Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-03-2018 08:06
Իսրայելցուն թույլատրել են կնոջից ամուսնալուծվել այն պատճառով, որ նա չի աշխատել եւ չի զբաղվել տնային տնտեսությամբ, այսինքն` պարզապես ոչինչ չի արել. միակ բանը, որ նա հաճույքով արել է, բջջային հեռախոսում խաղեր խաղալն էր:
20-03-2018 08:04
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Սինտիա Նիքսոնը, որը հայտնի է Միրանդայի դերով, հայտարարել է Նյու Յորքի նահանգապետի ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին:
20-03-2018 07:17
Հոնկոնգի ամենահարուստ կինը հանդիսացող Պոլյանա Չուն կորցրել է իր տիտղոսը. Չուն, որի կարողությունը հունվարին գնահատվում էր 12 մլրդ դոլար, կորցրել է հարստության կեսը, քանի որ իրեն պատկանող Kingston Financial Group ընկերության բաժնետոմսերը կտրուկ արժեզրկվել են:
20-03-2018 04:20
Երկու հազար տարեկան ալկոհոլային խմիչքով բրոնզե թեյնիկ է հայտնաբերվել Չինաստանի Շենսի նահանգում։
19-03-2018 10:42
Եղիսաբեթ II թագուհու փոքր թոռ արքայազն Հարրին այնքան ամուր է սիրում իր նշնած Մեգան Մարկլին և այնքան է վստահում նրան, որ հրաժարվել է ամուսնական պայմանագիր կնքելուց. Հարիի կարողությունները գնահատվում են տասնյակ միլիոններ ֆունտ:
19-03-2018 10:41
Ալեսանդրիա Ամբրոսիոն և Ջեյմ Մազուրը բաժանվել են՝ 13 տարվա հարաբերություններից հետո:
19-03-2018 08:01
Անգլիացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը պատմել է, որ քիչ էր մնում բաց թողներ «Գահերի խաղը» սերիալում Արյա Սթարքի դերի համար լսումները. քասթինգի օրն նա ուղեւորության էր պատրաստվում խոզաբուծարան:
19-03-2018 07:59
Ռայան Քուգլերի «Սև հովազ» ժապավենը հինգերորդ անգամ հանգստյան օրերին առաջատարն է դարձել կինովարձույթում. անցյալ հանգստյան օրերին ֆիլմը 27 մլն դոլար հասույթ է ունեցել:
19-03-2018 05:02
Աֆրիկայի միակ կին նախագահը`Մավրիկիոսի նախագահ Ամինա Գուրիբ-Ֆաքիմը, հրաժարական կտա՝ իրեն չպատկանող գումարը վատնելու մեղադրանքների ֆոնին
17-03-2018 11:24
Դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպես է սեռական ոտնձգության ենթարկվել, երբ տարիներ առաջ առաջին քայլներ է կատարել և նկարահանվել է ֆիլմում. Ֆիլմի նկարահանման համար դերասանների ընտրության ժամանակ ռեժիսորը խնդրել է նրան հանել վերնազգեստը և ցույց տալ կուրծքը, Լոպեսը չի ցանկացել և ասել է, թե դեր ստանալու համար չի մերկանա:
17-03-2018 11:19
Սիրուշոն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նա ամերիկյան մի քանի քաղաքներում համերգներ է տալու. առաջին համերգը տեղի է ունենալու Նյու Ջերսիում, որտեղ Սիրուշոն արդեն սկսել է փորձերը։
17-03-2018 11:17
Գիտնականները մշակում են փորձարարական դեղամիջոցների նոր դաս, որոնք կարող են կանանց ազատել դաշտանադադարին բնորոշ առհոսումներից։
17-03-2018 07:23
Չինաստանի Ան Կի (An Qi) ազգային հեռուստաշոուի մասնակից աղջիկը «Ես հաղթող եմ» շոուում ռեկորդ է սահմանել աղանդերն արագ ուտելու ցուցանիշով. նա քաղցր բամբակը կերել է երեք վայրկյանում:
16-03-2018 08:21
Հայկական մշակույթը շարունակում է ազդել Քիմ Քարդաշյանի վրա. Life&Style-ն անդրադարձել է ռեալիթի շոուների աստղի գործունեությանը։
16-03-2018 08:18
Լիբանանցի ընտանեկան զույգը վեց երեխա է ունեցել Բեյրութի Սուրբ Հովսեփի հիվանդանոցում. նման իրադարձություն առաջին անգամ է տեղի ունեցել Լիբանանում։
16-03-2018 08:03
Բրեդֆորդի համալսարանի հետազոտողները ստեղծել են ալգորիթմ, որը տղամարդկանց եւ կանանց տարբերում է ըստ ժպտալու ձեւի. լուսանկարներով սեռի որոշման առկա մեթոդների հիմքում ընկած է դիմագծերի համեմատությունը՝ վիճակագրական պատկերով:
16-03-2018 02:08
Ամերիկուհին հանուն YouTube-ի հոլովակի համար պատահաբար սպանել է իր զուգընկերոջը եւ դատապարտվել 180 օրվա ազատազրկման. դատավորը Մոնալիզա Պերեզին արգելել է զենք կրել, ինչպես նաեւ օգուտ քաղել այդ ողբերգական պատմությունից:
16-03-2018 01:13
Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի՝ Մոհամադ բին Սալմանի քրոջը ձերբակալելու որոշում է կայացրել. իրավապահները կասկածում են, որ վերջինս իր թիկնապահին հրամայել է ծեծի ենթարկել իր փարիզյան տան աշխատակցին:
15-03-2018 08:12
Բրիտանացի գիտնական Թիմոտի Բերներս Լին, ով համարվում է Համացանցի հիմնադիրներից մեկը, Google-ին, Facebook-ին եւ Twitter- ին մեղադրել է շուկայում իրենց գերիշխող դիրքի չարաշահման մեջ․ բաց նամակում նա ասել է, որ  նման ընկերությունները «վերահսկում են, թե ինչ գաղափարներ ու կարծիքներ են մարդիկ տեսնելու եւ կիսվելու միմյանց հետ»:
15-03-2018 06:22
Ջամայկացի երգիչն ԱՄՆ-ում դատի է տվել ամերիկացի փոփ-աստղ Մայլի Սայրուսին՝ նրան մեղադրելով երգի գողության մեջ. հայցվորը փոխհատուցում է պահանջում 300 մլն դոլարի չափով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1636 անգամ
27.10.2026
Դիտվել է 269 անգամ
28.10.2026
Դիտվել է 215 անգամ
29.10.2026
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster