Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-07-2015 09:23
ԱՄՆ գիտականները նշում են, որ հաճախակի ցնցուղ ընդունելը ոչ միայն թուլացնում է մարդու իմունիտետը, այլ նաև կարող է դառնալ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ:
25-07-2015 09:08
Մասնագետները պարզել են, որ մարդը որքան երկար է հետաձգում գործը, այնքան ավելի լավ է այն անում հետագայում, ընդ որում,  ամենածույլը ոչ թե դեռահասներն են, այլ 26-39 տարեկան հասուն տղամարդիկ եւ կանայք:
25-07-2015 09:04
Անհանգստությունն ու տագնապի զգացողությունը երկարացնում են կանանց կյանքը, այս մասին նշելով գիտնականները արձանագրել են, սակայն, որ տղամարդկանց վրա հուզումները հակառակ ազդեցությունն են ունենում:
25-07-2015 07:30
Ջանեթ Ջեքսոնը երկար ընդմիջումից հետո նոր հոլովակ է թողարկել.  No Sleeep կոմպոզիցիայի հոլովակը առաջինն է Ջանեթի մոտ 6 տարի տևած ստեղծագործական ընդմիջումից հետո:
25-07-2015 07:18
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում տատիկը իր թոռնուհուն ման տալու էր տարել շան վզակապով․ լուսանկարները ԶԼՄ-ներում տարածվելուց հետո իրավապահները գտել են տատիկին:
24-07-2015 09:43
Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգից չբացառել հավկիթը, որի դեղնուցի պարունակությունը կանխում է տեսողության վատացումը։
24-07-2015 09:34
Ըստ գիտնականների՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ վերաբերմունքը տարեցտարի բարելավվում է. ենթագիտակցական բացասական վերաբերմունքը 13%-ով նվազել է, իսկ «գիտակցականը»՝ 26%-ով:
24-07-2015 08:55
ԱՄՆ-ում ռոբոտ-վիրաբույժների մեղքով 13 տարվա ընթացքում 144 մարդ է մահացել. ռոբոտ-վիրաբույժների հիմնական խնդիրները սարքավորումների այրումն է և հիվանդին էլէկտրահարելը:
24-07-2015 08:51
Դիզայներները Ջոնի Դեփի 16-ամյա աղջկա՝ Լիլի-Ռուզի համար փայլուն ապագա են կանխատեսում մոդելային բիզնեսում, իսկ ահա Ջոնին գոհ չէ իրադարձությունների այսպիսի զարգացումից և կարծում է, որ Լիլին դեռ շատ երիտասարդ է, որ կարիերա սկսի: 
23-07-2015 09:10
Հուլիսի 23-ին ԱՄՆ-ում նշում են Հոթ-դոգի ազգային օրը (National Hot Dog Day). տոնը նվիրված է ամերիկյան ավանդական ուտեստին:
23-07-2015 09:06
Նարգիլեի ծուխը նույն նիկոտինն ու քաղցկեղածիններն է պարունակում, ինչ ծխախոտը, իսկ խեժի եւ ծանր մետաղների պարունակությամբ նույնիսկ գերազանցում է ծխախոտին:
23-07-2015 08:18
Բրիտանիայի Ալցհայմերի հիվանդության հետազոտության կենտրոնի գիտնականները գտել են աշխարհի առաջին դեղամիջոցը, որը ըստ ամենայնի դանդաղեցնում է Ալցհայմերի հիվանդությունը:
23-07-2015 08:15
Հոլիվուդյան դերասանուհի և Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելլի թոռնուհին առաջին անգամ հայտնվել է Harper`s Bazaar ամսագրի էջերում. Ֆոտոսեսիայի ժամանակ Գրիմալդին ներկայացել է իր տատիկի կերպարով:
23-07-2015 07:21
Նիքոլ Քիդմանի ամուսինը արգելել է նրան մտածել երեխա ունենալու մասին:
22-07-2015 09:50
Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած դատավոր Գագիկ Պողոսյանը բողոք ներկայացնելու ցանկություն չունի:
22-07-2015 08:54
Սթրեսը հինգ անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացության վտանգը. այսպիսի եզրահանգում են արել Նիդեռլանդներից հետազոտողները:
22-07-2015 07:09
Քիմ Քարդաշյանը իր դստեր՝ Նորթի համար որոշել է օգտվել անհատական ֆիթնես- մարզիչի ծառայություններից:
22-07-2015 07:06
Շարլիզ Թերոնը Օբամային հրավիրել է ստրիպտիզ-ակումբ:
22-07-2015 07:00
ՌԴ Ռոստովի շրջանի ոստիկանությունը ստուգում է սկսել երգչուհի Զեմֆրիայի նկատմամբ․ տղամարդը, որի անունը չի նշվում, այժմ որոշել է բողոքել Զեմֆիրայի դեմ՝ 2013-ին Ռոստովում կայացած համերգի ժամանակ իրեն վիրավորելու համար: 
21-07-2015 09:12
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը իր կնոջը՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինին դավաճանում է․ սիրային եռանկյունու «երրորդ անկյունը» Ուիլիամի գործընկերուհին է, որը արտաքնապես նման է դքսուհի Քեթրինին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1254 անգամ
21.10.2026
Դիտվել է 550 անգամ
22.10.2026
Դիտվել է 392 անգամ
27.10.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster