Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2016 08:02
Տաթև Աբրահամյանը դարձել է ԱՄՆ-ի կանանց շախմատի փոխչեմպիոն։
27-04-2016 07:56
Հղի ամերիկուհին կեղծել է բժշկական փաստաթղթերն ու հայտարարել, որ քաղցկեղ ունի, որպեսզի կարողանա անվճար աբորտ անել:
27-04-2016 07:53
11-ամյա աղջիկն առանց տոմսի օդանավով Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ է հասել. նա իր արարքը բացատրել է օդանավ նստելու մեծ ցանկությամբ:
27-04-2016 07:00
Ֆրանսիայում ապրիլի 26-ից մեկնարկած Եվրոպայի բադմինթոնի առաջությունում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը դուրս է մնացել մրցաշարից. 20-ամյա Պողոսյանը մրցաշարի 1/32 եզրափակիչ փուլում պարտվել է լատվիացի  Կրիստին Սեֆերեին:
27-04-2016 05:58
Ջրասուզորդները շրջազգեստ են հայտնաբերել, որն անհետացել էր 1642-ին, երբ բրիտանական թագավորական նավատորմի մի մասը Դուվրից Նիդերլանդներ մեկնելու ճանապարհին խորտակվել էր:
26-04-2016 09:01
Բարսելոնայում մի կին գնացքում պայուսակ է գտել, որի մեջ եղել է 8000 եվրո. կինն այն հանձնել է տրասնպորտի ոստիկանությանը։
26-04-2016 08:55
Լոնդոնում «Աստղային պատերազմների» պատվին ժամանակավոր ռեստորան կբացվի․ հաստատությունը կոչվում է «Պատառաքաղի արթնացումը»:
26-04-2016 07:06
Գեղասահքի կանանց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի 16-ամյա Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) ԱՄՆ-ի Սպոկան քաղաքում փայլուն արդյունքի է հասել` կանանց գեղասահքում հավաքելով ռեկորդային միավորներ:
26-04-2016 06:09
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի հոլիվուդյան զույգն ամսական 15 հազար ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 21,5 հազար դոլար) առանձնատուն է վարձել Սուրեյում` Լոնդոնի արվարձանում. աստղային զույգի նոր տունը գտնվում է Թեմզայի ափին:
26-04-2016 06:04
Ռուսաստանցի երգչուհի Ժասմինն ուրախացրել է իր երկրպագուներին` Instagram-ի իր էջում տեղեկացնելով իր երրորդ զավակի լույս աշխարհ գալու մասին:
25-04-2016 09:09
Բուրունդիից Մարգարեթ Բարանկիցեն ապրիլի 24-ին հռչակվել է «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը. մրցանակը նրան հանձնել է Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին,
25-04-2016 08:12
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույր Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
25-04-2016 07:19
ԱՄՆ-ի շախմատի առաջնություններում կայացել են 11 նախատեսված տուրերից 9․ կանանց մրցաշարում հանդես եկող Տաթև Ամրահամյանը 9-րդ տուրում սև խաղաքարերով հաղթեց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Աննա Զատոնսկիին և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
25-04-2016 06:21
Նաոմի Քեմփբելն ասել է, որ մաշկի գույնի պատճառով վերապրել է նորաձևության «տարածքամոլությունը». Նաոմին 1988թ. օգոստոսին դարձել է առաջին սևամորթ մոդելը, ով հայտնվել է ֆրանսիական Vogue ամսագրի շապիկին:
25-04-2016 06:16
Թուրքիայի իշխանությունները ազատել են հոլանդական Metro թերթի ձերբակալված լրագրող Էբրու Ումարին. Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները շաբաթ երեկոյան եկել էին լրագրողուհու տուն և նրա տեղափոխել ոստիկանատուն։
23-04-2016 09:57
Աշխարհահռչակ երաժիշտ, SOAD ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այսօր Facebook-ի պաշտոնական էջում ներկայացրել իր վորջին ստեղծագործությունը` «Արի´, իմ սոխակ» օրորոցայինի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը.  երգը Թանկյանը կատարում է վոկալիստ Լարիսա Ռայանի հետ։
23-04-2016 09:48
Ամերիկյան Միսուրիի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ աղջիկների ինտելեկտը շատ ավելի բարձր է տղաների ինտելեկտից. նրանք պարզապես ավելի խելացի են. այս պնդումը հաստատող գիտափորձ են անցկացվել։
23-04-2016 09:45
Ոլոռազգիներով ռագու, ոչխարի միս, ձիթապտուղ, դառը խոտաբույսեր,բրնձի սոուս, հաց, ընկույզի մածուկ, արմավներ ու հոտավետ գինի. հավանաբար հենց այս է եղել Խորհրդավոր ընթրիքի ճաշացանկը, հայտնում են իտալացի հնագետները:
23-04-2016 07:53
Ամերիկյան Bioquark բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է մարդու մահացած ուղեղի «կենդանացման» տեխնոլոգիա մշակելու մտադրության մասին:
23-04-2016 06:52
Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի համաձայն` ՀՀ-ում կանայք հիմնականում չեն ստանում նույն մասնագիտական հնարավորությունները, ինչ տղամարդիկ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1431 անգամ
21.10.2026
Դիտվել է 577 անգամ
22.10.2026
Դիտվել է 403 անգամ
27.10.2026
Դիտվել է 173 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster