Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ արևայրուքը միշտ չէ, որ օգտակար է մաշկին: Առաջին վտանգներից մեկն այն է, որ արդյունքում ստացված շոկոլադային գույնն ավելի ակնհայտ է դարձնում մաշկի թերությունները, ընդգծում կնճիռները: Դրանից խուսափելու համար պարզապես պետք է հետևեք մաշկի խնամքին ամեն օր: Իսկ այդ հարցում Ձեզ կօգնեն LN-ի առաջարկած դիմակները:
Դիմակ կաթնաշոռից
Խառնեք 2 թ. գդալ կաթնաշոռը 1 թ. գդալ թունդ թեյի հետ: Ավելացրեք 0.5 թ. գդալ ձկան յուղ, նարնջի և կիտրոնի կեղև: 15 րոպե անց լվացեք դիմակը մաղադանոսի սառը թուրմով: Հետո դեմքին քսեք խոնավացնող կրեմ:
Վարունգով և կեֆիրով դիմակ
Պիգմենտային լաքաներից կօգնի ազատվել վարունգը: Երեկոյան քսեք այն դեմքին, այնուհետև քսեք կեֆիր:
Դեղնուցով դիմակ
Հում դեղնուցը խառնեք 1 թ. գդալ ձիթապտղի ձեթի հետ, ավելացրեք դանակի ծայրով մեղր: Պահեք դեմքի վրա 10 րոպե, այնուհետև լվացեք դեմքը կաթով:
Վարունգով և կիտրոնով դիմակ
Քերիչով անցակացրեք վարունգը, ավելացրեք 10 կաթիլ կիտրոնի հյութ: Քսեք դեմքին և 20 րոպե հետո լվացեք: Դիմակն ավելի երիտասարդ, էլաստիկ կդարձնի մաշկը:
02-07-2025 15:10 Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
02-07-2025 15:04 Փոփ աստղ Lorde–ը քննադատության ալիքի է արժանացել, երբ Rolling Stone-ին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ դիտել է համացանցում հայտնված Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի՝ տնային պայմաններում նկարված սեքս-տեսանյութը, իսկ ավելի ուշ նույնիսկ հղում է կատարել դրան իր նոր երգի տեքստում։ 28-ամյա երգչուհին ասել է, որ պատահաբար հանդիպել է սկանդալային տեսագրությանը հոգեմետ թերապիայի սեանսից հետո։
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև: