Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-11-2017 07:03
Չինացի գիտնականները հաստատել են, որ սննդի մեջ չիլի տեսակի պղպեղի օգտագործումը մեծացնում է մարդու երկարակեցության հնարավորությունը։
08-11-2017 06:00
Miss BumBum մրցույթի մասնակից կանայք, որտեղ որոշում են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքն ունեցող կնոջը, լուսանկարվել են հում մսից պատրաստված լողազգեստներով. նկարահանումը տեւել է շուրջ ութ ժամ, մասնակիցների հագած տավարի մսի միագումար քաշը կազմել է 50 կիլոգրամ:
08-11-2017 03:59
Իտալիայի քննչական մարմինները սկսել են 26 նիգերացի կանանց մահվան հետաքննությունը. նրանց մեծամասնությունը դեռատի կանայք են եղել, որոնց մարմինները հայտանբերվել են Միջերկրական ծովում:
08-11-2017 02:55
ԱՄՆ-ում կնոջ մասնատված մարմինը հայտնաբերել են սառնարանում, մինչդեռ ամուսնու խոսքով՝ կինը ծննդաբերության ժամանակ է մահացել:
07-11-2017 08:12
Հունաստանում ավարտվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է իններորդ տեղը:
07-11-2017 08:07
Լոնդոնի Savile Club տղամարդկանց հնագույն ակումբն իր պատմության 150 տարիների ընթացքում առաջին անգամ կնոջ կընդգրկի. խոսքը տղամարդու մասին է, որը ակումբի անդամ է եղել, սակայն որոշել է սեռը փոխել:
07-11-2017 07:58
Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը Նյու Յորքում Հինգերորդ ավենյուում անձամբ է բացելու իր SJP կոշիկի բրենդի pop-up խանութը:
07-11-2017 07:19
Օրվա ընթացքում մեկ բանանի օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա. այն կօգնի կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև լրացնել մի քանի անհրաժեշտ էլեմենտների մակարդակը։
06-11-2017 07:49
Harper`s Bazaar անսագիրը իռլանդացի դերասանուհի Ռութ Նեգային ճանաչել է «2017 թվականի Տարվա կին»․ նա այս տարի արժանացել էր «Օսկար» մրցանակին։
06-11-2017 07:45
Disney ընկերությունը հրապարակելէ «Առյուծ արքան» մուլտֆիլմի կինոտարբերակի վերջնական դերասանական կազմը. ֆիլմում դեր է ստացել երգչուհի Բեյոնսեն:
06-11-2017 07:43
Քաղցկեղային բջիջները հնարավոր է հայտնաբերել և ոչնչացնել դինոզավրերի անհետացման պատճառ դարձած երկնաքարի բաղադրության մաս կազմող մետաղի օգնությամբ. նման եզրահանգում են արել Մեծ Բրիտանիայի Ուորիքի և Չինաստանի Սուն Յաթսենի համալսարանների մասնագետները:
06-11-2017 07:39
Երեւանյան շենքերից մեկի բակում միջին տարիքի մի կին վիճաբանել է շենքի բնակիչներից մեկի հետ, այնուհետեւ որպես «բողոքի նշան» հանել հագուստը․ այնուհետեւ կինը սկսել է հայհոյել եւ հարձակվել քաղաքացիների վրա։
06-11-2017 06:58
Forbes-ը որոշել է գերհերոսի մասին պատմող ամենավաճառված ֆիլմը․ այն դարձել է «Հրաշք-կինը» կինոնկարը, որը նվրված է DC Comics-ի կերպարին։
04-11-2017 10:20
Նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է Տղամարդկանց համաշխարհային օրը (World Men՝s Day), այս տարի այն նշվում է նոյեմբերի 4-ին․ հետաքրքրական է, որ նոյեմբերի 19-ին նշվում է նաեւ Տղամարդկանց միջազգային օրը (International Men՝s Day):
04-11-2017 08:30
Հիմնական պատճառը, թե ինչու են կանայք ամուսնալուծվում այն է, որ ամուսիները չեն ցանկանում փոխել իրենց վարքագիծը եւ հարաբերութուների պահպանման համար ջանքեր չեն գործադրում. այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի հետազոտողները։
04-11-2017 05:32
Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Հունգարիայի ընտրանուն 3:1 հաշվով:
04-11-2017 03:41
Chanel-ը թողարկել է կոսմետիկայի Collection Libre սեզոնային հավաքածուն, որի հիմնական արտադրանքը դարձել է դասական կարմիր շրթներկը. այն ներկայացված է կարմիրի չորս տարբեր երանգներով:
04-11-2017 02:35
70-ամյա Առնոլդ Շվարցենեգերն ափսոսանք է հայտնել 61-ամյա կնոջից` Մարիա Շրայվերից կնոջից բաժանվելու համար, որի հետ միասին ապրել է 25 տարի:
03-11-2017 07:59
Հյուսիսային Քարոլինայի բնակչուհի Քիմբերլի Մորիսը օրում մեծ գումար է շահել` գնելով վիճակախաղի երկու տոմս. նշել է, նա մթերային խանութում շահել է 10 հազար դոլար, իսկ տուն գնալու ճանապարհին որոշել է եւս մեկ տոմս գնել եւ մեծ ջեքփոթ է բռնել՝ շահելով միլիոն դոլար:
03-11-2017 07:10
Թեև պաշտոնապես Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը դեռևս ամուսիններ են հանդիսանում, ամերիկյան ԶԼՄ-ները վստահ են, որ դերասանուհին արդեն բավականին լուրջ նոր հարաբերություններ է կառուցել. Ջոլին արդեն մի քանի ամիս է, ինչ կապի մեջ է 40-ամյա գործարար և բարերար բրիտանացու հետ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
27.04.2026
Դիտվել է 581 անգամ
24.04.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster