Ինչպե°ս ընտրել պայուսակ
14.02.2012
Կնոջ անբաժանելի ընկերն իր պայուսակն է: Ժամանակակից, ոճային կնոջ կերպարը դժվար է պատկերացնել առանց նրա կերպարը լրացնող պայուսակի: Իսկ եթե պայուսակն այդքան մեծ դեր ունի մեր կյանքում, նշանակում է' պետք է ճիշտ ընտրել այն: Մի քանի խորհուրդ, որ կօգնեն ձեզ այդ հարցում.
Պայուսակ գնելիս նախևառաջ պետք է ուշադրություն դարձնել գույնին: Չնայած որ սեւ պայուսակը համարվում է պրակտիկ, ունիվերսալ աքսեսուար յուրաքանչյուր պարագայում, պետք չէ շատ տուրք տալ նրան: Մուգ, ոչ վառ գույնի հագուստի հետ պակաս համապատասխան չեն շագանակագույն կամ վարդագույն, մոխրագույն պայուսակները:
Պակաս կարեւոր չեն չափսերը: Փոքրիկ, նիհար, ցածրահասակ կանայք ճիշտ կանեն' խուսափեն մեծ պայուսակներից, ինչքան էլ դրանք նորաձեւ համարվեն: Իսկ բարձրահասակ կանայք բծախնդիր պետք է գտնվեն չափազանց փոքր կլատչ ընտրելիս:
Ուշադրություն դարձրեք նաև պայուսակի բռնակներին: Եթե Դուք նախընտրում եք երկար բռնակներով պայուսակները, որոնք կախում եք ուսից, նկատի ունեցեք, որ դրանք ավելի մեծ և արտահայտիչ ցույց կտան կուրծքը: Իսկ երբ բռնակները ձեռքում են, ուշադրությունը տեղափոխվում է դեպի ոտքերը:
Պարտադիր չէ, որ կոշիկներն ու պայուսակը նույն գույնի լինեն: Կարևոր է նրանց գունային ներդաշնակությունը:
Պայուսակը պետք է հարմարավետ լինի: Նրանում պետք է տեղավորվեն բոլոր անհրաժեշտ իրերը:
Պետք է ընտրել որակյալ պայուսակ: Հիշեք, որ պայուսակը իմիջային աքսեսուար է, և եթե այն լինի անորակ, ապա առաջին հերթին կտուժի Ձեր իմիջը: Ի դեպ, որակյալ պայուսակները միշտ չէ, որ թանկ են:
Պայուսակը պետք է դառնա Ձեր կերպարի մի մասնիկը, այլապես այն ոչ թե կլրացնի Ձեր արտաքին տեսքը, այլ հակառակը' կփչացնի… Հուսով ենք' LN-ի խորհուրդները կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել պայուսակի ընտրության հարցում, սիրելի լեդիներ: Դիտվել է 5153 անգամ
|