Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ամեն ինչ հիշելու 7 միջոց

13.07.2012

Երբեմն մենք կարող ենք մոռանալ այնպիսի բաներ, որոնց առնչվում ենք ամեն օր: Թվում է, թե դրանք այն մանրուքներն են, որոնց մասին մենք նույնիսկ երազում չենք կարող մոռանալ, սակայն արի ու տես….
Եթե դժվարանում եք հիշել պետքական բաները, ապա ամերիկացի հոգեբանները ամեն ինչ հիշելու 7 տարբերակ են առաջարկում Ձեզ համար:

Գիտական միջոց

Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հոգեբանները ամերիկացի օդաչուներին սովորեցնում էին իրենց բոլոր գործողությունները բարձրաձայն կրկնել: Հետազոտողները պարզել են, որ եթե գործողությունը ավտոմատ կրկնում ես, ապա այն մոռանալու հավանականությունը նվազում է:

Երաժշտական միջոց

Երգելը նպաստում է տրամադրության բարձրացմանը, բացում է շնչառական համակարգը և լավացնում երաժշտական լսողությունը: Կարող եք երգի բառերի փոխարեն «լյա-լյա-լյա» երգել, իսկ դրանց արանքում հիշել բոլոր այն գործողությունները, որոնք պետք է անեք: Ասենք' «Լյա-լյա-լյա, գազը անջատել եմ, լյա-լյա –լյա, դուռը փակել եմ» և այսպես շարունակ: Հոգեբանները համոզված են, որ նման միջոցը ակտիվացնում է հիշողությունը:

Ժամանակակից միջոց

Ժամանակը կառավարելու գիտություն (թայմ-մենեջմենթ)' այսօր բավականին տարածված մի բան: Ձեզ համար օրինաչափություն դարձրեք երեկոյան պատրաստել այն ամենը, ինչ Ձեզ պետք է գալու առավոտյան: Մաքրեք կոշիկները, արդուկեք շորերը, ստուգեք պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը: Այսպես Դուք ոչինչ չեք մոռանա, հանգիստ և ավելի երկար կքնեք, չեք անհանգստանա:

Հետաքրքիր միջոց

Եթե դուք շատ հաճախ մոռանում եք մեքենայի, գրասենյակի բանալիները վերցնել, ապա դրեք դրանք կոշիկի մեջ: Առավոտյան հաստատ անտարբեր կողքով չեք անցնի և կնկատեք: Այսպես թե այնպես, կոշիկ Դուք պետք է հագնեք: Կարող եք սառնարանի վրա փակցնել Ձեզ անհրաժեշտ իրերի ցուցակը, որոնք միշտ մոռանում եք: Կամ տան դռան ներսի կողմում մի բան արմացնեք, որտեղ կդնեք Ձեզ համար այդքան դժվար հիշելի իրերը:

Հեռատեսական միջոց

Մաքսիմում կերպով ապահովագրեք Ձեզ: Եթե վախենում եք, որ առավոտյան կմոռանաք արդուկը միացրած, ապա արդուկեք երեկոյան: Եթե վախենում եք, որ միացրած կթողնեք վառարանը, ապա խնդրեք մասնագետին Ձեր վառարանի վրա ամրացնել ժամանակացույց, որն ավտոմատ կերպով կանջատի այն Ձեր նշած ժամին:

Հիշողությունը վարժեցնող միջոց

Այս միջոցը հիանալի է անդրադառնում հիշողության վրա: Երբ դուրս եք գալիս տնից, հերթով հիշեք,թե ինչ պետք է անեիք դուրս գալուց առաջ, ինչ պետք է վերցնեիք Ձեզ հետ: Ինքներդ կհամոզվեք, որ սա բավականին հեշտ միջոց է:

Ամենաարդյունավետ մեթոդը

Մինչև տնից դուրս գալը բացեք բոլոր սենյակների դռները, նայեք ամենայն մանրամասնությամբ, թե արդյոք ոչինչ միացված չէ: Նայեք պայուսակի մեջ, ստուգեք, որ ամեն ինչ տեղում լինի: Եվ միայն այսքանից հետո փակեք դուռը ու հանգիստ խղճով գնացեք աշխատանքի:

 

Դիտվել է 7864 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ծիրանի օգուտներն ու վնասները

27.06.2025
Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ առողջարար։ Ահա ծիրանի հիմնական օգտակար հատկությունները մարդկանց համար։

Հագուստի 5 երանգ, որոնք հիանալի համադրվում են ջինսերի հետ

31.05.2025
Եթե սև դենիմի հետ կարելի է կրել բացարձակապես ցանկացած գույն, իսկ բեժի հետ՝ գրեթե ամեն ինչ, ապա կապույտը կարող է մեզ մտածելու տեղիք տալ։

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1136 անգամ
30.06.2025
Դիտվել է 1012 անգամ
02.07.2025
Դիտվել է 387 անգամ
03.07.2025
Դիտվել է 324 անգամ
04.07.2025
Դիտվել է 311 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster