Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-12-2019 04:08
Առատ քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական տարբեր խնդիրների, այդ թվում նաև օնկոլոգիական հիվանդությունների մասին: Այս մասին գրում է գերմանական Focus ամսագիրը՝ հղում անելով Վիսբադենի մաշկաբանության ու ալեգոլոգիայի կլինիկայի տնօրեն Քրիստիան Բայերլին:
25-12-2019 02:05
Տեխասում 19-ամյա երիտասարդը սպանել հղի քրոջը, քանի որ նա «ընտանիքի համար խայտառակություն» էր: Ընդ որում՝ նա փորձել է ամեն ինչ այնպես ներկայացնել՝ իբր դա ինքնասպանություն է եղել: 23-ամյա Վիրիդիանա Արեվալոն 8-ամսական հղի էր:
24-12-2019 08:43
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն Ինստագրամում հրապարակել է սիրելի ֆիլմերն իր մասնակցությամբ: Փոփ-աստղն առանձնացրել է «Տեսադաշտից դուրս» մարտաֆիլմը (1998 թ.), «Տիկին սպասուհին» կատակերգությունը (2002 թ.), «Շրջադարձ» թրիլլերը (1997 թ.)՝, «Արյուն եւ գինի» ֆիլմը (1996 թ.), «Եկեք պարենք» (2004 թ.) եւ «Սելենա» ինքնակենսագրական դրաման (1997 թ.):
24-12-2019 08:40
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հեռուստատեսությունը եւ ինտերնետը փոխում են տղամարդկանց պատկերացումները կանանց գեղեցկության մասին։ Ընդ որում, չկարողանալով գտնել հեռուստատեսային իդեալներ իրական կյանքում՝ տղամարդիկ հաճախ հուսահատություն են ապրում:
24-12-2019 08:36
Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի բարձր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների սովորելու վրա։ Այս մասին, Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտնականները կանխատեսում են մարդկության միջին ինտելեկտի լուրջ նվազում:
24-12-2019 05:47
ԱՄՆ-ի Հաքեթսթաուն քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ), կինն անկատ հետեւել է նախկին ամուսնուն թավշե խաղալիքի միջոցով: 33-ամյա Հիզեր Բեմֆորդը երեխային նախկին ամուսնու՝ Դոմինիկի մոտ է ուղարկել Միննի Մաուս-ի տեսքով խաղալիքով, որի մեջ թաքցրել է ձայնագրիչ սարքը:
24-12-2019 04:52
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասման, այցելել է մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում գտնվող հայկական դպրոց: Սիրիայի առաջին տիկինը ներկա է գտնվել ամբողջովին վերականգնված հայկական դպրոցի վերաբացմանը:
23-12-2019 11:54
Փարիզում 86 տարեկանում կյանքից հեռացել է նորաձևության ամենահայտնի դեմքերից մեկը՝ դիզայներ Էմանուել Ունգարոն: Նրան է պատկանում «մարդ պետք է ոչ թե կրի զգեստը, այլ ապրի դրա մեջ» հայտնի արտահայտությունը:
23-12-2019 11:50
IMDb կայքը հրապարակել է 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերի ցուցակը: Առաջատարների եռյակում են «Գիշատիչ թռչունները», «Սոնիկը կինոյում» եւ «Թոփ Գան. Մեւերիք» ժապավենները: 4-րդ եւ 5-րդ տեղերում են «Մեռնելու ժամանակը չէ» եւ «Սեւազգեստ այրին» կինոնկարները: Ցուցակում տեղ են գտել նաև «Մուլան», «Հրաշք-կինը. 1984», «Ավազաբլուր», “King՝s Man. սկիզբ» եւ «Ֆորսաժ 9» ժապավենները:
23-12-2019 11:47
Հայ ծանրամարտիկ Տաթև Հակոբյանը առաջին տեղն է զբաղեցրել  Կատարի 6-րդ միջազգային մրցույթում (Qatar 6th International CUP 2019)։
23-12-2019 11:34
Կենդանակերպի երեք ամենառոմանտիկ նշանները․ Ջրհոս, Ձկներ, Առյուծ։
23-12-2019 05:39
Մալդիվներում հայտնվել է աշխարհում առաջին էկոլոգիական հագուստի խանութը. այժմ զբոսաշրջային Soneva Jani հյուրանոցի հյուրերը կարող են գնել այն ապրանքանիշների իրերը, որոնք հետեւում են բնապահպանության պայքարի սկզբունքներին։
20-12-2019 09:12
Անգլիական Պրինսես Ռիսբորո քաղաքի բնակչուհի Էլիզաբեթ Ուոթքինսը կես տարում նիհարել է 96 կգ-ով: 38-ամյա աղջիկն այնպես է փոխվել նիհարելուց հետո, որ հարազատ մայրը չի ճանաչել նրան փողոցում կողքով անցնելիս:
20-12-2019 09:03
Իտալիայի Միջերկրածովային նյարդաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կծու պղպեղը երկարացնում է կյանքը:
20-12-2019 08:52
Մարդկությունը կկարողանա գենդերային անհամապատասխանությունը քաղաքականության, տնտեսության, առողջապահության բնագավառում հաղթահարել միայն 99,5 տարի հետո, եթե այդ անհավասարության հաղթահարման ընթացիկ միտումը պահպանվի: Այդ մասին ասված է Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) հետազոտության մեջ:
20-12-2019 08:49
Կալիֆոռնիայի ոստիկանությունը հետաքննում է, թե ինչպես է անչափահաս ամերիկուհին կարողացել անցնել ցանկապատի վրայով, առեւանգել ինքնաթիռը եւ վթարի ենթարկել այն Ֆրեզնոյի միջազգային օդանավակայանում:
20-12-2019 08:46
Մերկապարուհիները 15 մլն դոլարի հայց են ներկայացրել Ռենո քաղաքի դեմ այն բանից հետո, երբ քաղաքի իշխանությունները 21 տարեկանից ցածր կանանց արգելել են աշխատել տեղի ակումբներում։
19-12-2019 09:14
Forbes-ը հրապարակել է 2019 թվականի ամենից բարձր բարձատրվող YouTube-յան բլոգերների ցանկը, որում առաջին և երրորդ հորիզոնականները երեխաներ են զբաղեցրել: Ամսագիրը ներկայացրել է ցանկում տեղ գտած ամենակրտսեր բլոգերին՝ ԱՄՆ-ում բնակվող 5-ամյա Անաստասյա Ռադզինսկայային. 2018-ի հունիսի 1-ից մինչև 2019-ի հունիսի 1-ը հոլովակները Նաստյայի ընտանիքին 18 մլն դոլարի եկամուտ են բերել:
19-12-2019 09:02
Շատ շուտով էկրաններին կբարձրանա «Փոքրիկ կանայք» վեպի նոր ադապտացիան, որի գլխավոր դերերից մեկը խաղացել է իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը: Այժմ դերասաններն ավանդական շրջագայություն են կատարում եվրոպական գլխավոր մայրաքաղաքներում:
19-12-2019 08:56
Համաձայն նոր հետազոտության` ամեն շաքար չէ, որ բարձրացնում է ճնշումը. շաքարը, որը պարունակվում է առողջ սննդի մեջ, կապված չէ հիպերտոնիայի ռիսկի հետ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1607 անգամ
27.10.2026
Դիտվել է 258 անգամ
28.10.2026
Դիտվել է 200 անգամ
29.10.2026
Դիտվել է 105 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster