Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Պայքար կնճիռների, մաշկի ծերացման դեմ. կոսմետիկ միջոցներ

20.10.2012

Ինչպես ասում էր Կոկո Շանելը, 20 տարեկանում մեր դեմքն այնպիսին է, ինչպիսին տվել է բնությունը, 30-ում՝ ինչպիսին դարձրել է կյանքը, իսկ դրանից հետո՝ ինչին արժանի ենք մենք: Եվ իսկապես, տարիների հետ կինը պարտավոր է ավելի շատ միջոցներ ու ջանքեր հատկացնել սեփական խնամքին, հատկապես երբ խոսքը վերաբերում է մաշկի ծերացմանը, էլաստիկության  կորստին, կնճիռների դեմ պայքարին: Այս խնդիրների հետ կապված հարցերով մեր ընթերցողները  բազմիցս դիմել են LN-ին. այսօր կպատասխանենք դրանց Mary Kay ընկերության խորհրդատվությամբ:

 

 

Դուք նայում եք Ձեր արտացոլանքին հայելու մեջ։ Միմիկական գծերը, որոնք տեսանելի էին, երբ Դուք ժպտում էիք, այժմ տեսանելի են, անգամ երբ Ձեր դեմքը հանգիստ է։ Մաշկը թուլացել է հատկապես պարանոցի և կզակի հատվածում։ Այն չորացել, բարակել և դարձել է թափանցիկ։ Մաշկը դարձել է խոցելի։

«Մերի Քեյ» ընկերության գիտնականները, կատարելով երկարատև հետազոտություններ, այժմ գտել են ծերացման նշանների դեմ պայքարի միջոցներ, որոնք պարունակում են արտոնագրին սպասող, գիտականորեն հաստատված արդյունավետ բաղադրիչներ։ Արդյունքը TimeWise® Repair միջոցներն են, որոնք կանխում են հետագա վնասները և նվազեցնում առկա վնասները։

TimeWise Repair™ միջոցները պայքարում են մաշկի խոր ծերացման նշանների դեմ։

 

Մաշկի թուլացումը, ամրության կորուստը, խորը կնճիռները, առաձգականության կորուստը մաշկի խոր ծերացման տեսանելի նշաններ են։ TimeWise Repair™ շարքի յուրաքանչյուր միջոց ապահովում է առավելություններ, որոնք պայքարում են այս հիմնական խնդիրների դեմ։ Սրանում մենք համոզվել ենք TimeWise Repair™ շարքի բանաձևը մշակելիս․ արտոնագրին սպասող բաղադրիչների յուրահատուկ համադրություն․ բուսական ցողունի բջիջներ և պեպտիդներ, որոնք խթանում են TimeWise Repair™ միջոցների՝ կլինիկական թեստավորումների հիման վրա հաստատված առավելությունները։

 

TimeWise Repair™ հավաքածուն մշակելիս կատարվել են գիտական ուսումնասիրություններ, իրականցվել են կլինիկական և սպառողական թեստավորումներ, որոնց մասնակցել են ավելի քան 3,000 անդամներ։ Այս բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ TimeWise Repair™ հավաքածուն իսկապես օժտված է մաշկի խորը ծերացման բազմաթիվ նշանների դեմ պայքարող հատկություններով։

Այս հավաքածու հիմքում ընկած են 3 հիմնական բաղադրիչներ, որոնք վերականգնում են մաշկի երիտասարդ առաձգականությունը։

  • Բուսական ցողունի բջիջներ, որոնք ապահովում են մաշկի կառուցվածքը և ամրությունը։
  • Բիոմիմետիկ պեպտիդ, որը խթանում է մաշկի վերականգնման համար էական գործընթացները։
  • Հիալուրթնային թթվի սինթեզը խթանող բաղադրիչ, որը վերականգնում է մաշկի երիտասարդությունը, առաձգականությունը և ձգում է մաշկը։ Հիալուրոնային թթուն, որով հարուստ է երիտասարդ մաշկը, կլանում է ջրի մոլեկուլները և մաշկին սնուցված տեսք է հաղորդում։ Մաշկի թուլացումը մաշկի խոր ծերացման նշան է, հետևաբար տարիքի հետ նվազող հիալուրոնային թթվի վերականգնումը Volu-Firm™ համալիրի  կարևորություն առավելություններից է։ Volu-Firm™ համալիրն ապահովում է երկկողմանի առավելություններ․ խթանում է հիալուրոնային թթվի արտադրությունը, որպեսզի մաշկը կարողանա շրջակա միջավայրից կլանել խոնավություն, և պահպանում է խոնավությունը մաշկի ներսում։

 

TimeWise Repair™ Volu-Firm™ մաքրող միջոց

Սա այն սնուցող, մաքրող միջոցն է, որին Ձեր մաշկը երկար է սպասել։ Մահացած բջիջները կուտակվում են մաշկի մակերևույթին։ Մաշկի ծերացմանը զուգահեռ մաշկի ինքնամաքրման գործընթացը դանդաղում է, որի հետևանքով մաշկը կորցնում է առողջ փայլը և երիտասարդ տեսքը։ TimeWise Repair™ Volu-Firm™ մաքրող միջոցն ունի հարուստ բանաձև, որը մաշկից հեռացնում է աղտոտվածությունը՝ խոնավացնելով և վերակենդանացնելով մաշկը։

 

TimeWise Repair™ Volu-Firm™ ցերեկային քսուք

Այժմ Դուք կարող եք պայքարել մաշկի ծերացման՝ խորը կնճիռների, մաշկի առաձգականության և էլաստիկության կորստի դեմ TimeWise Repair™ Volu-Firm™ SPF 30 գործոնով ցերեկային քսուքի միջոցով։ Այս նորարարական բանաձևն օգնում է կանխել  գլիկացիան․ մի գործընթաց, որը թուլացնում է մաշկի կառուցվածքը, խորը կնճիռների առաջացման և մաշկի առաձգականության կորստի պատճառ դառնում։

Նվազեցնում է մաշկի խոցելիությունը շրջակա միջավայրի վնասակար գործոնների նկատմամբ։ Ժամանակի հետ մաշկը ենթարկվում է փոփոխությունների, որոնց արդյունքում այն բարակում և դառնում է հեշտ խոցելի։ Մաշկի վնասված թաղանթը և հարատև չորությունը դարձնում են այն զգայուն և գրգռված։ TimeWise Repair™ Volu-Firm™ SPF 30 գործոնով ցերեկային քսուքը պարունակում է բաղադրիչներ, որոնք նվազեցնում են մաշկի կարմրությունը և վերականգնում են մաշկի հակազդեցությունը առօրյա վնասական գործոնների հանդեպ։

Քսուքի բոլոր հատկությունները պահպանելու համար քսուքի սրվակի դիզայնը կանխում է օդի ներթափանցումը։

 

TimeWise Repair™ Volu-Firm™ գիշերային քսուք

Ռետինոլը համարվում է մաշկի ծերացման խոր նշանների դեմ պայքարող հզոր միջոց։ Ռետինոլը ոչ միայն պայքարում է խորը կնճիռների դեմ, այլ նաև արագացնում է բջիջների տրոհման և վերականգնման գործընթացը, խթանում է կոլագենի արտադրությունը և բարձրացնում է մաշկի էլաստիկությունը։ Որպեսզի ռետինոլը արևի կամ օդի ազդեցության նեքո չկորցնի իր արդյունավետությունը և օգտակար հատկությունները, այն ստացել է հատուկ փաթեթավորում։

Արագացնում են բջիջների տրոհումը և վերականգնում են մաշկի առողջ փայլը։ Տարիքի հետ բջիջների ֆունկցիան դանդաղում է։ Արևի կողմից վնասված ծեր բջիջները կուտակվում են մաշկի մակերևույթին՝ հաղորդելով մաշկին գունատ և անկենդան տեսք։ TimeWise Repair™ Volu-Firm™ ռետինոլով գիշերային քսուքն ակտիվացնում է նոր, երիտասարդ բջիջները, որոնք բարձրանում են մաշկի մակերևույթ՝ պայծառ երանգ հաղորդելով մաշկին

Պահպանում են մաշկի ամրությունը։ Մաշկի կառուցվածքի մեջ մտնում են պրոտեիններ, որոնցից են կոլագենը և էլաստինը։ Ռետինոլը արագացնում է կոլագենի և էլաստինի սինթեզը և վերականգնում է բջիջների փոխկապակցվածությունը։ Մաշկն ամրանում է, իսկ խորը կնճիռները հարթանում են։

Վերականգնում է մաշկի համար անհրաժեշտ խոնավությունը։ Մաշկը խոնավ պահելն անհրաժեշտություն է մաշկի առողջության համար։ Որպեսզի մաշկը միշտ առողջ մնա, պետք է խոնավացնել այն ներսից։ TimeWise Repair™ Volu-Firm™ գիշերային քսուքն ապահովում է 24–ժամյա խոնավություն։ Բիոքիմիական թեստավորումները ցույց են տվել, որ մաշկի խոնավության մակարդակն ակնթարթորեն եռապատկվել է այս հիասքանչ քսուքը քսելուց անմիջապես հետո

 

TimeWise Repair™ Volu-Firm™ աչքերի վերականգնող քսուք

Դեմքի միմիկական արտահայտությունների՝ ժպտալ, ծիծաղել, խոժոռվել, պատճառով աչքերի հատվածում առաջանում են կնճիռներ, և Դուք ծեր եք երևում։ TimeWise Repair™ Volu-Firm™ աչքերի վերականգնող քսուքը պարունակում է արտոնագրին սպասող բաղադրիչների համալիր, որը պայքարում է աչքերի շրջանի մաշկի ծերացման նշանների դեմ։ Այս սնուցող քսուքը հաղորդում է Ձեր աչքերին ավելի երիտասարդ տեսք՝ բարձրացնելով աչքերի շրջանի մաշկի առաձգականությունը, նվազեցնելով այտուցվածությունը և մուգ շրջանակները։ Աչքերի քսուքի ապլիկատորը խթանում է արյան միկրոշրջանառությունը և նրբորեն մերսում է աչքերի տակի մաշկը՝ նվազեցնելով այտուցվածությունը։ Հարթ մետաղը, դիպչելով Ձեր մաշկին, անմիջապես զովացնում և թարմացնում է այն։ Վայելեք այդ հաճույքն ամեն օր։

Պայքարում է խոր կնճիռների դեմ և վերականգնում է մաշկի առաձգականությունը։

Պայքարում է աչքերի տակի «պարկերի», այտուցվածության և մուգ շրջանակների դեմ։

 

TimeWise Repair™ Volu-Firm™ ձգող շիճուկ

TimeWise Repair™ Volu-Firm™ մաշկը ձգող շիճուկը վերականգնում է մաշկի երիտասարդ ամրությունը և առողջ փայլը։ Շիճուկը պարունակում է բաղադրիչներ, որոնք խթանում են մաշկն ամրապնդող պրոտեինների* և կոլագեն VII** արտադրությունը։ Այս ամենից բացի շիճուկը պաշտպանում և վերականգնում է մաշկի կառուցվածքը՝ պայքարելով մաշկի ծերացման տեսանելի նշանների դեմ։ TimeWise Repair™ Volu-Firm™ մաշկը ձգող շիճուկն ակնթարթորեն բարձրացնում է մաշկի խոնավության մակարդակը 61 տոկոսով։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Կարդացեք նաեւ՝ Անուշաբույր լոգանք եւ ՍՊԱ. ինչպես ջրից կատարյալ հաճույք ստանալ տնային պայմաններում


Մաշկի խնամքն աչքերի շրջանում. արդյունավետ կոսմետիկ միջոցներ

Դիտվել է 11263 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 707 անգամ
01.05.2024
Դիտվել է 684 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 125 անգամ
04.05.2024
Դիտվել է 84 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster