Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2016 08:50
Ճապոնական Կանաձավա քաղաքում ուտելի ոսկով պատված վանիլային պաղպաղակ են վաճառում. այս կերպ պաղպաղակ արտադրողները որոշել են արդյունավետորեն օգտագործել ուտելի ոսկու թերթիկների մնացորդները:
18-04-2016 08:46
Դիետոլոգները խորհուրդ են տալիս սուշի ուտել․ ավելորդ քաշ ունեցողների համար սուշիի դիետան առավել հարմար է, քանի որ այն թույլ է տալիս օրգանիզմը հագեցնել բոլոր կենսականորեն կարեւոր միկրոտարրերով։
18-04-2016 07:01
Առավոտյան սուրճ խմելիս հնարավոր է նաև այրել ավելորդ ճարպերն ու անցանկալի կիլոգրամները. գիտնականներ
18-04-2016 06:05
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցութային «LoveWave» երգը կներկայացնի 5 բեք-վոկալիստների հետ:
18-04-2016 05:57
Ըստ գիտնականների՝ միասեռ ընտանիքներում դաստիարակվող երեխաները ֆիզիկապես առողջ և էմոցիոնալ զարգացած են այնպես, ինչպես տարբեր սեռերի ծնողների երեխաները, հայտնում է CNN-ը:
16-04-2016 07:55
Իսպանացի գիտնականները պարզել են, որ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում ամենից շատ առողջական խնդիրներ են ունենում բեռնակիրներն ու հանրային սննդի կետերում աշխատողները:
16-04-2016 07:52
Իտալիայի Տոսկանա քաղաքում վաճառքի են հանել վիլլան, որի տիրուհին է եղել Լեոնդարդո դա Վինչիի հայտնի Մոնա Լիզա կտավի բնորդուհին. անշարժ գույքը գնահատվում է 10 մլն եվրո։
16-04-2016 06:04
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ 17-ամյա Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4–րդ հորիզոնականը. նա երկամարտում հավաքեց 227 կգ:
16-04-2016 06:00
Huawei ընկերությունը ներկայացրել է Huawei VR վիրտուալ իրականության ակնոցը. ակնկալվում է, որ նորագույն սարքավորումը կկարողանա մարտահրավեր նետել Samsung-ի նմանօրինակ Gear VR գաջեթին:
16-04-2016 05:08
Բրիտանացի դիզայներ Վիկտորիա Բեքհեմը կստեղծի կոսմետիկ գիծ Estée Lauder ընկերության համար. հավաքածուն կթողարկվի աշնանը սահմանափակ քանակով:
15-04-2016 08:34
Ապրիլի 15-ին նշվում է Մշակույթի համաշխարհային օրը. այն որպես տոն է սահմանվել 1935թ. ապրիլի 15-ին «Գեղարվեստական եւ գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է որպես Ռերիխի պակտ:
15-04-2016 08:02
Ճապոնիայի գիտնականները ապացուցել են, որ խնձորի պարբերաբար օգտագործումը սննդակարգում կանխարգելում է ճարպակալումը:
15-04-2016 07:51
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի հայտնի շրջազգեստները հանված են աճուրդի. խոսքը դերասանուհու` իրերի աշխարհում ամենամեծ անձնական հավաքածուի մասին է, որի արժեքը չափավոր գնահատումներով  $3 միլիոն է:
15-04-2016 07:38
Բարեկեցիկ ընտանիքների երեխաները հետագայում ավելի շատ գումար են վաստակում. գիտնականներ
15-04-2016 07:04
Մեծ Բրիտանիայում ստեղծել են աշխարհում առաջին ուտելի հարսանեկան զգեստը. քանդակագործ-հրուշակագործ Սիլվիա Էլբայի է և նկարիչ Իլինկա Ռնիչի աշխատանքի վրա ծախսվել է 300 ժամ, զգեստի բարձրությունը 2 մետր է, քաշը՝ 75 կիլոգրամ։
14-04-2016 09:51
Արիզոնայի նահանգի անապատում կորած 72-ամյա ամերիկուհին ստիպված է եղել 9 օր շարունակ սոսկ ջուր խմել եւ բույսերով սնվել:
14-04-2016 09:49
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 63 կգ քաշային պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 207 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
14-04-2016 09:47
Բրիտանացի երաժիշտների «մեծ հնգյակը»՝ Ադելը, Էդ Շիրանը, One Direction-ը, Coldplay-ը և Սեմ Սմիթը, 2015-ի թվականի 10 ամենալավ վաճառվող ալբոմների վարկանիշում զբաղեցնում են ճիշտ կեսը․ առաջին տեղը Ադելն է իր «25» ալբոմով, որը վաճառվել է 17.4 միլիոն օրինակով։
14-04-2016 09:42
Գերմանիայում Բոննի համալսարանի մաթեմատիկոսներն ու բժիշկները հաշվարկային մոդել են մշակել, որը թույլ է տալիս քաղցկեղի բուժման համար արդյունավետ թերապիա ընտրել:
14-04-2016 09:38
Ավստրալուհին կեսարյան հատման ժամանակ ընդունել է սեփական երեխային:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1431 անգամ
21.10.2026
Դիտվել է 577 անգամ
22.10.2026
Դիտվել է 403 անգամ
27.10.2026
Դիտվել է 173 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster