Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026

«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։ Փյունիկ զարգացման կենտրոնի ցուցասրահում ներկայացված կտավներով ու ձեռակերտ պատկերներով հագուստներով հեղինակը, հիրավի, գույների հեղեղ է մատուցել այցելուներին։

«Ինչո՞ւ «Գույնն անգույնում»։ Շատ հաճախ, անկախ մեր կամքից, հայտնվում ենք ինչ–որ անգույն իրավիճակներում, և ուզում ենք գույն գտնել, ուզում ենք, որ ինչ–որ մեկը մեզ տա այդ գույնը, ցանկանում ինչ–որ տեղ տեսնել, փնտրել։ Բայց արի ու տես, որ այդ գույնը մենք ինքներս պետք է մեզ համար բերենք, պեղենք, ինչ–որ մի տեղից գտնենք»,–մեկնաբանում է նկարչուհին։

300x400

Սա  Էլինե Պողոսյանի արդեն երկրորդ անհատական ցուցահանդեսն է, որն արգասիքն է նրա շարունակական որոնումների, նորի փնտրտուքի, սեփական ասելիքն ուրույն կերպով մատուցելու, անդադրում աշխատանքի։ Իսկ հեռագնա նպատակներ շատ ունի, այդ թվում՝ սրահ–վաճառատան ստեղծումը, որեղ այցելուները կկարողանան անմիջականորեն հաղորդակցվել հեղինակի հետ, տեսնել կտավներն ու գեղարվեստորեն ձևավորված հագուստները։

300x400

Գարնան առաջին օրը մեկնարկած «Գույնն անգույնում» ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 9–ը: Իսկ մինչ այցելելը, մեր ընթեցողներին ենք ներկայացնում գունային այս հրավառության մի քանի նմուշներ։

300x400

300x400

300x400

300x400

 

300x400

 300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 366 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

5 միֆ սննդի մասին, որոնք ժամանակն է մոռանալ

21.01.2026
Վերջին շրջանում ավելի ու ավելի պարզ է դառնում, որ շատ տարածված սննդակարգային խորհուրդներ ոչ միայն հնացած են, այլև թունավոր։

2026 թվականի սիրային աստղագուշակը ըստ կենդանակերպի նշանների

16.12.2025
2026 թվականը խոստանում է հարուստ կլինիել սիրային իրադարձություններով, սակայն Հրե Ձիու գալիք տարին ունի որոշ բնորոշ միտումներ:

Mrs. Supranational 2025 շնորհվեց 40-ամյա գործարար Եկատերինա Նիկիտինային

04.12.2025
Գոայում ավարտվել է ևս մեկ գեղեցկության մրցույթ՝ «Miss. Supranational 2025»-ը, որին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 30 մասնակից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-03-2026 11:39
Մաշկաբաններն առասպել են անվանել այն ենթադրությունը, որ ֆիլլերները և լազերային մազահեռացումը կարող են քաղցկեղ առաջացնել։ Բոտուլինային տոքսինը, հիալուրոնաթթուն և բիոռևիտալիզացիայի միջոցները մուտագեն ազդեցություն չունեն։ Դրանք չեն թափանցում բջջի միջուկի մեջ կամ չեն փոխազդում գենետիկական նյութի հետ, այլ գործում են միջբջջային տարածությունում կամ բջջային թաղանթի վրա։ Անհիմն է նաև այն մտավախությունը, որ ֆիլլերները «կնքում են» քաղցկեղի բջիջը ներսում։ Առողջ մարդու մոտ լազերային մեկ սեանսի ընթացքում քաղցկեղի առաջացման ռիսկը գրեթե զրոյական է։
11-03-2026 11:17
Լեգենդար երգչուհի 79-ամյա Շերը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ և ոչ միայն ընտանեկան տոնակատարության պատճառով։ Որդու՝ Չազ Բոնոյի հարսանիքին, արտիստը մատնեմատին կրում էր հսկայական ադամանդե մատանի, ինչը անմիջապես լուրեր է առաջացրել ընկերոջ՝ Ալեքսանդր «AE» Էդվարդսի հետ հնարավոր գաղտնի ամուսնության մասին։
11-03-2026 10:54
Երգչուհի Ռիհաննան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Լոս Անջելեսի իր տանը տեղի ունեցած կրակոցներից հետո, հաղորդում է People-ը: Աստղին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Ռիհաննան չի հասկանում, թե ինչու է իր ընտանիքը դարձել թիրախ: Ներքին աղբյուրը հավելել է, որ երգչուհին «սարստիկ զայրացած է», որ քիչ էր մնում վնասվեր անծանոթ կնոջ՝ Իվաննա Օրտիսի, կողմից բացած կրակից:
11-03-2026 10:21
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսակային։  Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոն։
11-03-2026 01:49
Փարիզում՝ նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Louis Vuitton-ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցել են Զենդայան, Անա դե Արման, Ալիսիա Վիկանդերը, Ջենիֆեր Քոնելին, Լեա Սեյդուն, Կատրին Դընյովը, օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն, Քլոե Մորեցը, Blackpink խմբից Լիզան, Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ Անտուան Արնոն, Օքսանա Բոնդարենկոն և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.03.2026
Դիտվել է 1234 անգամ
04.03.2026
Դիտվել է 303 անգամ
05.03.2026
Դիտվել է 290 անգամ
06.03.2026
Դիտվել է 277 անգամ
08.03.2026
Դիտվել է 204 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster