Վերա Բրեժնեւան՝ «Ջունգլի»-ում
08.02.2012
СТВ և Happy End կինոստուդիաները փետրվարի 5-ից նոր ֆիլմի նկարահանումներ են սկսել: Ֆիլմը կոչվում է «Ջունգլի»: Գլխավոր դերերում հանդես են գալիս Սերգեյ Սվետլոկովը և Վերա Բրեժնեւան: Նկարահանումները ընթանալու են Կիևում եւ Կարբի կղզում: Այս կղզու ափերը մեկ անգամ չէ, որ հյուրընկալել են արտասահմանյան հայտնի ֆիլմերի նկարահանող խմբերին: Այստեղ են նկարահանվել «Կարիբյան ծովի ծովահենները», «Ծովափը»: «Ջունգլի»-ի սյուժեն արկածային է: Հինգ տարվա երջանիկ ամուսնությունից հետո ամուսիններ Սերգեյը և Մարինան զգում են, որ իրենց հարաբերություններում շատ լարվածություն կա և որոշում են հեռանալ երկրից' լուծելու առաջացած խնդիրը: Բախտի քմահաճույքով նրանք հայտնվում են անմարդաբնակ կղզում: Դրախտային կղզում, սակայն, նրանց ոչ թե հաշտություն, այլ կյանքի և մահու պայքար է սպասվում միմյանց դեմ: Ամուսինները վերածվում են ոսոխների: Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Վոյտինսկին հավաստիացնում է, որ մարտի դրվագներում դերասաններն իրենք են կատարելու գրեթե բոլոր հնարքները. Վերա Բրեժնեւան ժամանակին զբաղվել է բոքսով եւ նետաձգությամբ, իսկ Սերգեյն ստիպված էր ֆիլմի համար յուրացնել բոքսի հնարքները: Ֆիլմը նախատեսվում է էկրան բարձրացնել դեկտեմբերին: Դիտվել է 4692 անգամ
Читать на русском
|