Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-12-2019 09:43
Հնդիկ հանցագործին կալանավորել են հարսանիքի ժամանակ․ նա ամուսնանում էր ոստիկանի հետ:
03-12-2019 09:41
Ավստրալիայի ոստիկանությունը փրկել է կնոջը, որը անապատում կիզիչ շոգին 12 օր է անցկացրել։ Նրան օգնել են ողջ մնալ իր հետ վերցրած մթերքները, իսկ երբ սնունդն ու ջուրը վերջացել են, կնոջը եւ նրա երկու ուղեկցին հաջողվել է նախորդ անձրեւներից մնացած ջրափոս գտնել։
02-12-2019 13:03
Առողջությանը նվազագույն վնասի համար տղամարդիկ պետք է զուտ ալկոհոլի գործածումը սահմանափակեն օրական մինչեւ 24 գրամ, իսկ կանայք՝ մինչեւ 12 գրամ․ այս եզրակացությանն են հանգել գերմանացի գիտնականները։ 
02-12-2019 12:46
Դերասանուհի Աննա Խիլկեւիչը խոստովանել է, որ երբեմն ամաչում է ռուս տղամարդկանց համար։ Խիլկեւիչի կարծիքով՝ ռուս տղամարդիկ ալարկոտ են, խմում են եւ չեն սիրում տնային հարցերում օգնել կանանց։ Նա նշել է, որ իր ընտրյալի՝ 33-ամյա հայ Արթուր Վոլկովի հետ ինքը երջանիկ է։
02-12-2019 05:51
42-ամյա Մարիա Լաուրա Ֆերեյրան արգենտինական Սան Ֆրանսիսկո քաղաքից արթնացել է երկարատեւ կոմայից՝ լսելով քաղցած դստեր ճիչը։
02-12-2019 05:16
Ամերիկուհին հնարամիտ մեթոդ է գտել, թե ինչպես կարելի Սուրբծննդյան տոներին խուսափել անհարմար իրավիճակից, երբ երեխան խանութում նոր խաղալիքներ է խնդրում:
02-12-2019 02:07
Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի կանանցից երկուսը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, միասին գովազդում են նկարահանվել: Facebook-ը թողարկել է տեսազանգերի համար նոր Portal ծառայության գովազդային հոլովակը: Դրանում աստղային գեղեցկուհիները զրուցում են հիշյալ տեսակապով, Քարդաշյանը՝ հեռուստացույցի, իսկ Լոպեսը՝ պլանշետի միջոցով:
29-11-2019 10:18
Հունգարիան որոշել է հաջորդ տարի իր մասնակցին չուղարկել Եվրատեսիլ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների պատճառով:
29-11-2019 10:14
Ճապոնիայում տղամարդը 2 տարի անցկացրել է հազարավոր ծաղիկներ տնկելով, որոնց հոտը դուր է գալիս նրա կույր կնոջը։
29-11-2019 10:02
Ռուսաստանի գլխավոր հեռուստախնամախոսուհի՝ Ռոզա Սյաբիտովան, հանրությանը ցնցել է աներեւակայելի անկեղծ լուսանկարով։ Այս կերպ «Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարուհին որոշել է ուշադրություն դարձնել հասուն տարիքում գտնվող կանանց խնդիրներին։
29-11-2019 09:45
Ամենածեր ամերիկուհի Ալելիա Մերֆին մահացել է 114 տարեկան հասակում։ Մերֆին ծնվել է 1905թ․՝ Հարավային Կարոլինա նահանգում։ 1926թ․ նա տեղափոխվել է Նյու Յորք։
29-11-2019 02:12
Մադոննան Madame X հյուրախաղային շրջագայության երեք համերգ է չեղարկել «սաստիկ ցավի» պատճառով: Այդ մասին փոփ-դիվան հայտնել է իր Instagram-ում։ Նա չի ճշտել, թե հատկապես ինչ ցավ է զգում եւ ինչի պատճառով:
28-11-2019 10:13
Ռուսաստանի ամենաերկար մազեր ունեցող աղջիկը 11-ամյա Զլատա Նիկոլաևան է դարձել, որն էլ գրանցվել է Ռուսաստանի գինեսի ռեկորդների գրքում: Աստրախանում բնակվող աղջնակի մազերի երկարությունը 142 սմ է:
28-11-2019 10:02
Կանոնավոր կերպով քաղցած մնալը նպաստում է սրտի անբավարարության ռիսկի նվազեցմանը եւ կյանքի տեւողության ավելացմանը. այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Սրտի ասոցիացիայի գիտնականները:
28-11-2019 09:54
Կանանց 9 տեսակ, որոնց անհուսորեն սիրահարվում են տղամարդիկ. առանձնահատուկ կանայք, կանայք, ովքեր հարգում են իրենց, կանայք, ովքեր ստիպում են նվաճել իրենց, կանայք, ովքեր երջանիկ են ու իրենք իրենցից գոհ, կանայք, ում դուր է գալիս ապրել, կանայք, ում տղամարդիկ վախենում են կորցնել, կանայք, ում հետ տղամարդիկ իրենց զգում են, ինչպես տանը, կանայք, ովքեր իրենց չափազանց լուրջ չեն ընդունում, կանայք, ովքեր թքած ունեն ուրիշի կարծիքի վրա։
28-11-2019 09:50
Հայաստանի հյուսիսում գտնված ավելի քան 2600 տարեկան ոսկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտու հնագույն պետությունից զինվոր-կնոջը։
28-11-2019 09:37
Կարեկցանքի համաշխարհային օրը կամ Գթության համաշխարհային օրը ամեն տարի նշվում է նոյեմբերի 28-ին։
27-11-2019 08:43
Բժիշկները կարծում են, որ օրական կարելի է չորս մանդարին ուտել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու:
27-11-2019 08:37
Գիտնականները պարզել են, որ որ ինչքան ավելի շատ է տվյալ հասարակությունում տնտեսական անհավասարությունը, այնքան սեքսուալ է կնոջ հագուստը։
27-11-2019 08:32
Լինդա Մաքքարթնիի վերջերս հայտնաբերված երեք նամակները նրա ապագա ամուսին Փոլ Մաքքարթնիի մասին կվաճառվեն աճուրդում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1585 անգամ
22.10.2026
Դիտվել է 450 անգամ
27.10.2026
Դիտվել է 248 անգամ
28.10.2026
Դիտվել է 183 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster