Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-08-2015 09:50
Բեռլինյան հիվանդանոցում ծննդաբերած Աներգեթ Ռաունիգքը աշխարհում ամենատարեց մայրն է, որը քառյակ է ունեցել․ 65-ամյա գերմանուհուն թույլ են տվել դուրս գրվել հիվանդանոցից:
19-08-2015 09:49
38-ամյա կույս ամերիկուհին ամուսնացել է Հիսուս Քրիստոսի հետ. Ջեսիքա Հեյսը աստվածաբանության ուսուցչուհի է, իսկ նրա արտասովոր պսակադրությունը տեղի է ունեցել Ինդիանայի Ֆոր Ուեյն քաղաքի մայր տաճարում:
19-08-2015 09:41
Tiffany & Co. Ընկերությունը թարմացրել է ամուսնական մատանիների ընտրության վիրտուալ հավելվածը. դրանում աղջիկները կկարողանան տեսնել, թե զարդն ինչ տեսք ունի մատին, սմարթֆոնով լուսանկարել ձեռքը եւ նկարն ուղարկել փեսացուին:
19-08-2015 09:35
Բրիտանացիներն իրենց երեխաներին անվանակոչում են «Գահերի խաղ»-ի հերոսների անուններով. 2014 թվին անգլիացի եւ ուելսցի 18 տղա Տեոն անունն է ստացել, եւս 17-ը` Տիրիոն, 14-ը` Բրան եւ 4 հոգի` Սանդոր, 53 աղջկա կոչել են Կխալիստի, 9-ին` Դեյեներիս, 6-ին` Սանսա, 4-ին` Բրիեննա:
18-08-2015 10:27
Կանադացի և գերմանացի գիտնականների խումբը հայտարարել է, որ երեխայի ծնունդը նվազեցնում է ծնողների երջանկության մակարդակը։
18-08-2015 10:12
Գիտնականները պարզել են, որ պոռնոֆիլմերի դիտումը թմրանյութի պես կախվածություն է առաջացնում. որքան շատ է մարդ դիտում էրոտիկ ֆիլմերը, այնքան նրա ուղեղն ավելին է պահանջում։
18-08-2015 09:33
Քիմ Քարդաշյանի մայրը լաց է եղել` առաջին անգամ հանդիպելով իր սեռափոխված ամուսնուն
18-08-2015 09:25
Դոնալդ Թրամփը ցանկացել է ամուսնանալ արքայադուստր Դիանայի հետ. արքայազն Չարլզից ամուսնալուծվելուց հետո Թրամփը սկսել է ուշադրության նշաններ ցուցաբերել արքայադստեր հանդեպ:
18-08-2015 08:16
Երիտասարդ բրիտանացիների կեսը դեմ չեն բիսեքսուալ հարաբերություններին. իրեն ամբողջությամբ հետերոսեքսուալ է համարել 18-24 տարեկանների 46%-ը, եւս 6%-ը հայտարարել է, որ նախընտրում է բացառապես նույնասեռական հարաբերությունները:
17-08-2015 10:21
Տաքացրած սնունդը փոքրացնում է կանացի կրծքի չափերը՝ այսպիսի եզրակացության են եկել Շվեդիայի գիտնականները․ ըստ նրանց՝  թարմությունը կորցրած մթերք օգտագործելու և կրծքագեղձի փոքրացման մեջ անմիջական կապ կա:
17-08-2015 10:18
Դիետոլոգները միրգ-բանջարեղենից պատրաստված թարմ հյութեր են խորհուրդ տալիս, սակայն նախևառաջ՝ գազար. փորձի արդյունքները ցույց են տվել, որ այն իմունային համակարգի ամենալավ պաշտպաններից է:
17-08-2015 09:59
Չիկագոյում ցուցադրության են ներկայացրել 2.480 տարի առաջ մի եգիպտուհու կազմած հսկայական պապիրուսը. 2.4 մետրանոց փաստաթուղթը մանրամասն նկարագրում է ամուսնանալիս եւ ամուսնալուծվելիս կանանց իրավունքները:
17-08-2015 09:15
Անգամ ամենափոքր երեխաները, որոնք դեռևս չեն էլ կարողանում խոսել, կարող են հոտի միջոցով հասկանալ, թե որ դեղորայքը իրենց կօգնի լուծել առաջացած խնդիրը։
17-08-2015 09:03
Բրիտանացի մի ուսանող պարզել է, որ մարդը մտածում է նույն արագությամբ, որով խոսում է, նա հաշվարկել էներգիայի քանակը, որն անհրաժեշտ է մտածելու համար․ հետազոտողը պարզել է, որ 3 ժամ 7 րոպե եւ 30 վայրկյան մտածելն արժե 1,5 ցենտ։
14-08-2015 08:51
Հեռանալով ընտանիքից, մարդիկ զգալիորեն ավելին են կորցնում, քան առաջին հայացքից է թվում․ ըստ մասնագետների, եթե մարդն ամուր հարաբերություններ ունի ծնողների հետ, ավելի շատ է վստահում շրջապատին և հեշտ է հաղթահարում սթրեսային իրավիճակները:
14-08-2015 08:47
Ֆիզիկական կազմվածքը բարելավելու համար տարբեր միջոցների օգտագործումն լայն տարածում է ստանում տղամարդկանց շրջանում. բժիշկները, նախազգուշացնում են, որ այդ միջոցներն անպտղության են բերում:
13-08-2015 08:13
Հոգեբանները պարզել են, որ պլաստիկ վիրահատությունները երբեմն ցանկալի արդյունք չեն ապահովում, քանի որ խախտում են մարդու մարմնի ներդաշնակությունը:
13-08-2015 08:09
Գիտնականների համոզմամբ, կյանքը երկարացնելու համար շատ կարեւոր է թուլանալու ունակությունը. բանն այն է, որ սթրեսը կարող է կյանքն անտանելի դարձնել:
13-08-2015 07:17
Գերմանիայում 16-ամյա աղջիկը լճում լողալիս կես կիլոգրամանոց ոսկե ձուլակտոր է հայտնաբերել, որի արժեքը գնահատվում է 15 000 եվրո:
13-08-2015 06:27
Ստեղծվել են պողպատից ամուր գուլպաներ. դրանք ոտքերը պաշտպանում են փշերից կամ սուր քարերից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1264 անգամ
21.10.2026
Դիտվել է 550 անգամ
22.10.2026
Դիտվել է 393 անգամ
27.10.2026
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster