Գրավել նրան էլեկտրոնային նամակագրությամբ. խորհուրդներ
16.08.2012
Իրականում շատ ավելի հեշտ է գրավել տղային վիրտուալ շփմամբ, քան իրական: Եվ պատճառը միայն այն չէ, որ վիրտուալ տարածության մեջ Դուք կարող եք թաքցնել հուզմունքը, գուցե ոչ համապատասխան արտաքինը կամ լինել ավելի անկեղծ: Իրականում կան բազմաթիվ միջոցներ, որոնք հեշտությամբ կօգնեն Ձեզ գրավել տղայի սիրտն անգամ վիրտուալ տարածության մեջ:
Օգտագործեք նամակագրության բոլոր առավելությունները: Վիրտուալ շփման գլխավոր առավելությունն այն է, որ Դուք հնարավորություն ունեք մանրամասն մտածել Ձեր պատասխանի, բառերի ճշգրիտ ընտրության մասին… Կարող եք բազմաթիվ անգամներ գրել ու ջնջել, մինչև նախադասությունը չդառնա իդեալական: Սակայն չարաշահել պետք չէ, եթե երկուսդ էլ տվյալ պահին օնլայն եք. ուշացող պատասխանները կարող են Ձեր մասին սխալ պատկերացումներ տալ:
Եղեք հետաքրքիր զրուցակից: Եվս մի կարևոր միջոց է վիրտուալ տարածության մեջ տղամադրուն գրավելու համար: Ձեր տրամադրության տակ անսահմանափակ ինֆորմացիա կա: Այս ամենի դեպքում եղանակից խոսելն այդքան էլ հետաքրքիր չէ: Գտնելով Ձեզ համար հետաքրքիր թեմա' նախ հասկացեք, թե արդյոք այն հետաքրքիր կլինի զրուցակցին: Բերենք մի քանի օրինակ, թե ինչը կարող է դուր գալ և մի քանի անհաջող տարբերակներ ևս: Անհետաքրքիր թեմաներ նրա համար' եղանակ, թարմ բամբասանքներ, նորաձևություն և այլն: Միևնույն ժամանակ տղաներին շատ հեշտ է հետաքրքրել IT թեմաներով, բայց եթե իհարկե գլուխ հանում եք, պատմության հանելուկների և միֆերի մասին, նոր համակարգչային խաղերի և այլնի…
Իսկ խոսակցությունը կարող եք սկսել նրա հոբբիից ինչ-որ հարց տալով, բայց նախապես գոնե տեղեկացեք այդ ասպարեզի ընդհանուր հասկացություններից:
Խուսափեք ուղղագրական սխալներից: Թերևս ոչինչ այդքան չի վանում, որքան նամակագրության ընթացքում զրուցակցիդ տեքստային սխալները: Եթե գիտեք, որ այդ թերությունն ունեսք ապա մի ալարեք և մեկ անգամ ստուգեք մինչև ուղարկելը: Ուշադիր եղեք նաև կետադրական նշանների հարցում, քանի որ դրանք ամբողջովին կարող են փոխել տեքստի նշանակությունը:
Մի եղեք կպչուն, պարզապես ընկեր եղեք: Դուք երևի կզարմանաք, թե ինչպես կարող եք դուր գալ զրուցակցին, եթե միայն ընկեր լինեք նրա համար: Համացանցն այնպիսի յուրօրինակ բան է, որ կարող է ինչպես հեշտությամբ հետաքրքրություն առաջացնել, այդպես էլ հեշտությամբ վանել: Եթե Դուք նրան օրվա ընթացքում մեկ անգամից ավել գրեք, ապա նրա մոտ կստեղծվի այն կարծիքը, որ իր վրա աչք եք դրել: Խոսքը ոչ թե մեկ նամակի մասին է, այլ մի ամբողջական խոսակցության:
Եթե տղան չի պատասխանում նամակներին, ապա մի գրեք. «Դու ստացար նամակս», «Ինչու չես պատասխանում»: Դժվար թե այդպես գրելով սկսեք նրան դուր գալ: Այդ պատճառով էլ պարզապես ընկերական մոտեցումը սկզբի համար շատ լավ է և արդյունավետ: Դիտվել է 15399 անգամ
|