Վերա Բրեժնևայի գեղեցկության գաղտնիքները
23.08.2012
Գեղեցիկ լեդիները միշտ պետք է կիսեն միմյանց հետ գեղեցկության գաղտնիքները: Վերա Բրեժնևան ուկրաինական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչն է, ով որևէ գաղտնիք չունի իր երկրպագուհիներից: Նա դա ապացուցել է վերջերս սեփական գեղեցկության մասին խոսելով…
Մի խոսքով' գեղեցկության դասեր Վիա Գրայի էքս-անդամից:
1. Մաքրել դեմքը օրը երկու անգամ' օգտագործելով խոնավացնող կրեմ:
2. Ընդունել կոնտրաստային լոգանք, այսինքն՝ պարբերաբար փոխել ջրի ջերմաստիճանը' շատ տաքից շատ սառի և հակառակը:
3. Միշտ նախաճաշել, բայց խուսափել տապակած կարտոֆիլից, մայոնեզից և շամպայնից:
4. Զբաղվել սպորտով, այցելել մարզադահլիճ, կատարել վարժություններ տանն ու աշխատավայրում:
5. Դիմահարդարվել չափի մեջ:
6. Խնամել վարսերը, օգտագործել մազերի դիմակներ:
7. Եվ, որ ամենակարևորն է, գտնել ներքին անդորր ու հասնել հոգու և մարմնի ներդաշնակության:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7220 անգամ
|