Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-12-2019 10:19
Նշանավոր օր՝ հայ ժողովրդի համար։ ԱՄՆ Սենատի կողմից միաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը Telegram-ում այսպես է արձագանքել ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին։
13-12-2019 09:56
Չինաստանի Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքից Մայ անունով 27-ամյա տղամարդը հիվանդանոցում է հայտնվել աղջկա կատակով հասցրած հարվածից հետո: Նրա խոսքով՝ խնդիրները սկսվել են նախօրեին, երբ աղջիկը կատակով հարվածել է փորին:
12-12-2019 10:02
Չարենցավանում տղամարդը կնոջը հետ ինտիմ կապի մասին տեղեկությունը չտարածելու դիմաց 9.6 մլն դրամ և 3 մլն դրամի զարդեր է ստացել և բռնվել հերթական 1.7 մլն դրամը շորթելու պահին։
12-12-2019 09:46
Վիեննայի Քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները կատարել են հիվանդին մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն: Ինը ժամվա ընթացքում սրտաբանները կարողացել են 61-ամյա հիվանդին փոխպատվաստել մահացած մարդու սիրտ:
12-12-2019 09:38
Կենդանակերպի ամենաքիչ խանդոտ 3 նշանները. Խոյ, Աղեղնավոր, Այծեղջյուր: 
12-12-2019 09:27
120-ամյա սուրբծննդյան պուդինգը, որը նվիրել են նավաստիներին, ցուցադրության կդրվի Թագավորական ռազմածովային նավատորմի ազգային թանգարանում, որը գտնվում է Պորտսմուտի պատմական նավաշինարանում:
12-12-2019 09:20
Ամերիկյան Միչիգան նահանգի բնակչուհին տեղական վիճակախաղում 5 միլիոն դոլար իր շահումի մասին Facebook-ի նորությունների ժապավենից է իմացել:
11-12-2019 09:15
Դեկտեմբերի 11-ին, արգենտինացի երգիչ եւ կինոդերասան, «Տանգոյի արքա» Կառլոս Գարդելի ծննդյան օրը, նշվում է Տանգոյի միջազգային օրը՝ պար, որի փիլիսոփայությունը հակամարտության մեջ է։
11-12-2019 08:31
Ամենից առողջարար դիետան ողջ աշխարհում համարվում է միջերկրածովյանը․ այն ներառում է ձիթապտղի յուղ, մրգեր, բանջարեղեն, ընկուզեղեն, սերմեր, ամբողջական ալյուրից պատրաստված հաց, պաստա, ձավարեղեն, ձկան, ծովամթերքի և կարմիր գինու չափավոր օգտագործում:
11-12-2019 07:18
Ամերիկյան անգլերենի Merriam-Webster բառարանը, որն առավել հայտնի է որպես Ուեբսթերի բառարան, they (նրանք) բառն անվանել է 2019 թվականի բառ:
11-12-2019 05:26
Twitter սոցիալական ցանցն իր բլոգում ամփոփել է 2019 թվականի արդյունքները՝ առանձնացնելով ամենաքննարկվող թեմաները, որոնց թվում եղել են «Գահերի խաղը» սերիալը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
11-12-2019 03:33
Գեղեցկության մրցույթների հաղթող և «Միս Լվով 2018» տիտղոսին արժանացած Նատալյա Բոլյուխը ԶԼՄ-ների և ուկրաինացիների քննադատությանն է արժանացել Մոսկվա կատարած այցի պատճառով: Աղջիկը Ռուսաստան է ուղևորվել ծննդյան տարեդարձը տոնելու, սակայն ԶԼՄ-ներին հայտնել է Ամստերդամ մեկնելու մասին:
10-12-2019 08:30
Անգլիական Նյուտոն-Էբոթ քաղաքի բնակչուհի Ջեյն Թեփերն իր սեփական այգում փաբ է կառուցել, քանի որ նրան հոգնեցրել էր, որ ամուսինն ընկերների հետ ժամանակի մեծ մասն անցկացնում էր փաբում խմելով:
10-12-2019 08:29
Warner Bros ստուդիան ներկայացրել է «Հրաշք կին 1984» ֆիլմի թրեյլերը։ Գերհերոսուհուն վերստին մարմնավորել է Գալ Գադոթը:
10-12-2019 08:24
Գործարար, Buro 24/7 նախագծի հիմնադիր Միրոսլավա Դուման Instagram-յան էջում հայտնել է, որ տառապում է մահացու հիվանդությամբ։ Ոճի 34-ամյա կուռքի խոսքով՝ բժիշկներն իր մոտ թոքերի հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել եւ հայտնել, որ իրեն յոթ ամսվա կյանք է մնացել։
10-12-2019 08:11
Ֆլորիդայում 12-ամյա աղջկան ձերբակալել են պոտենցիալ սպառնալիքի ստեղծման համար՝ այն բանից հետո, երբ նա կազմել եւ համացանցում է տեղադրել իր համադասարանցիների «մահերի ցուցակը»:
10-12-2019 02:35
Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Ռաջ անունով մի բնակիչ կնոջ պես է հագնվել, որպեսզի կարողանա աշխատանք ստանալ: 40-ամյա հնդիկ տղամարդը ոչ մի կերպ չի կարողացել աշխատանք գտնել իր հայրենի քաղաքում: Այդ իսկ պատճառով նա որոշել է անսպասելի քայլի դիմել:
09-12-2019 10:04
Վիեննայի պետական օպերայում 150-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ բեմադրվել է կնոջ հեղիակած օպերան: Ավստրիացի կոմպոզիտոր Օլգա Նոյվիրթը նոր օպերա է հեղինակել՝ Վիրջինիա Վուլֆի «Օրլանդո» (1928) վեպի հիման վրա, որը անդրադառնում է գենդերային հեղուկության և երկակիության հարցերին:
09-12-2019 10:01
ԱՄՆ-ի Քենթուկիի նահանգի Էջվուդ քաղաքի հիվանդանոցում միաժանական 22 աշխատակցուհի է հղիացել: Ընտանիքում համալրման են սպասել բժիշկներ, բուժքույրեր եւ վարչական անձնակազմը, որոնցից 18-ն արդեն բարեհաջող ծննդաբել է:
09-12-2019 10:00
Marvel-ը թողարկել է «Սեւ այրին» (Black Widow) ֆիլմի թրեյլերը։ Կինոնկարում լրտեսուհի Նատաշա Ռոմանոֆի գլխավոր դերը կատարել է Սքառլեթ Յոհանսոնը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1580 անգամ
22.10.2026
Դիտվել է 448 անգամ
27.10.2026
Դիտվել է 248 անգամ
28.10.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster