Դիտվել է 380 անգամ
06.08.2026
Դիտվել է 280 անգամ
07.08.2026
Դիտվել է 224 անգամ
08.08.2026
Դիտվել է 152 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster