Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

20.07.2012

Գեղեցիկ և գրավիչ լինելը թերևս բոլոր կանանց երազանքն է: Գեղեցկությունը կնոջ գլխավոր խաղաքարտերց է, և գեղեցիկ սեռի ներկայացուցիչներս քիչ ժամանակ չենք տրամադրում այն միշտ պատշաճ պահելու համար: Այնուամենայնիվ, շատ կանայք այդպես էլ չեն գոհանում հայելում իրենց արտացոլանքը տեսնելիս: Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք: Բարձունքներին հասնելը սկսվում է առաջին քայլից' ինքդ քեզ ընդունելուց, քո մարմինն ու քո թերությունները, առանց որոնց մենք պարզապես այլ մարդիկ կլինեինք: Գոյություն ունեն մի քանի ոչ բարդ կանոններ, որոնք կօգնեն կանանց սիրել իրենց թերությունները:

Հոգեբանությունը խորհուրդ է տալիս այսպիսի վարժություն. թերթիկի վրա առանձին գրեք Ձեր առավելությունները և Ձեր թերությունները: Առավելությունների ցուցակը պետք է կարդալ ամեն օր և հպարտանալ դրանցով, իսկ յուրաքանչյուր թերության դեմ պայքարել: Օրինակ, եթե թերությունների ցուցակում տեղ են գտել ավելորդ կիլոգրամներն ու ալարկոտությունը, ապա կարելի է նպատակ դնել վարժություններ անել կամ առավոտյան վազքով զբաղվել:

Փոխեք Ձեր դատողությունները Ձեր բնավորության կամ արտաքինի մասին: Փոխեք այդ պարտադրող «պետք է»-ն «ուզում եմ»-ի: Միայն վառվող ցանկությամբ կարելի է փոխել որևէ բան:
Շատ շփվեք ինքանավստահ և լավատես մարդկանց հետ: Որպես կանոն' լավատեսությունը վարակում է և էներգիայով լիցքավորում: Շփվելով ինքնավստահ մարդկանց հետ, ովքեր միշտ հասնում են իրենց նպատակներին, խթան է դառնում, որպեսզի Դուք էլ հասնեք նման արդյունքների:

Ամեն օր ժամանակ գտեք Ձեր հաջողությունները ֆիքսելու: Դա կարող է մի քանի րոպե տևել, իսկ ոմանց մոտ' մի քանի ժամ: Այդ ժամանակ մտածեք Ձեր մասին, Ձեր հաջողությունների մասին: Եվ անպայման մտածեք հաջողությամբ:
Դադարեք անդադար բողոքել Ձեր կյանքից և անհաջողություններից: Անգամ Ձեր մտերիմներին: Հենց դուք դադարեք այդ մասին խոսել, բոլոր խնդիրները կդառնան ավելի պակաս նկատելի:

Սկսեք գովել ինքներդ Ձեզ: Ինչքան հնարավոր է հաճախ գովեք ինքներդ Ձեզ և ամեն ինչի համար' լավ կատարած աշխատանքի, համեղ պատրաստած ընթրիքի, գեղեցիկ աչքերի և մազերի, ասված խոսքերի կամ չասվածների համար: Շատերի համար այս վարժությունը դժվար կթվա, բայց ամեն օր կրկնելով, երկու շաբաթից այն պարզապես սովորություն կդառնա:

Եթե դժգոհ եք սեփական մարմնից կամ դեմքից, ապա աշխատեք ինչքան հնարավոր է հաճախ նայել հայելում մերկ վիճակում: Շատ կարևոր է սեփական արտացոլանքին հաճոյախոսություններ անել, ժպտալ և ոչ մի դեպքում չքննադատել:

Նվերներ արեք ինքներդ Ձեզ' նոր պայուսակ կամ կոշիկ, աքսեսուար և այլն: Հայտնի է, որ նվերը սթրեսից դուրս գալու լավագույն միջոց է:

Մեծ ուշադրություն դարձրեք առողջ սննդակարգին, մարզասրահ, գեղեցկության սրահ այցելելուն: Ձեր արտաքինի ամենօրյա խնամքը Ձեզ տոնուսի մեջ կպահի: Միայն անդադար աշխատանքը ինքներդ Ձեզ վրա թույլ կտա տեսնել արդյունքը:

 

Դիտվել է 5551 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 542 անգամ
15.05.2024
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster