Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Բիզնես լեդի. աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու 10 միջոց

09.10.2012

Ձեր աշխատանքի արդյունավետությունը կարգավորելու համար նախ պետք է մանրամասն պլանավորել ժամանակը և սովորել ինքնակառավարման պարզ միջոցներ: LN-ն առաջարկում մի քանի օգտավետ միջոցներ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Վառ կենսակերպ

Հայտնի է, որ երբ  երջանիկ եք, ախատանքն ավելի հաջող է ստացվում:  Գերլարված աշխատանքը պահանջում է գերազատ ընդմիջում, որը կլիցքաթափի մինչև կրկին աշխատանքային հունի մեջ ընկնելը: Շաբաթվա մեջ ընտրեք գոնե մեկ օր, երբ Դուք թույլ չեք տա Ձեզ մեկ վայրկյան անգամ աշխատանքի մասին մտածել:

Աշխատանքային միջավայրից վերցրեք ամեն հնարավոր բան

Մեզ շրջապատող միջավայրը մեր կամքից անկախ շատ մեծ ազդեցություն է ունենում մեզ վրա: Անգամ մեր տրամադրությունն ուղղակիորեն կախված է այն վայրից, թե որտեղ եք մենք ապրում, սովորում, աշխատում: Մաքուր, կոկիկ տարածությունը խթանում է մեր մտածողությունը, դրդում է մեզ գործել ավելի կենտրոնացած:  Իսկ աղմուկը, թափթփված միջավայրը չեն թողնում կենտրոնանալ աշխատանքի վրա: Աշխատանքային միջավայրը միայն սեղանն ու 4 պատերը չեն:

Բույրեր

Բույրերն այնքան կապված են մեր հիշողության հետ, որ կարող են հեշտությամբ մեզ հիշողությունների գիրկը գցել: Այդպիսով, արդյունավետ ախատանքի մասին անգամ մտածել չի ստացվի:  Գնեք բուրավետ մոմեր և դրեք Ձեր աշխատատեղից մի փոքր հեռու: Վառեք դրանք այն ժամանակ, երբ զգաք, որ ամբողջովին պատրաստ եք ինտենսիվ աշխատանքի: Այդպես Դուք կսկսեք ասոցացնել այդ բույրը աշխատանքի հետ: Ամեն անգամ նա Ձեզ կհիշեցնի արդյունավետ աշխատելու մասին:

Ձայներ

Մեր առօրյայից անպակաս են ձայները: Ճիշտ ձայնային ուղեկցումը կօգնի Ձեզ կենտրոնանալ, սկսել ակտիվ գործել:

Մտածմունքներ

Երբ դուք որևէ խնդիր եք լուծում, առաջադրանքներ եք կատարում, ամենաբարդ գործընթացները տեղի են ունենում ուղեղում: Այնպես որ, եթե ուզում եք արդյունավետ մտածել, պետք է մաքրել ուղեղն ավելորդ բաներից: 

Հաճախ ընդմիջումներ արեք

Լավ արդյունքի համար կարևոր է աշխատել ամբողջ ուժով: Սակայն Դուք մեքենա չեք, որ անդադար աշխատի և էներգիա հավաքի լիցքավորիչից: Ձեր մարմինն ու ուղեղը ևս հանգստի կարիք ունեն: Ընդմիջումները կարգավորելու համար նախ որոշեք առաջադրանքը, ժամանակացույց դրեք 25 րոպեով: Աշխատեք առաջադրանքի վրա այնքան ժամանակ, մինչև ժամացույցը չզնգա: 5 րոպե ընդմիջում արեք և շարունակեք աշխատանքը: Հետզհետե ավելացրեք ընդմիջման րոպեները` 15-20 րոպե:

Ամեն ինչ հավասարաչափ, կշռադատված արեք

Աշխատանքը մի վերածեք վազքի: Արդյունավետ աշխատանքի համար բոլորովին էլ պարտադիր չէ ամեն ինչ վազքի մեջ անել: Շտապողականությունը կարող է վրիպումներ, լուրջ սխալներ առաջացնել Ձեր աշխատանքում, որը հաստատ կխոչընդոտի լավ արդյունքի հասնելուն:

Մի կողմ թողեք շեղող պարագաները

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում էլ մարդիկ ձգտել են կառավարել իրենց մտքերը, թողնել ավելորդները և սովորել կենտրոնանալ:  Սոցցանցերի և ամենատարբեր ժամանցային  կայքերի պատճառով այս խնդիրը հիմա կարծես անլուծելի է դարձել: Եթե աշխատանքը կապ չունի համացանցի հետ, ապա լավ կանեք միանգամից անջատել այն, մինչև չվերջացնեք աշխատանքը: Իսկ եթե աշխատում եք համացանցում, ապա մի բացեք սոցցանցերը: Տեղադրեք մի ծրագիր, որը թույլ չի տա բացել զվարճացնող, ժամանցային կայքեր: Կտեսնեք, թե որքան ժամանակ կխնայեք:

Ավելի շատ քնեք

Լավ աշխատանքի համար նախևառաջ  լավ առողջություն և ուժեր են պետք: Ուշ քնել, շուտ արթնանալ. սա հենց այն է, ինչը խլում է Ձեզնից մաքսիմում էներգիա, ուժ, առողջություն: Ձեր քնի հաշվին աշխատանք մի թողեք: 8-ժամյա քունը պարտադիր է բոլորի համար: Դասավորեք Ձեր գրաֆիկն այնպես, որ ապահովեք մինիմալ` 8-ժամյա քունը:

Արդյունավետությունն ընդունեք որպես շարունակական գործընթաց

Հնարավոր չէ սեղմել կոճակը և ստանալ սուպերարդյունավետ աշխատանք: Սա շարունակական աշխատանքի արդյունք է: Դուք ձեռնարկող եք, բիզնես լեդի, Դուք ինքներդ պետք է առաջ տանեք սեփական բիզնեսը: Ամեն ինչ կախված է Ձեր արդյունավետությունից: Երբ Դուք իսկապես սկսեք արդյունավետ գործել, այլևս հակառակը չեք կարողանա անել: Վերջապես արդյունքը տեսանելի է հենց Ձեզ. Դուք խթանում եք Ձեր բիզնեսը, Ձեր աշխատանքը օգուտ է բերում հենց Ձեզ, և դրանից միայն Ձեր արդյունավետությունն ինքնըստինքյան բարձրանում է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4319 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 701 անգամ
01.05.2024
Դիտվել է 675 անգամ
30.04.2024
Դիտվել է 244 անգամ
03.05.2024
Դիտվել է 120 անգամ
04.05.2024
Դիտվել է 77 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster