Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչի՞ մասին զրուցել սեքսից հետո

22.08.2012

«Դա» հենց նոր տեղի ունեցավ: Դուք երջանիկ պառկած եք իրար կողքի ու հանկարծ «անհարմար լռություն է» վրա հասնում: Հարց' ի՞նչ անել, ինչի՞ մասին զրուցել և պե՞տք է արդյոք զրուցել առհասարակ:

Հայտնի է, որ սեքսից հետո մեր օրգանիզմում մեծանում է սերոտոնինի քանակությունը, որը կանանց ու տղամարդկանց վրա տարբեր ազդեցություններ է ունենում: Կանայք լցվում են էմոցիաներով, ուզում են խոսել, կիսել զգացմունքները, սիրով ու հոգատարությամբ շրջապատել սիրելիին, իսկ տղամարդիկ հոգնածություն են զգում. նրանց ուղղակի անհրաժեշտ է քնել:

Հարցի պատասխանն ստանալու համար դիմենք սիրո ամենահին գրքին: Կամասուտրայում հստակ ասվում է՝ «սիրով զբաղվելուց հետո կինը պետք է իր տղամարդու համար հարազատ մորը փոխարինի, հոգ տանի նրա մասին, տղամարդն էլ պարտավոր է գոնե երբեմն ուժ գտնել և ուշադիր լսել նրան»: Ասել է թե, պետք է բաշխել «զիջումները»: Մի անգամ սեքսից հետո թույլ տվեք, որ նա հանգիստ քնի, իսկ հաջորդ անգամ թույլ տվեք իրեն դառնալ զիջող կողմ ու լսել Ձեզ:

Ինչի՞ց կարելի է խոսել: Զրույցը ավելի հեշտ կլինի սկսել, եթե սեքսի ընթացքում լռություն չտիրի: Պարտադիր չէ, որ պրոցեսի ընթացքում զրույց լինի, բայց կարող են լինել ձայներ, հնչյուններ, ռեպլիկներ, որ կլցնեն լռությունը: Սեքսից հետո խոսակցության լավագույն թեման, իհարկե, կոմպլիմետներն են:

Վստահ եղեք' նա ևս Ձեզ նման զգում է կարիք լսելու, որ ինքն անկողնում աննման է: Բայց սա վերաբերում է ոչ բոլոր տղամարդկանց: Եթե Ձեր զուգընկերը ցինիկ է, պետք չէ փորձել տեղափոխել նրան ռոմանտիկայի ոլորտ ու կոմպլիմենտներ շռայլել, դա նրան դուր չի գա, խոսեք կարճ և տեղին: Եթե ընկերը ռոմանտիկ է, նրան հաստատ դուր կգա, եթե դուք գլուխը դնեք իր ուսին ու սկսեք հյուսել ապագայի վառ երազները, կոմպլիմենտներ շռայլեք ու ասեք, թե ինչ երկար եք հենց իրեն փնտրել: Եթե Ձեր տղամարդը կոմպլեքսավորված է կամ չունի սեքսուալ մեծ փորձ, խրախուսեք նրան, ասեք, որ ամեն ինչ լավ էր:

Եթե տղամարդը «արմատական» չամուսնացող է, խուսափեք սեքսից հետո նրա հետ ընտանիքի, ապագայի, ամուսնության մասին խոսելուց, կոմպլիմենտներ անելիս էլ մի օգտագործեք «իմ» դերանունը, նա դա կընկալի որպես ներխուժում սեփական տարածք:

Մի խոսքով սեքսից հետո ցանկալի է խոսել հետևյալ նյութերի շուրջ.

1. Հոբբիներ, սիրելի զբաղմունքներ, ճամփորդություններ:

2. Ընդհանուր կատակներ, հումորներ, ժեստեր, որ ծանոթ են միայն Ձեզ երկուսիդ ու, որպես կանոն, ծիծաղ են առաջացնում:

3. Կոմպլիմենտներ, խրախուսանքներ, խոսքեր, որ կբարձրացնեն նրա ինքնագնահատականը:

Սեքսից հետո լավ կանեք' շրջանցեք հետևյալ թեմաներն ու խուսափեք դրանցից.

1. Ձեր նախկինների մասին պատմություններ: Հարցեր նրա նախկին զուգընկերուհիների մասին:
2. Խնդրանքներ գնել Ձեզ համար ինչ-որ բան /դա կդիտարկվի որպես շահադիտական սեռական ակտ/:
3. Լուրջ կենցաղային պրոբլեմներ:
4. Աշխատանքային խնդիրների մասին հիշեցումներ:
5. Վատ արտահայտություններ նրա ընկերների, սիրելի գործի կամ զբաղմունքի մասին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9370 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 525 անգամ
18.04.2024
Դիտվել է 242 անգամ
19.04.2024
Դիտվել է 190 անգամ
23.04.2024
Դիտվել է 133 անգամ
25.04.2024
Դիտվել է 0 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster