Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-01-2016 10:31
Հունվարի 21-ին նշվում է ամենից արտասովոր տոներից մեկը` Գրկախառնության միջազգային օրը . այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986 թվականին, այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ աշխարհում:
21-01-2016 09:36
Կանանց համար լավագույն երկրների վարկանիշում Դանիան առաջին տեղն է զբաղեցրել. վարկանիշը կազմել է US News & World Report-ը, ըստ որի՝ Դանիան առաջ է մղում գենդերային հավասարության քաղաքականությունը:
21-01-2016 08:46
Պենելոպա Կրուսը նկարահանվել է «Մամա» ֆիլմում, որում մարմնավորում է կրծքի քաղցկեղի դեմ պայքարող կնոջ դերը. կերպարը մարմնավորելու համար իսպանուհին անգամ գլուխն է սափրել:
21-01-2016 08:42
Շվեդական ABBA խմբի անդամները կրկին միասին են հավաքվել վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ. նրանց վերջին համատեղ համերգը կայացել է 1980-ին, իսկ վերջին անգամ խումբը միավորվել է 2008-ին՝ Mama Mia ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
21-01-2016 07:49
Բրազիլիայում շարունակում է ավելանալ միկրոցեֆալիայի դեպքերի թիվը. Զիկա վիրուսով վարակված մայրերից ծնվում են շատ փոքր գլխով երեխաներ։
20-01-2016 10:59
Մարդու ախորժակը եւ հագենալու աստիճանը կախված են ոչ միայն սննդի պատառների կամ ափսեի, այլեւ ճաշի սեղանի մեծությունից, պարզել են ամերիկացի հոգեբանները:
20-01-2016 10:55
Հայ հասարակության վերաբերմունքը պարտադիր բժշկական ապահովագրության հարցում փոխվել է. հարցման մասնակիցների կեսից մի քիչ ավելին անհրաժեշտ է համարում բժշկական ապահովագրության ներդրումը, 55 տոկոսի կարծիքով դա կլուծի բժշկական ծառայությունների վճարի հարցը:
20-01-2016 10:16
Քենդալ և Քայլի Ջեններները աշխատում են իրենց սեփական ապրանքանիշի՝ Kendall & Kylie-ի գարնանային հավաքածուի վրա. հավաքածուի վաճառքին նվիրված երեկույթը նախատեսված է փետրվարի 8-ին:
20-01-2016 09:18
Համացանցում Լեոնարդո Դի Կապրիոյի և Ռիհաննայի` անցյալ շաբաթ Փարիզի L`Arc  ակումբում թեժ համբույրների լուսանկարների տարածումը կանխելու նպատակով դերասանի փաստաբանները դրանց հեղինակներին սպառնացել են գաղտնիության մասին ֆրանսիական օրենքով:
20-01-2016 09:04
Ամերիկյան փոփ երգչուհի Սելենա Գոմեսն ամենևին էլ չի պատրաստվում նստել ու տխրել իր երկարամյա ընկերոջից` երգիչ Ջասթին Բիբերից, բաժանվելուց հետո. նա նոր սիրավեպ է սկսել Սեմյուել Կորստ անունով մի երիտասարդի հետ, ով շոու բիզնեսի բնագավառից չէ:
19-01-2016 15:28
Նախաճաշը բաց թողնելը կարող է վատ անդրադառնալ ուղեղի անոթների աշխատանքի վրա եւ բարձրացնել ուղեղի կաթվածի հավանականությունը, պնդում են ճապոնացի գիտնականները։
19-01-2016 10:50
Գիտնականները պարզել են, որ Եվրոպայի գլխավոր երկարակյացները ֆրանսիացիներn են, ովքեր հազվադեպ են դիետա պահում, և սիրում են ճարպոտ սնունդ․ այդ «պարադոքսը», ըստ հետազոտողների, կապված է նրանց «ազգային» մթերքի՝ ռոկֆոր տեսակի պանրի հետ։
19-01-2016 10:31
Սննդի եւ քնի որակի միջեւ հստակ կապ գոյություն ունի. այն մարդիկ, որոնք շատ շաքար եւ վերամշակված սնունդ եւ քիչ ցանցենի են օգտագործում, ավելի վատ են քնում, քան նրանք, ում սննդակարգն ավելի առողջ է:
19-01-2016 09:46
Նորաձևության աշխարհում պատկերազարդող, ազգությամբ հայ Էդգար Արթիսը գեղեցիկ զգեստներ է ստեղծում՝ թղթի վրա կտրվածքներ անելով և կենցաղային առարկաներ օգտագործելով. դրանք ընդգրկում են  վարդի թերթիկները, տարբեր բույսեր և սննդամթերք, նույնիսկ շենքեր:
18-01-2016 08:55
Fullpicture-ը ներկայացրել է առավել հայտնի 10 կին գրողներին աշխարհում․առաջին հորիզոնականում Ջոան Ռոուլինգն է՝ Հարի Փոթերի մասին մանկական գրքերի շարքի հեղինակը է, որոնք թողարկվել են ավելի քան 400 միլիոն օրինակով: 
18-01-2016 08:47
Ամերիկացի դերասուհի և պրոդյուսեր Ջադա Փինքեթ-Սմիթը սևամորթ գործընկերներին կոչ է արել զերծ մնալ Օսկարի հանձնման այս տարվա արարողությանն այցելելուց. նա վրդովված է՝ այս տարվա հիմնական անվանակարգերում հավակնորդները բացառապես սպիտակամորթ կինոգործիչներ են:
18-01-2016 08:42
Ցածր ջերմաստիճանով բոված սուրճի հատիկներն ավելի օգտակար են առողջության համար. այս մասին հայտարարել են Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները:
18-01-2016 08:36
Գիտնականները 2016 թվականի ամենադժբախտ օրը համարում են հունվարի 18-ը՝`«կապույտ երկուշաբթին». նրանք վստահ են, որ այդ օրը մարդկությանը կյանքի բոլոր ասպարեզներում վատ գործեր են սպասվում:
18-01-2016 06:50
Արգենտինացի ոստիկանները ձերբակալել են «Բարբի բանդիտ» մականունով հայտնի Ջորջիա Վոումանին, ով մեղադրվում է  թանկարժեք տներում կողոպուտներ իրագործելու համար:
16-01-2016 00:32
Հայաստանի գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը բնակիչներին կոչ է անում գրիպի ախտանիշների դեպքում պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ չգնալ, այլ բժիշկ կանչել․ մարդկանց ավելորդ կուտակումը հերթերում կարող է նպաստել հարուցիչի տարածմանը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1412 անգամ
21.10.2026
Դիտվել է 567 անգամ
22.10.2026
Դիտվել է 400 անգամ
27.10.2026
Դիտվել է 157 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster