Բերանի խոռոչի վատ հոտը խնդիր է, որ բոլորի մոտ էլ կարող է առաջանալ: Առաջարկում ենք հասկանալ, թե ինչ պատճառներով է առաջանում հոտը, և կանխարգելելու համար ինչ է խորհուրդ տրվում:
Հոտի առաջացման պատճառները ցավոք այնքան շատ են, որ դժվար է թվել բոլորը: Բայց հիմնականում լինում է սննդամթերքի որոշ տեսակների օգտագործման, ասենք' սոխ, սխտոր և այլն, պատճառով: Պատճառ կարող են լինել նաեւ ծխախոտը, ալկոհոլը: Վատ հոտ կարող է առաջանալ նաև հենց բերանային խոռոչի որևէ հիվանդության, հիվանդ ատամի և ընդհանրապես վատ լվացած ատամների պատճառով: Վատ հոտը որևէ վիրուսի, հիվանդության ախտանիշ է, որը կարող է հանգեցնել ինչպես կոկորդի, ստամոքսի, այնպես էլ աղիների բորբոքման: Ինչպես ազատվել բերանի տհաճ հոտից
Առաջին հերթին գտեք հոտի առաջացման պատճառը: Դեմ առ դեմ կանգնեք Ձեր «թշնամու» հետ: Ճիշտ խնամքը, ալկոհոլից և ծխելուց հրաժարվելը, ատամնաբույժին ժամանակին այցելելը Ձեզ հեռու կպահեն բոլոր տեսակի վատ հոտերից: Ճիշտ սնունդը նույնպես շատ կարևոր է: Եթե Դուք ինչ-որ կծու, թթու բան եք համտեսել, ապա անպայման դրանից հետո լվացեք ատամները կամ ապահովության համար մաստակ պահեք ձեռքի տակ: Ատամների կանոնավոր լվացումը Ձեզ հեռու կպահի այդ բորբոքումներից և տհաճ հոտերից:
Օգտակար են նաև ժողովրդական բժշկության առաջարկած միջոցները: Օրինակ՝ հոտի չեզոքացում բույսերի թուրմերի միջոցով: Կարելի է օգտագործել ելակի և երիցուկի թուրմեր: Թուրմի պատրաստման համար պետք է 1 ճաշի գդալ չորացրած բույսը և մեկ բաժակ տաք ջուր: Թրմել 30 րոպե, այնուհետև ողողել բերանը օրվա մեջ մի քանի անգամ, և վերջ: Արդյունքը ակնհայտ կլինի:
Օգնում է նաեւ անանուխը: Թե հենց բույսը ծամելը եւ թե թրմած վիճակում օգտագործելը:
Հնարավոր է նաև վերացնել հոտը մի քանի տերև մաղադանոս ծամելով, խնձոր ուտելով և թունդ թեյ ըմպելով: Օգտակար է նաև կիտրոնը շաքարի հետ ուտել: Կիտրոնաթթվի մեջ բակտերիաները միանգամից չքանում են: Օգտագործելուց հետո պետք չէ վրայից ջուր խմել, բայց մի բան ուտել անհրաժեշտ է, ասենք' ըմպելի յոգուրտ:
02-07-2025 15:10 Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
02-07-2025 15:04 Փոփ աստղ Lorde–ը քննադատության ալիքի է արժանացել, երբ Rolling Stone-ին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ դիտել է համացանցում հայտնված Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի՝ տնային պայմաններում նկարված սեքս-տեսանյութը, իսկ ավելի ուշ նույնիսկ հղում է կատարել դրան իր նոր երգի տեքստում։ 28-ամյա երգչուհին ասել է, որ պատահաբար հանդիպել է սկանդալային տեսագրությանը հոգեմետ թերապիայի սեանսից հետո։
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև: