Ատամի մածուկ` աղից. առողջ եւ սպիտակ
10.10.2012
Ուզում եք սպիտակ ատամներ առանց որևէ խնդրի՞: Այս մեթոդը հենց Ձեզ համար է: Ստացեք ատամների վիճակը բարելավող, բակտերիաների դեմ պայքարող ու սպիտակեցնող մածուկ կերակրի աղից:
Վերցրեք կես բաժակ աղ, վրան լցրեք եռացրած,-հովացրած ջուր, մեկ րոպե խառնեք, ապա ատամի խոզանակով վերցրեք առաջացած փրփուրը և դրանով մաքրեք ատամները: Վերջում աղի լուծույթով ողողեք բերանի խոռոչը: Թող Ձեզ չանհանգստացնի այն տհաճությունը, որ կզգաք առաջին մեկ-երկու անգամ նման կերպ ատամները մաքրելուց հետո: Դա նորմալ է, քանի որ ատամների վնասված շերտը հեռացվում է աղի միջոցով: Անհանգստանալ պետք չէ: Կրկնեք այս գործողությունը ամեն օր, և Ձեր ատամները կլինեն ավելի առողջ ու սպիտակ, քան նախկինում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9913 անգամ
|