|
Mrs. Supranational 2025 շնորհվեց 40-ամյա գործարար Եկատերինա Նիկիտինային
04.12.2025
Գոայում ավարտվել է ևս մեկ գեղեցկության մրցույթ՝ «Miss. Supranational 2025»-ը, որին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 30 մասնակից։
Mrs. Supranational–ի բազմօրյա ծրագիրը ներառում էր ոչ միայն նորաձևության ցուցադրություն, այլև մի շարք միջոցառումներ՝ անգլերեն լեզվով շնորհանդեսներից մինչև ազգային տարազներով քայլք: Եզրափակիչ ցուցադրությունը մրցույթի վառ ամփոփումն էր. մասնակիցները ցուցադրեցին յուրահատուկ կերպարներ, որոնք կամուրջ էին հարթում տարբեր երկրների մշակութային բաժանարար գծերի միջև, ապա քայլեցին բեմահարթակով՝ կրելով երեկոյան զգեստներ, որոնք արտացոլում էին իրենց անհատականությունը:

Մրցույթի գլխավոր աստղը դարձավ 40-ամյա ռուսասատանցի Եկատերինա Նիկիտինան՝ տնտեսագետ, ձեռնարկատեր և մայր Կրասնոյարսկից։

Մրցույթի մամուլի ծառայությունը շեշտել է, որ Եկատերինան 2025 թվականին դարձել է հինգերորդ ռուս կինը, որը նվաճել է ամուսնացած կանանց միջազգային մրցույթի տիտղոսը։ Չնայած իր հաջողությանը, Եկատերինայի ճանապարհը դեպի այդ թագն աստիճանական է եղել։ Նրա առաջին հաղթանակը եղել է ընդամենը չորս տարի առաջ՝ 2021 թվականին, երբ թագադրվել է որպես Կրասնոյարսկի երկրամասի տիկին։ Այդ ժամանակվանից ի վեր եղել են նոր նվաճումներ՝ «Աշխարհի մոդել 2022», մասնակցություն «Միսիս Տիեզերք» մրցույթին, հայտնվելով լավագույն 25-ի մեջ, ապա՝ դարձել է «Ռուսաստանի փոխտիկին 2025»։ Mrs. Supranational–ը գեղեցկության մրցույթներին նրա վեցերորդ մասնակցությունն է։

Եկատերինայի գեղեցկության կոչումների հետևում թաքնված է նաև տպավորիչ մասնագիտական ուղի։ Նիկիտինան տնտեսագետ է՝ բանկային ոլորտում 10 տարվա փորձով։ Նա սովորական գանձապահից հասել է խոշոր բիզնեսների հետ աշխատող բաժնի ղեկավարի պաշտոնին, իսկ հետո որոշել է սեփական բիզնեսն ունենալ։ 2021 թվականից ի վեր Եկատերինան զարգացնում է մանկական անկողնային պարագաների արտադրության բիզնես՝ մի նախագիծ, որի մեջ նա ներդրել է ոչ միայն իր գիտելիքներն ու գումարը, այլև սիրտը։

Գործարար կինն այս ամենը համատեղում է ընտանեկան կյանքի, սպորտի և արևելյան պարերի հանդեպ կրքի հետ, որը, ինչպես ինքն է ասում, օգնում է իրեն պահպանել հավասարակշռություն և ներքին ներդաշնակություն։





Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 66 անգամ
Читать на русском
|