Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-01-2020 07:53
ԱՄՆ-ում ճարպակալման խնդիրն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում, եւ մինչեւ 2030 թվականը երկրի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը քաշի զգալի ավելցուկ կունենա:
08-01-2020 05:48
Հայտնի մոդել եւ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեններին սկսել են քննադատել այն բանից հետո, երբ շաբաթ օրը նա ցուցադրել է Louis Vuitton ապրանքանիշի, 1480 դոլար արժողությամբ մորթուց տնային հողաթափերը:
07-01-2020 10:47
Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության արդյունքներով «Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ռենե Զելվեգերին (Ջուդի), իսկ Լավագույն դերասանուհի կատակերգություն կամ մյուզիքլ ժանրում՝ Ակվաֆինան («Հրաժեշտ»)։
07-01-2020 10:30
Հայկական սպորտի ցանկալի փեսացուները. Արթուր Ալեքսանյան (ըմբիշ), Սիմոն Մարտիրոսյան (ծանրորդ), Մաքսիմ Մանուկյան (ըմբիշ), Գոռ Մինասյան (ծանրորդ), Կամո Հովհաննիսյան (ֆուտբոլիստ), Արամ Հայրապետյան (ֆուտբոլիստ), Հարություն Մերդինյան (մարմնամարզիկ), Կարապետ Չալյան (ըմբիշ), Վահագն Դավթյան (մարմնամարզիկ), Վալոդյա Ֆրանգուլյան (ըմբիշ), Արսեն Բեգլարյան (ֆուտբոլիստ):
07-01-2020 07:37
Մեծ Բրիտանիայի վատագույն սերիական բռնացող 36-ամյա Ռեյնհարդ Սինագան ցմահ ազատազրկման է դատապարտվել 159 սեռական բնույթի հանցանք, ներառյալ՝ 136 բռնաբարություն կատարելու համար:
07-01-2020 05:42
Տարիքային մակուլոդիստրոֆիան տարեցների մոտ կուրության հիմնական պատճառներից մեկն է: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ հիվանդության ուշ փուլից կարելի է խուսափել ճիշտ սնվելու դեպքում:
07-01-2020 02:55
Երգչուհի Լեդի Գագան խոսել է այն ծանր հոգեվիճակի մասին, որը նա վերապրել է 19 տարեկանում տեղի ունեցած մի շարք բռնաբարությունների արդյունքում: Այս մասին հայտնի է դարձել Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ:
06-01-2020 12:06
Երկրի ամենատարեց բնակչուհի Կանե Տանական տոնել է իր ծննդյան 117-ամյակը: Այս կապակցությամբ տարեցների տանը, որտեղ բնակվում է ճապոնուհին, տորթով, մոմերով և փուչիկներով երեկույթ են կազմակերպել:
06-01-2020 12:01
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը, որի' Ավստրալիայում գտնվող առանձնատունն այրվել է անտառային հրդեհների հետևանքով, կարմիր գորգի վրա չի կարողացել զսպել արցունքները և արտասվել է: 52-ամյա օսկարակիր դերասանուհին մասնակցել է Բևեռլի Հիլզում կայացած «Ոսկե Գլոբուս»-ի միջոցառմանը, որի ժամանակ «շատ հոգնած ու տխուր տեսք» է ունեցել:
06-01-2020 11:42
Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» պատմական դրաման, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին, արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն դրամա» անվանակարգում։
06-01-2020 11:40
Samsung ընկերությունը հայտարարել է արհեստական մարդ ստեղծելու մասին, որը փաստորեն իրական ավատար է ներկայացնում:
06-01-2020 05:03
Ամերիկացի փոփ երգչուհի Փինկը հայտնել է, որ 500 հազար դոլար է նվիրաբերել Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:
02-01-2020 12:27
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել տոնակատարսության ընթացքում կնոջ ձեռքին հարվածելու համար: «Համբերությունը սեր է: Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես երեկ: Այսօր ես ներողություն եմ խնդրում երեկ վատ օրինակ դառնալու համար»,-ասել է Ֆրանցիսկոսը:
02-01-2020 12:17
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն չորս երեխա ունեն (6-ամյա Նորթը, 4-ամյա որդին՝ Սեյնթը, 2-ամյա դուստրը՝ Չիկագոն եւ 8 ամսական Փսալմը), սակայն աստղային զույգի շրջապատի աղբյուրը հայտնել է, որ 2020թ.-ին զույգը ցանկանում է եւս մեկ երեխա ունենալ։
02-01-2020 02:20
2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսել են գործել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։
01-01-2020 10:35
Հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է: 1969թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը պաշտոնական տոն է ճանաչել, որի ընթացքում հավատացյալները Աստծուն խնդրում են դադարեցնել բոլոր պատերազմները եւ Երկրում խաղաղություն հաստատել:
01-01-2020 10:32
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Թալբոթ շրջանի բնակչուհին Սուրբ Ծննդին իր ամուսնուն վիճակախաղի տոմս է նվիրել: Արդյունքում տղամարդը հարստացել է. շահումը եղել է 50 հազար դոլար:
30-12-2019 09:19
Բրիտանացի թոփ-մոդել եւ դերասանուհի Նաոմի Քեմփբելը Vogue հանդեսի վարկածով ճանաչվել է 2019 թվականի ամենաոճային կանանցից մեկը: Վարկանիշում նաեւ հայտնվել է անգլիացի կինոդերասանուհի Ջեմմա Չանը: Ցուցակում հաջորդը ամերիկացի երգչուհի եւ դիզայներ Ռիհաննան է:
30-12-2019 09:16
Forbes հանդեսը նշել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտներին: Առաջին տեղում հայտնվել է Dr. Dre-ն: 2-րդ հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը (825 մլն դոլար), 3-րդում՝ Բեյոնսեն (685 մլն դոլար): Երկու արտիստուհիներն էլ փողերի զգալի մասը վաստակել են հյուրախաղերի շնորհիվ:
30-12-2019 09:13
Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզուհի, The Associated Press գործակալության վարկածով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1574 անգամ
22.10.2026
Դիտվել է 445 անգամ
27.10.2026
Դիտվել է 239 անգամ
28.10.2026
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster