Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-07-2015 09:39
Այսօր Ընկերության միջազգային օրն է. այն նշելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2011-ի ապրիլի 27-ին` իր 65-րդ նստաշրջանի ժամանակ։
30-07-2015 09:29
Մասնագետները պարզել են, որ որքան փոքր է գլխուղեղի կեղեւի ծավալը, այդքան ավելի շատ խնդիրներ ունի մարդն իրեն շրջապատողների հետ, քանի որ չի կարողանում զսպել զգացմունքները:
30-07-2015 09:23
Գիտնականները պարզել են, որ արտաժամյա աշխատանքի դեպքում աշխատակիցների արդյունավետությունը տուժում է. hարցվածների 43%-ը նշել է, որ գերհոգնած է, իսկ 49%-ը հասել է մասնագիտական լճացման:
30-07-2015 08:35
Հոլիվուդյան դերասաններ Մերիլ Սթրիփը, Քեյթ Ուինսլեթը, Էն Հեթուեյը, Քրիս Կուպերը, Էմմա Թոմփսոնը, Քևին Քլայնը դեմ են հանդես եկել մարմնավաճառության օրինականացմանը` ստորագրելով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության խնդրագիրը:
30-07-2015 07:41
Մադոննայի նոր շոուում հանդես կգան մերկապարուհիներ` միանձնուհիների կոստյումներով:
29-07-2015 08:57
Սելֆիի դարաշրջանը բրիտանուհիներին ստիպել է ավելի հաճախ փոխել զգեստապահարանը, քանի որ նրանց համար կարեւոր է ամեն մի նոր սելֆիում ավելի լավ տեսք ունենալը:
29-07-2015 08:50
Ըստ մասնագետների՝ կանանց ու տղամարդկանց 2/3-ը ստում է, որ դասական ստեղծագործություններ է կարդում եւ դասական երաժշտություն լսում՝ շրջապատի աչքերում ավելի գրավիչ երեւալու համար:
29-07-2015 08:01
Facebook-ը օգտատերերին թույլատրել է մահվանից հետո «ժառանգություն թողնել» իրենց էջերը:
29-07-2015 07:09
Հարավկորեական Samsung ընկերությունն աշխատում է սելֆիի համար անօդաչուի ստեղծման վրա, որը պետք է դառնա նրա հաջորդ բեկումնային արտադրանքը:
29-07-2015 06:04
Իտալացի ուռուցքաբան Տուլիո Սիմոնչինին կերակրի սոդայի օգնությամբ քաղցկեղի բուժման տեսություն է զարգացրել:
28-07-2015 09:45
Մարդիկ իրենց արտաքինն ավելի լավ են գնահատում, քան իրականում կա․ ավստրալիայի գիտնականները պարզել են, որ մարդիկ 7%-ով ավելի վատ տեսք ունեն, քան իրենք են կարծում:
28-07-2015 09:41
Որքան շատ մտերիմ ունի մարդը, այնքան ավելի երկար է ապրում. այսպիսի եզրահանգում են արել ամերիկյան Նոր Կարոլինայի եւ Յուտայի համալսարանների գիտնականները:
28-07-2015 08:52
Հետազոտողները պարզել են, որ այն ակտիվությունը, որով մարդիկ պատմում են իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին սոցկայքերում, ուղղակի կերպով ազդում է հարաբերությունների իրական զարգացման վրա։
28-07-2015 07:58
Քեյթ Մոսը և Ջեյմի Հինսը որոշել են բաժանվել, սակայն հարցն այն է, որ նրանք չեն կազմել ամուսնական պայմանագիր. սուպերմոդելն արդեն խորհրդակցել է դատապաշտպանի հետ ապահարզանի և գույքի բաժանման հարցերով:
28-07-2015 07:54
Չին կանայք լողափերին արևայրուք են ստանում դեմքը ծածկած՝ այսպես կոչված «դեմքի լողազգեստով»․ այս նեյլոնե աքսեսուարն անցքեր ունի՝ քիթ-բերան, աչքերի հատվածում:
27-07-2015 09:35
Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, 22 տարեկանում հրաժեշտ է տվել կյանքին. նրան հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին Ատլանտայի նրա տան լոգարանում, և մինչ այժմ արհեստական կոմայի մեջ էր։
27-07-2015 09:28
Փորձագետները կարծում են, մարդիկ պետք է ավելի շատ ուտեն, օգտագործվող կալորիաների ցերեկային նորման պետք է ավելին լինի, քան ընդունված է համարել․ օրական օգտագործվող կալորիաների պետք է առնվազն 16%-ով ավելացնել։
27-07-2015 09:27
Ուրցի եթերայուղը պարունակում է մեծ քանակությամբ թիմոլ, որը վերացնում է վնասակար գոյացությունները. այն կարող է հզոր դեղամիջոց լինել նաև քաղցկեղի դեմ պայքարում։
27-07-2015 08:42
Աստղագետները պարզել են, որ մարդը սկզբունքորեն կարող է մոմի լույսը տեսնել 2.6 կմ հեռավորությունից:
27-07-2015 07:38
Վաղ քնելը կապված է իմունային համակարգի առողջ աշխատանքի հետ․ եթե ցանկանում եք կանխարգելել շաքարախտը, սրտի հիվանդություններն ու ճարպակալումը, շուտ քնեք:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1254 անգամ
21.10.2026
Դիտվել է 550 անգամ
22.10.2026
Դիտվել է 392 անգամ
27.10.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster