Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2017 12:22
Սառը լոգանքն իսկապես լավ է ազդում մարդկանց առողջության և արդյունավետության վրա․ ըստ գիտնականների՝ այդ պրոցեդուրան արդյունավետ է միայն, եթե մարդն առողջ է:
28-10-2017 10:54
Վերջին 4 տարիների ընթացքում ռումինացի լուսանկարիչ Միխաելա Նորոչը ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ ամեն օր լուսանկարելով կանանց և հավաքելով նրանց պատմությունները. նա արդեն հասցրել է լինել 60 երկրում:
28-10-2017 10:41
Future Investment Initiative տնտեսական համաժողովի ընթացքում, որն անցկացվում է Էր Ռիադում, մարդանման ռոբոտ Սոֆիան ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն. դա աշխարհում առաջին դեպքն է, երբ ռոբոտը քաղաքացիություն է ստանում։
28-10-2017 08:58
Կարիբյան ծովի Էլեուտրա կղզում հյուրանոց կա, որը հատուկ կառուցվել է գեր մարդկանց համար՝ դառնալով միակն իր տեսակի մեջ:
27-10-2017 08:02
Ամերիկացի դերասանուհի Ռընե Զելվեգերը, որը հայտնի է «Բրիջետ Ջոնսի օրագիրը» կատակերգությամբ, մարմնավորելու է հոլիվուդյան աստղ եւ երգչուհի Ջուդի Հառլենդին (1922-1969). «Ջուդի» անվանումը կրող ժապավենի նկարահանումներն սկսվելու են 2018 թվականի փետրվարին:
27-10-2017 07:59
Ինդոնեզացի տղամարդը որոշել է կոտրել կարծրատիպերն ու միաժամանակ երկու կնոջ հետ ամուսնանալ․բազմակնությունն օրինական է համարվում Ինդոնեզիայում, սակայն սովորաբար տղամարդիկ մեկ կնոջ հետ են ամուսնանում միաժամանակ:
27-10-2017 07:43
IKEA-ն ներողություն է խնդրել եւ հետ կանչել Չինաստանում սեքսիստական համարված գովազդը, որում մայրը դստերը նկատողություն անում, որ նա դեռ իր սիրելիին չի ծանոթացրել ծնողների հետ․ շվեդական ընկերությանը միայնակ կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ են մեղադրել։
27-10-2017 03:03
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը, իր «Լեռնային մարգարիտ» նոր հավաքածուն ներկայացրել է Մոսկվայի «Զարյադիե» զբոսայգու մեդիակենտրոնում:
27-10-2017 02:51
ՀՀ քաղաքացի Գոհարիկ Ք.-ն, որն ըստ մեղադրանքի, Թուրքիայում նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. ըստ մեղադրանքի՝ Թուրքիայում բնակվող Գոհարիկը պայմանավորվածություն է ձեռք բերել հայաստանցի 2 մարմնավաճառների հետ եւ անցած տարի հյուրընկալել իր տանը:
26-10-2017 08:00
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայից ապահարզանի դիմումում է գրել ․ 82-ամյա ռեժիսորը և թատրոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ գտնվում էր վերջին օրերին և հայտարարել 38-ամյա կնոջից բաժանման մասին:
26-10-2017 07:54
33-ամյա Քլոե Քարդաշյանը տղա կունենա․ Քիմ Քարդաշյանի քույրը հղիության չորրորդ ամսում է և վայելում է իր վիճակը երեխայի հոր՝ 26-ամյա բասկեդբոլիստ Թրիսթ Թոմփսոնի հետ։
26-10-2017 07:46
ԱՄՆ-ի վիրաբույժները հայտարարել են ընդհանուր գլխով եւ գանգով սիամական երկվորյակներին առանձնացնելու բացառիկ վիրահատության հաջող ավարտի մասին:
26-10-2017 07:38
Դեռահասները սկսել են ավելի քիչ ծխել, ալկոհոլ եւ թմրանյութեր օգտագործել, գողանալ, կռվել. այս մասին պարզել են ավելի քան 10 տարվա տվյալներ վերլուծած հոգեբանները։
26-10-2017 05:47
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգից Էյլա Քեմփբելն ինքնատիպ ձեւով է նշել իր ծննդյան 94-ամյակը. տատիկը թռչել պարաշյուտով` ռիչքի ընթացքում պահպանելով հանգստություն եւ ամեն ինչ արել է վստահորեն:
25-10-2017 08:14
Ալբերտ Էյնշտեյնի «երջանկության բանաձևը» վաճառվել է 1.56 մլն դոլարով. երկտողը, որն նա Տոկիոյում հանձնել էր սուրհանդակին,  երջանիկ ապրելու իր տեսության հակիրճ նկարագրությունն է:
25-10-2017 08:12
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ Երկրորդը վերջին 3 տասնամյակում ձիարշավների շնորհիվ մոտ 9 մլն դոլար է աշխատել:
25-10-2017 05:16
Չինական China Eastern Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին ինքնաթիռի դուռը փակելու ժամանակ 3 մետր բարձրությունից ընկել է օդանավից. դեպքը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը թռիչքի է պատրաստվել:
24-10-2017 08:20
ՖԻՖԱ-­ն տարվա լավագույն կին ֆուտբոլիստի կոչմանն արժանացրեց Հոլանդիայի հավաքականի հարձակվող Լիկե Մարտենսին:
24-10-2017 08:10
Նորվեգիայում Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը կբացեն, որը կկոչվի Under․ Նորվեգերենից թարգմանաբար նշանակում է հրաշք:
24-10-2017 03:21
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կամուսնանան 2018-ի ամռանը։ 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
27.04.2026
Դիտվել է 586 անգամ
24.04.2026
Դիտվել է 198 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster