Անվտանգ դիմահարդարում. 6 խորհուրդ
31.08.2012
Շատերին ծանոթ են դիմահարդարման հասցրած վնասները, բայց պատճառը, իհարկե, բուն դիմահարդարման պրոցեսը չէ, այլ արտաքին սխալ միջամտությունը, որ կարող է բազմաթիվ ինֆեկցիաների պատճառ դառնալ: Այդ ամենից կարելի է խուսափել' պահպանելով դիմահարդարման մի քանի կանոններ.
1. Կոսմետիկ միջոցները մաքուր վայրում պահեք, այլապես դրանց մեջ կարող են բակտերիաներ ներթափանցել ու բազմանալ: Լվացեք ձեռքերը դիմահարդարվելուց առաջ:
2. Մի «լցոնեք» կոսմետիկ միջոցները: Խուսափեք աչքերի հարդարման համար նախատեսված կոսմետիկայի մեջ ջուր կամ արևէ այլ բան լցնելուց:
3. Ուրիշին մի տվեք Ձեր կոսմետիկ միջոցները: Օգտվելով Ձեր շրթներկից' ընկերուհին հեշտությամբ կարող է դրա վրա բակտերիաներ թողնել:
4. Կարդացեք կոսմետիկ միջոցի բաղադրությունը: Եթե չգտնեք բաղադրությունը տուփի վրա, ուրեմն ձեռք եք բերել անօրինական միջոց, որը, գուցե, անվտանգ չէ:
5. Առավել ուշադիր եղեք աչքերի համար նախատեսված կոսմետիկ միջոցների հետ: Երբեք մի օգտագործեք ժամկետանց թարթիչաներկ, ստվերաներկ կամ աչքի մատիտ:
6. Պահեք կոսմետիկ միջոցները զով վայրում /ոչ ցուրտ/: 30ºС-ի պայմաններում կոսմետիկայի միջից կարող են վերանալ այն նյութերը, որոնք պայքարում են բակտերիաների դեմ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6286 անգամ
|