Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-04-2016 08:58
Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի գիտնականներն ուսումնասիրել են կես միլիոն մարդկանց համագեները եւ հայտնաբերել են մի խումբ մարդկանց, որոնք կայուն են ծագումնաբանական մուտացիաների նկատմամբ: 
13-04-2016 08:56
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յալյանը Եվրոպայի առաջնությունում երկամարտի 190 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը:
13-04-2016 08:55
Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգն անվանել է ֆրանշիզի իր սիրելի կերպարին․ նա նշել է «Հոգվարսթ» դպրոցի տնօրեն Ալբուս Դամբլդորի անունը:
13-04-2016 08:48
Բրիտանացի նորապսակներ Ադամ եւ Ջոդի Դոբբերը թողել են աշխատանքն ու վաճառել տունը` աշխարհի շուրջ մեղրամսի ճամփորդության համար. ամուսիններն ուղեւորության համար 25 հազար ֆունտ սթեռլինգ են ծախսել:
13-04-2016 08:40
Ղազախստանի ոստիկանները հիշողությունը կորցրած կնոջն օգնել են 22 տարի անց գտնել ազգականներին:
12-04-2016 09:07
Ըստ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Քեթրին Կոնգերի հետազոտության` ծնողների մեծ մասը առավել շատ սիրում և ուշադրության են արժանացնում իրենց առաջին երեխային:
12-04-2016 09:03
Ուռուցքային հիվանդություններով հիվանդները քաղցկեղը հաղթահարելու ավելի մեծ շանսեր ունեն, եթե ամուսնական հարաբերությունների մեջ են, պնդում են Սան Դիեգոյում Կալիֆորնիական համալսարանի գիտնականները:
12-04-2016 09:00
Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս շոկոլադի եւ կարմիր գինու սննդակարգի հետեւել:
12-04-2016 08:12
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 53 կգ քաշային կանանց պայքարի ընդհանուր հաշվարկում Աննա Գովելյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը. Գովելյանը B ենթախմբում առաջին տեղում էր:
12-04-2016 07:10
Հնդկաստանում Քեմբրիջյան դքսուհի Քեթրինի հետ պատահել է «Մերիլին Մոնրոյի պահը». միջադեպը տեղի է ունեցել Նյու Դելիում, երբ արքայազն Ուիլյամը կնոջ հետ ծաղկեպսակ է դրել «Հնդկաստանի դարպասներ» հուշարձանին:
11-04-2016 08:57
Գիտնականները բացահայտել են, որ նրանց դեպքում, ովքեր մեծ տարիքում են սկսել լեզուներ ուսումնասիրել, բարելավվում է ռեակցիան ոչ ստանդարտ իրավիճակներում. նրանք ավելի արագ են որոշում կայացնում:
11-04-2016 08:50
ԱՄՆ-ում կինը հրապարակայնորեն հրացանով կրակել է իր որդիների եւ դստեր iPhone-ների վրա` հայտարարելով, որ դրանք կործանարար ազդեցություն են ունենում երեխաների վրա:
11-04-2016 08:37
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի բրոնզե երեք մետր բարձրությամբ արձանը քննադատության է ենթարկել դուստրը՝ Քերոլը, որպես բացթողում նշելով կանացի պայուսակի բացակայությունը։
11-04-2016 06:59
Բժիշկները պարզել են, որ ոչ թանկ բնական հակադեպրեսանտը բանանն է. այն պարունակում է B1, B2, B3, B9, A, PP, C և E վիտամիններ, ինչպես նաև մեծ քանակությամբ միկրո- և մակրոտարրեր` կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, պղինձ, ֆոսֆոր և նատրիում: 
11-04-2016 04:19
Կաղնու փայտից պատրաստված աթոռը, որի վրա բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է «Հարի Փոթերի» առաջին երկու հատորները, Heritage Auctions-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 394 հազար դոլարով:
09-04-2016 09:53
Թալիշ. թե ինչպես թոռը փրկեց 104–ամյա տատին` շալակած տանելով 300 մետր:
09-04-2016 09:44
Իրականում երջանկությունը կարելի է գնել փողով` հոգեբանորեն մարդուն համապատասխան իրեր ձեռք բերելու միջոցով, եզրակացրել են բրիտանացի գիտնականները:
09-04-2016 08:50
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բակչին, որը ժայռ էր բարձրացել սիրած աղջկան առաջարկություն անելու համար, ստիպված են եղել փրկել ուղղաթիռով:
09-04-2016 07:57
Մարզասրահում մարզագնդերի վրա 300 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանում:
09-04-2016 07:45
Ամերիկյան երգչուհի Մերայա Քերին իր ոտքերը և ձայնը ապահովագրել է $70 միլիոն դոլարով` յուրաքանչյուրը $35 միլիոնով, հայտնում է TMZ-ն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1429 անգամ
21.10.2026
Դիտվել է 575 անգամ
22.10.2026
Դիտվել է 403 անգամ
27.10.2026
Դիտվել է 173 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster