Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-06-2021 12:26
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երաժշտասերների դատին է հանձնել «Արևով» երգը՝ նվիրված իր երեխային: Երգն արդեն հասանելի է Պեպելյանի YouTube-ի պաշտոնական ալիքում: Երաժշտությունը գրել է Արամ Ավագյանը, խոսքերի հեղինակը Գևորգ Եղիազարյանն է:
03-06-2021 12:25
Ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կիպ հագուստ է կրում։ Սակայն կադրերը դուր չեն եկել հեռուստաաստղի երկրպագուներին հետեւի պլանում երեւացող անկարգության պատճառով։ Առաջին լուսանկարում Քիմը երկար, մոխրագույն զգեստ է կրում եւ բեժ գույնի բարձրակրունկներ։ Երկրորդում  Քարդաշյանը մուգ մոխրագույն լեգինսներ է կրում, կապույտ երանգի տոպ եւ բարձրակրունկներ։
03-06-2021 12:25
Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելն օգտակար է: Բայց ոչ բոլորը գիտեն, որ ջուրը պետք է լինի ճիշտ ջերմաստիճանի: Այո, սառը ջուրը թարմացնող է, համեղ է և աշխուժացնում է: Բայց առավոտյան պետք է խմել 45 °C ջուր:
03-06-2021 11:34
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն այսօր տոնում է իր ծննդյան 70-ամյակը, հաղորդում է The Hill-ը՝ նշելով, որ այդ կապակցությամբ նա ամուսնու՝ երկրի նախագահ Ջո Բայդենի հետ մեկնել է Դելավեր նահանգում գտնվող Ռեհոբոթ Բիչ լողափնյա քաղաք։
02-06-2021 11:39
Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
02-06-2021 11:36
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը հայտնվել է հեղինակավոր Vogue ամսագրի հուլիսյան համարի շապիկին։ Ուղեկցող հարցազրույցում Օքսֆորդի համալսարանի շրջանավարտը խոսել է իր հավատքի, Twitter-ում ակտիվության և AppleTV+-ի հետ համագործակցության մասին։
02-06-2021 11:31
51-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 48-ամյա Բեն Աֆլեքը վերջերս վերսկսել են իրենց վաղեմի սիրավեպը և ակտիվորեն աշխատում են իրենց հարաբերությունները հաջորդ մակարդակ տեղափոխելու ուղղությամբ: People`s-ի աղբյուրը տեղեկացրել է, որ Լոպեսն անցած հանգստյան օրերն անցկացրել է Լոս Անջելեսում, բայց չի տեսել Աֆլեկին, քանի որ զբաղված է եղել իր գործերով, ինչը նրան խիստ վրդովեցրել էր:
02-06-2021 11:25
Իսպանիայում բարի աշխատակցուհին ձերբակալվել է դանակով իր ղեկավարի առնանդամը կտրելու համար՝ նրան մեղադրելով բռնաբարության փորձի մեջ: Կինը, որը ենթադրաբար Բանգլադեշի 30-ամյա քաղաքացի է, ինքն է զանգահարել ոստիկանություն, որպեսզի խոստովանի հարձակումը՝ հայտարարելով, որ փորձել է դիմադրել սեռական բռնությանը:
02-06-2021 11:19
Ամերիկացի դերասան եւ կատակերգու Ռոբին Ուիլյամսը, որը կենդանության օրոք տառապել է դեպրեսիայով, կարողացել է դեռահաս աղջկան փրկել թմրամնյութերից եւ հոգեբանական խնդիրներից։ 42-ամյա Լիզա Յակուբը, որը Ուիլյամսի հետ նկարահանվել է «Միսիս Դաութֆայր» ժապավենում, պատմել է աստղի աջակցության մասին:
01-06-2021 09:18
Աշխարհի կանանց երկրորդ ռակետ Նաոմի Օսական հրաժարվեց շարունակել մրցապայքարը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որը «Մեծ սաղավարտ» շարքի երկրորդ մրցաշարն է։ Նա դուրս էր եկել երկրորդ շրջան։ «Կարծում եմ, որ հիմա մրցաշարի, մյուս խաղացողների եւ իմ բարեկեցության համար լավագույնը կլինի իմ հեռանալը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա կենտրոնանալ թենիսի վրա, որը հիմա Փարիզում է»,- Թվիթերում գրել է Ճապոնիայի ներկայացուցիչը։
01-06-2021 09:13
Եղիսաբեթ II-ը մերժել է նոր արքայական զբոսանավը արքայազն Ֆիլիպի անունով կոչելու վարչապետի առաջարկը։ 
01-06-2021 07:29
Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ընտանիքներին թույլատրել երեք երեխա ունենալ: Որոշումն ընդունվել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի նիստի արդյունքներով: Այդ միջոցի ուժի մեջ մտնելու ժամկետը չի ճշտվում:
01-06-2021 05:27
Խրոնիկական հոգնածության համախտանիշն արհեստականորեն առաջացնում են խրոնիկական հիվանդությունները եւ մի շարք այլ պատճառներ: Այդ մասին նախազգուշացրել է բժիշկ-թերապեւտ Թինա Պետրովսկայան։
01-06-2021 02:38
Little Big խմբի մասնակից 30-ամյա Սոֆիա Տայուրսկայան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է  իր սիրավեպը գործընկերոջ՝ խմբի մենակատար Իլյա Պրուսիկինի (նույն ինքը՝ Իլյիչ) հետ:
31-05-2021 12:33
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Բրիտանիայի 56-ամյա վարչապետ Բորիս Ջոնսոնի և նրա 33-ամյա սիրեցյալ Քերի Սիմոնդսի հարսանիքի մասին: Արարողությունը գաղտնի տեղի է ունեցել Վեստմինստերի տաճարում, որին հրավիրված են եղել զույգի ամենամոտ ընկերները և հարազատները՝ 30 հոգի:
31-05-2021 12:20
Հոնկոնգի բնակչուհի Ցանգ Յին Հունը համաշխարհային ռեկորդ է սահմանել աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը նվաճելիս: 45-ամյա ուսուցչուհին Էվերեստի բարձունքը ճամբարից բարձրանալով հաղթահարել է 25 ժամ 50 րոպեում: Դա լեռնագագաթը նվաճելու ամենաարագ ցուցանիշն է կանանց շրջանում:
31-05-2021 11:53
Հայտնի երգչուհի Սլավան իր քաղաքացիական ամուսնուց թանկարժեք նվեր է ստացել։ Գործարար Անատոլի Դանիլիցկին նրան 5,5 մլն եվրո արժողությամբ ժամացույց է նվիրել։
31-05-2021 04:22
ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովն առաջացրել է երկրպագուների դժգոհությունը` տեսանյութում նկարահանվելով ռուսաստանցի բլոգեր Դավիթ Մանուկյանի (Դավա) հետ: Երգիչն ուշագրավ տեսանյութը հրապարակել է իր ինստագրամյան էջում: Ֆիքսված կադրերում Կիրկորովը Դավիթ Մանուկյանի հետ պարում է խոհանոցում' կրելով փայլերով մարզակոշիկներ, մուգ ակնոց ու բազմագույն փետուրներից բոա:
31-05-2021 02:40
Լիամ Հեմսվորթից ամուսնալուծվելուց հետո Մայլի Սայրուսի և Քոդի Սիմփսոնի հարաբերությունները մինչ այժմ  ամենաերկարն են աստղի համար: Ինչու են նրանք բաժանվել, անհայտ է, բայց նախկին սիրահարները կարողացել են լավ հարաբերություններ պահպանել և միմյանց դեմ քեն չեն պահում:
29-05-2021 11:12
Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության օրը հետաձգվել է մեկ ամսով՝ փետրվարի 27-ից՝ 2022 թ. մարտի 27-ը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1425 անգամ
21.10.2026
Դիտվել է 574 անգամ
22.10.2026
Դիտվել է 403 անգամ
27.10.2026
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster