Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-02-2016 07:26
«Տեոբրոմին» կոչվող նյութը կարող է հանգստացնել սուր և քրոնիկ հազը. գիտնականները նշել են, որ տեոբրոմինի մեծ քանակություն է պարունակում մուգ շոկոլադը:
01-02-2016 07:20
Շվեյցարական Բեռն քաղաքի հիվանդանոցներից մեկում բարեհաջող կերպով վիրահատել են 8 օրական սիամական զույգ աղջիկների:
01-02-2016 06:08
ՄԲ-ի բնակչուհի 55-ամյա Սյու Յորքը աշխարհում առաջին հիվանդն է եղել, որը ենթաստամոքսային գեղձի վիրահատություն է տարել. վիրահատությունը դիաբետով տառապող հիվանդին անհրաժեշտ է եղել ներարկումներից խուճապային վախի հետեւանքով:
30-01-2016 01:58
Հայտնի երգչուհի Լեդի Գագան և դերասան Թեյլոր Քինին 2015 թվականի սկզբին հայտարարել են իրենց նշանադրության մասին, իսկ այժմ հայտնի է դարձել, որ նրանք ուզում են հարսանյաց արարողությունը կատարել Իտալիայում:
30-01-2016 01:49
Ավստրալիայի Պերթ քաղաքում բնակվող Քիմ Տուչիի ծննդաբերությունը արտասովոր է եղել ոչ միայն 5 երեխայի ծնունդով, այլև նրանով, որ կինը նրանց լույս աշխարհ է բերել ընդամենը 2 րոպեում:
30-01-2016 01:45
Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ժապավենը «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությունում պարգեւատրվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
30-01-2016 01:43
Ամերիկացի գիտնականները գեն են հայտնաբերել, որը միանշանակորեն կապված է շիզոֆրենիայի զարգացման հետ:
30-01-2016 00:56
Բեյոնսեն նկարահանվել է Coldplay-ի տեսահոլովակում:
29-01-2016 09:12
Երգչուհի Ադելը խոստովանել է, որ 2015-ի օգոստոսին դիմել է հայտնի հիպնոսիչ Մաքս Քիրսթենին․ վերջինիս մոտ նա երեք ժամանոց սեանս է անցել և այժմ չի ծխում:
29-01-2016 09:06
Կանանց գրեթե կեսը տառապում է քնի պակասից` դա նորմալ համարելով:
29-01-2016 09:01
Հանրահայտ Բարբի տիկնիկը երեք նոր տարբերակ ունի. Mattel ընկերության թողարկած տիկնիկների մարմնի նոր ձեւերը գոյության 57-ամյա պատմության ընթացքում ամենազգալի փոփոխությունների են ենթարկվել:
29-01-2016 07:08
Ուիլոու Սմիթը` հայտնի դերասան Ուիլ Սմիթի 15-ամյա դուստրն իր բազմաթիվ տաղանդների հետ մեկտեղ, զբաղվում է նաև հագուստի դիզայնով. նա ներակայցրել է գուլպաների հավաքածու, որը մշակել է բացառապես Stance Socks ապրանքանիշի համար:
28-01-2016 10:04
Ֆլորիդայի համալսարանի հետազոտողների խոսքերով` ինչքան ավելի շատ սելֆի է մարդը տեղադրում Instagram-ում, այնքան բարձր է հարաբերություններում խնդիրներ առաջանալու հավանականությունը:
28-01-2016 01:16
Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն առաջադրվել է «Սպիտակ փիղ» մրցանակի:

28-01-2016 00:26
Մեծ Բրիտանիայում սոցիալական արտոնություններ ունեցող միայնակ ծնողներն ամուսնանալու կամ նոր զուգընկերոջ մոտ փոխադրվելու դեպքում տարեկան 1080 ֆունտ սթեռլինգ կկորցնեն:
28-01-2016 00:07
Երգչուհի Վալերիան մեկնաբանել է սեփական մահվան մասին լուրերը․   ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վալերիան ու ամուսինը մահացել են Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավտովթարից, բայց ներկա դրությամբ Լոնդոնում համերգներ տվող երգչուհին ասել է, որ դա հորինվածք է։
28-01-2016 00:02
Լոնդոնից Փելո անունով արվեստագետը երգչուհու դեմքը «հարմարացրել է» մի շարք դասական ալբոմների առավել քան հայտնի կազմերին:
27-01-2016 09:16
Balmain ֆրանսիական նորաձեւության տունը կթողարկի իր պատմության մեջ առաջին մանկական հավաքածուն: Balmain Kids-ը նախատեսված կլինի 6-ից մինչեւ 14 տարեկան աղջիկների ու տղաների համար եւ պահպանելու Է «ռոք-բարոկո» ոճը:
27-01-2016 09:02
Հնդկաստանում աղջիկ է ծնվել առանց գլխի կեսի եւ հսկայական, դուրս թռած աչքերով. աղջիկը լույս աշխարհ է եկել բնական ծննդաբերությամբ, և շուտով ամբողջ քաղաքը (Ամրոհա) հավաքվել է հիվանդանոցի շուրջ «հրաշք-երեխային տեսնելու»:
27-01-2016 09:00
Եյլի համալսարանի գիտնականները հատուկ հարցաշար են մշակել, որի օգնությամբ բժիշկը կարող է հասկանալ` նշանակված դեղամիջոցը համապատասխանո՞ւմ է դեպրեսիայով տառապող հիվանդին. ճիշտ հակադեպրեսանտ ընտրելը բարդ խնդիր է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1413 անգամ
21.10.2026
Դիտվել է 567 անգամ
22.10.2026
Դիտվել է 400 անգամ
27.10.2026
Դիտվել է 157 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster