|
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ |
|
Վերա Բրեժնեւան՝ «Ջունգլի»-ում
08.02.2012
СТВ և Happy End կինոստուդիաները փետրվարի 5-ից նոր ֆիլմի նկարահանումներ են սկսել: Ֆիլմը կոչվում է «Ջունգլի»: Գլխավոր դերերում հանդես են գալիս Սերգեյ Սվետլոկովը և Վերա Բրեժնեւան: Նկարահանումները ընթանալու են Կիևում եւ Կարբի կղզում: Այս կղզու ափերը մեկ անգամ չէ, որ հյուրընկալել են արտասահմանյան հայտնի ֆիլմերի նկարահանող խմբերին: Այստեղ են նկարահանվել «Կարիբյան ծովի ծովահենները», «Ծովափը»: «Ջունգլի»-ի սյուժեն արկածային է: Հինգ տարվա երջանիկ ամուսնությունից հետո ամուսիններ Սերգեյը և Մարինան զգում են, որ իրենց հարաբերություններում շատ լարվածություն կա և որոշում են հեռանալ երկրից' լուծելու առաջացած խնդիրը: Բախտի քմահաճույքով նրանք հայտնվում են անմարդաբնակ կղզում: Դրախտային կղզում, սակայն, նրանց ոչ թե հաշտություն, այլ կյանքի և մահու պայքար է սպասվում միմյանց դեմ: Ամուսինները վերածվում են ոսոխների: Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Վոյտինսկին հավաստիացնում է, որ մարտի դրվագներում դերասաններն իրենք են կատարելու գրեթե բոլոր հնարքները. Վերա Բրեժնեւան ժամանակին զբաղվել է բոքսով եւ նետաձգությամբ, իսկ Սերգեյն ստիպված էր ֆիլմի համար յուրացնել բոքսի հնարքները: Ֆիլմը նախատեսվում է էկրան բարձրացնել դեկտեմբերին: Դիտվել է 8448 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը
21.10.2026 Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։
|
|
Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը
29.09.2026 Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։
|
|
 |
|
|
Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար
10.09.2026 Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։
|
|
Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը
06.08.2026 Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:
|
|
 |
|
|
Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար
31.07.2026 Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։
|
|
Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց
16.07.2026 Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|