Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-01-2016 01:52
Հնդիկ դեռահաս Նարենդրա Քումարայի մարմնում 20 սանտիմետրանոց մակաբույծ են գտել, որը մազեր ու ատամներ ուներ. սա ծայրաստիճան հազվագյուտ խանգարում է, որը հայտնի է foetus in fetu անունով:
12-01-2016 01:45
Ռեւմատոիդ հոդացավի դեմ դեղամիջոցը կարող է սպանել կանանց ձվարանների BRCA1 գենի մուտացիայի առկայությամբ քաղցկեղի բջիջները. այդ մասին տեղեկացրել են Plymouth University-ի գիտնականները:
12-01-2016 01:06
Հետազոտողները պարզել են, որ գրավիչ ուսանողուհիներն ավելի հաճախ են ստանում լավ գնահատականներ, քան պակաս գրավիչները, իսկ արական սեռի ուսանողների արտաքինը չի ազդում առաջադիմության վրա։
12-01-2016 00:57
Playboy էրոտիկ հանդեսի ու դրա տիրոջ հայտնի դղյակը վաճառքի է հանվել 200 մլն ԱՄՆ դոլարով. վաճառքի պայմաններից մեկն այն է, որ Playboy-ի լեգենդար հիմնադիր Հյու Հեֆները դղյակում է ապրելու մինչև մահը:
11-01-2016 11:01
Լոս Անջելեսում կայացել է Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 73-րդ արարողությունը․ Ջենիֆեր Լոուրենսը ճանաչվել է լավագույն դերասանուհի կատակերգության ժանրում՝  («Ջոյ»)։
11-01-2016 10:40
Ճապոնացի մասնագետները բարձր զգայնությամբ սենսոր են մշակում, որի օգնությամբ հույս ունեն շնչառությամբ քաղցկեղ կամ այլ ծանր հիվանդություններ ախտորոշել:
11-01-2016 10:36
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ջրագնդակի կանանց Եվրոպայի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի հավաքականը մրցել է Թուրքիայի թիմի հետ եւ առավելության է հասել 29:0 հաշվով:
11-01-2016 10:04
Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքներով՝ տղամարդիկ ավելի շատ են աջակցում գենդերային հավասարությանը, քան կանայք:
11-01-2016 09:11
Հունվարի 14-17-ը Երևանում անցկացվելու է ճապոնական ֆիլմերի փառատոն.  փառատոնային չորս օրերին ցուցադրվելու է վեց ֆիլմ:
09-01-2016 11:48
LG-ն ստեղծել է թափանցիկ սառնարան, որն ինքն է բացում է դուռը, երբ հարկավոր է։
09-01-2016 11:44
Փարիզցի հրուշակագործներ Նիկոլյա ու Ժյուլի Լելյուները խոստացել են իրենց ընտանեկան փուռի երկու կարկանդակներում 0.2 կարատանոց ու 600 եվրո արժողության մեկական ադամանդ թաքցնել:
09-01-2016 11:38
Գիտնականներ. մեծ քանակության երեխաների ծնունդը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը:
09-01-2016 08:59
Գիտնականները պարզել են, որ բարձր լայնություններում ապրող անձինք՝ արևի լույսի, ուլտրամանուշակագույն ազդեցության և D վիտամինի պակասով, լեյկեմիայով հիվանդանալու առնվազն երկու անգամ ավելի շատ հնարավորություն ունեն, քան հասարակածային գոտու բնակիչները։
09-01-2016 08:53
Բրիտանացի հանգուցյալ երգչուհի Էյմի Ուայնհաուսի մայրը՝ Ջենիս Ուայնհաուսը, հեղինակել է իր սկանդալային ու էպատաժային դստերը նվիրված գիրք:
08-01-2016 11:18
Շրի Լանկայի Ռատնապուրա քաղաքում հայտնաբերվել է աշխարհում ամենամեծ երկնագույն շափյուղան. թանկարժեք քարը 1404.49 կարատ է և գերազանցում է նախկինում հայտնաբերված բոլոր հայտնի շափյուղաների քաշը։
08-01-2016 11:13
Ամանորի գիշերը կանանց նկատմամբ հարձակումներ են գրանցվել ոչ միայն Գերմանիայում, այլև Շվեյցարիայում և Ավստրիայում։
08-01-2016 10:42
Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակչուհի Խաթուն Մամոյանի դստեր ծնունդը Միրաքում ու Ծաղկահովիտի հիվանդանոցում որպես տարվա իրադարձություն են հիշում․ մասին իմացավ ամբողջ հանրապետությունը։ 
08-01-2016 10:38
Գերմանիայով ճանապարհորդելիս ամերիկուհին գնացքում մոռացել է 2.6 մլն դոլար արժողությամբ Ստրադիվարիուսի ջութակը. միջադեպը տեղի է ունեցել Մանհեյմ-Զաարբրյուքեն երթուղին իրականացնող գնացքում:
08-01-2016 09:23
Քայլի Ջենները նկարահավել է բաց տեսագրությունում. հեղինակն ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովան է, որն ապրում և աշխատում է Լոս Անջելեսում:
07-01-2016 10:47
Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` շնորհավորելով հայերի Սուրբ Ծնունդը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1404 անգամ
21.10.2026
Դիտվել է 564 անգամ
22.10.2026
Դիտվել է 400 անգամ
27.10.2026
Դիտվել է 157 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster