Անուշաբույր լոգանք եւ ՍՊԱ. ինչպես ջրից կատարյալ հաճույք ստանալ տնային պայմաններում
06.10.2012
Լարված օրվա ավարտին ոչինչ այնքան հանգստացնող չէ, որքան անուշաբույր լոգանքը: Ջուրը թուլացնում է նյարդերը, աստիճանաբար ազատում մարմինը ծանրության զգացողությունից, թեթեւությունն ու հաճույքը բազմապատկում են այնքան սիրելի փրփուրներն ու գելերը: Դրանք Ձեզ տեղափոխում են անհոգ, երազային մի աշխարհ, որտեղից վերադառնում եք թարմացած, կազդուրված, նոր ուժերով լցված:
Սիրելի լեդիներ, LN-ը ձեր խնդրանքով անդրադառնում է անուշաբույր լոգանքից եւ տարբեր ՍՊԱ (SPA) պրոցեդուրաներից կատարյալ օգուտ եւ հաճույք ստանալու գաղտնիքներին:
Ջրի՝ առողջություն եւ գեղեցկություն պարգեւող հատկություններով հետաքրքրված էին դեռեւս Հին Հռոմում, որտեղ լոգանքը հատուկ ծես էր՝ իր հատընտիր բաղադրիչներով: Այնպես որ մերօրյա SPA պրոցեդուրաները (լատիներեն հապավում է՝ Sanus per Aquam, որը բառացի նշանակում է «առողջություն ջրի միջոցով») խոր արմատներ ունեն, եւ դրանց գաղտնիքներին տիրապետում էին նաեւ Հին աշխարհի գեղեցկուհիները:
Այսօր եւս լոգանքի անուշաբույր միջոցների իր հավաքածուն ունի ամեն մի իսկական լեդի, ով կարողանում է տնային պայմաններում ոչ պակաս արդյունավետ կազմակերպել ջրային հանգիստ, քան ՍՊԱ կենտրոններում է դա արվում:
LN-ն առաջարկում է համալրել Ձեր լոգարանային անուշաբույր պարագաների հավաքածուն Mary Kay-ի՝ ցնցուղի համար նախատեսված «Լոտուս և եղեգ» եւ «Կարմիր թեյ և թուզ» գելերով: Դրանք ոչ միայն մաքրում և քնքշորեն խնամում են մաշկը, այլ նաև հաղորդում են նրան կախարդական բույրեր: Վայելեք «Կարմիր թեյի և թզի» ջերմ և քաղցրահամ կամ «Լոտոսի և եղեգի»` թափանցիկ փայտային բույրերը:
Լոգանքի բուրումնավետ գելերը մաշկի վրա թողնում են թեթև, համարյա աննկատ բուրմունք և հիանալի հիմք են հանդիսանում օծանելիքի համար: Մաշկի մաքրումից հետո քսեք մարմնի սնուցող բուրումնավետ լոսյոնը, այնուհետև օրվա ընթացքում ցանեք մարմնի դեոկոլոնը, որը մաշկի վրա հաճելի բուրմունք է թողնում:
Ցնցուղի գել լյուֆայով«Լոտուս և եղեգ», «Կարմիր թեյ և թուզ»
«Լոտոս և եղեգ», «Կարմիր թեյ և թուզ» լոգանքի լյուֆայով գելերի բաղադրության մեջ մտնում են լյուֆայի բնական մանրաթելեր, կիվիի սերմեր և այլ բնական էքսֆոլիանտներ, որոնք հեռացնում են եղջերացած բջիջները մաշկի մակերևույթից ` վերդարձնելով նրա բնական հարթությունը և նրբությունը:
Երկնագույն լոտոսի և պասիֆլորայի էքստրակներ
|
Հակաօքսիդանտներ, որոնք օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը մաշկի վրա։
|
Լյուֆայի բնական մանրաթելերի մասնիկներ, եղեգի փոշի, կիվիի սերմեր
|
Բուսական էքսֆոլիանտներ, նրբորեն շերտավորում է մաշկը` դարձնելով այն ավելի հարթ:
|
Կարմիր թեյի էքստրակտ, «Տրոպիկական անտառ» համակարգ
|
Հակաօքսիդանտներ, որոնք օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը մաշկի վրա
|
Լյուֆայի բնական մանրաթելերի մասնիկներ, քերած մակադամիա ընկույզ, մորու և կիվիի սերմեր:
|
Բուսական էքսֆոլիանտներ, նրբորեն շերտավորում է մաշկը` դարձնելով այն ավելի հարթ:
|
Մարմնի սնուցող լոսիոն «Լոտուս և եղեգ», «Կարմիր թեյ և թուզ»
«Լոտոս և եղեգ», «Կարմիր թեյ և թուզ» մաշկը սնուցող լոսյոնները փափկեցնում, սնուցում և խոնավացնում են մաշկը:
Մաշկի խնամքի «Կարմիր թեյ և թուզ» հավաքածուն Հարավային Աֆրիկայի լեռներից հավաքած կարմիր թեյի և բացառիկ «Արևադարձային անտառ» համալիրի կախարդական համադրությունն է: «Լոտոս և եղեգ» հավաքածուն կտպավորի ձեզ պասիֆլորայի էքստրակտով և եղեգի թարմ շնչով:
Մարմնի դեոկոլոն «Լոտուս և եղեգ», «Կարմիր թեյ և թուզ»
Թույլ տվեք` քաղցր թզի թեթև շունչը լցնի Ձեր մարմինը ջերմությամբ, իսկ եղեգի թարմ բուրմունքը պարուրի ձեզ հաճույքի թրթիռով:
- Հիանալի կերպով թարմացնում են մաշկը և բարձրացնում են տոնուսը:
- Ունեն թեթև բուրմունք:
- Պարունակում են նորարական չեզոքացնող համալիր:
- Դեոկոլոնները կարող են օգտագործվել օրական մի քանի անգամ:
Դե ինչ, Դուք սիրում եք SPA եւ հրաշքներ, այդ դեպքում մասնակցեք Mary Kay ընկերության կողմից առաջարկվող հատուկ առաջարկին, եւ գուցե հենց Դուք դառնաք մրցույթի հաղթող եւ ձեռք բերեք SPA սրահի այցելության կտրոն 2 անձի համար. մանրամասներին ծանոթացեք այստեղ…
LN-ի նոր՝ մարմնի խնամքին եւ շպարին անդրադարձող շարքը պատրաստվում է Mary Kay ընկերության հետ համագործակցությամբ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11800 անգամ
|