Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-02-2021 10:31
Ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգը հերքել է իր առաջիկա ամուսնության մասին լուրերը: «Մենք բոլորս սիրում ենք սերը, բայց լուրերը դուրս են գալիս վերահսկողությունից»,-հայտարարել է աստղը:
08-02-2021 10:24
Լեհաստանի արդարադատության նախարարությունը քննադատել է կանանց աջակցության ծրագիրը, որոնք ստիպված են ծննդաբերել մահացու արատներով երեխաներին երկրում հղիության արհեստական ընդհատումների գրեթե ամբողջովին արգելքի պայմաններում։ Ընդ որում՝ առաջարկվել է, որ կանայք ստանան «անձնական սենյակներ» եւ «լացելու հնարավորություն»:
08-02-2021 02:49
Իսպանայի 48-ամյա թագուհի Լետիցիան դադարել է թաքցնել իր ճերմակ մազերը. քաղցկեղի դեմ պայքարին նվիրված Մադրիդյան ֆորումում բոլորի նա ուշադրությունը գրավեց իր մազերի վրա:
06-02-2021 10:49
Քիմ Քարդաշյանը հայտնվել է իր SKIMS ապրանքանիշի գովազդային արշավում: Նա ոսկեգույն և բրոնզե մետաքսե գիշերազգեստով և զգեստներով է ներկայացել:
06-02-2021 10:47
Ամերիկացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ հաջող վիրահատություն են կատարել հիվանդի դեմքի եւ երկու ձեռքերի միաժամանակյա փոխպատվաստմամբ, որն այրվածքներից տուժել էր ավտոմեքենայի վթարի հետեւանքով:
06-02-2021 10:35
Շատ շուտով կսկսվեն Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման գործով նոր նիստերը։ Հերթական դատավարությունները նշանակված են 2021 թվականի մարտի 11-ին: 2018 թվականի նոյեմբերին երգիծաբանների ամուսնությունը խզվել է։
06-02-2021 02:51
Գերմանիայում մոտ 200 դերասան հայտարարել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին: Նրանք հանդես են եկել զանգվածային ակցիայով, որով կոչ են անում ֆիլմերում ավելացնել ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչ հերոսների թիվը, ինչպես նաև փոխել նրանց նկատմամբ վերաբերմունքը:
06-02-2021 02:43
Ինդոնեզիան արգելել է դպրոցներին ստիպել աղջիկներին հիջաբ կրել` քրիստոնյա աշակերտուհու հետ տեղի ունեցած դեպքից հետո, երբ նրան ստիպել էին գլխաշոր կրել:
05-02-2021 12:35
Էթերի Տուտբերիձեի խմբից գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության իր կարճ ծրագիրը կատարել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: «Ինձ համար շատ կարևոր է, երբ ես սահում եմ, իմ ելույթով քաջալերեմ իմ ժողովրդին, որի արյունը հոսում է երակներումս, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին: Ցավոք, ես ինքս Արցախում չեմ եղել, բայց ցանկանում եմ սառույցի վրա հաղթել՝ ի պատիվ իմ երկրի»,- նշել է Ադելիան:
05-02-2021 12:29
Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթի բաժանության մասին լուրերն ու ասեկոսեները շարունակում են մնալ հեղինակավոր ամսագրերի ու թերթերի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ People ամսագիրը նշում է, որ զույգն այլևս չի շփվում և սկսել է առանձին կյանքով ապրել։
05-02-2021 12:21
Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան շարունակում է նվերներ ստանալ ծննդյան օրվա կապակցությամբ, որը տեղի է ունեցել հունվարի 20-ին: Այս անգամ նա շքեղ նվեր է ստացել գերմանացի հայտնի դիզայներ Ֆիլիպ Փլեյնից։ Վերջինս Բուզովային մուշտակ է նվիրել։
05-02-2021 12:16
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը բաժանվել է մոդել Կասիա Լենհարդտից, որի հետ հանդիպում էր մոտ 15 ամիս: Բոատենգը հայտարարել է, որ բաժանվել է ընկերուհուց, քանի որ դա լավագույն որոշումն էր իր ընտանիքի համար: Սակայն Լենհարդտը պատասխանել է, որ ինքն է լքել ֆուտբոլիստին և առաջիկայում բացահայտումներ կանի նրա մասին:
05-02-2021 02:41
«Գիտեմ` հիմա այնքան էլ նիհար չեմ, բայց ինձ վստահ եմ զգում». Ջիջի Հադիդը մայրանալուց հետո առաջին անգամ հայտնվել է Vogue-ի նոր համարի շապիկին:
04-02-2021 10:05
Ռուսական Vogue-ն այսուհետ կգլխավորի Քսենիա Սոլովյովան, ով նախկինում զբաղեցնում էր Tatler-ի գլխավոր խմբագրի պաշտոնը: Նա կփոխարինի Մաշա Ֆեդորովային, որը, ինչպես հաղորդում է Vogue-ը, որոշել է թողնել պաշտոնը:
04-02-2021 09:59
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին Լոս Անջելեսում, իսկ վարելու են կատակերգական դերասանուհիներ Թինա Ֆեյին և Էմի Փոլերին, ովքեր նախորդ տարիներին արդեն եղել են նույն դերում:
04-02-2021 09:57
Յուրաքանչյուր 3-րդ ամերիկացին տառապում է ճարպակալմամբ:
04-02-2021 09:44
Ռուսական «Բի-2» ռոք խմբի «Бог проклятых» երգի տեսահոլովակը ստացել է New York Cinematography Awards-ի երկու մրցանակ: Վլադիմիր Բեսեդինի նկարահանած աշխատանքը նշված է եղել «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» եւ «Լավագույն օպերատորական աշխատանք երաժշտական տեսանյութերի շրջանում» անվանակարգերում:
04-02-2021 09:40
2020 թվականից ի վեր մինչ մարդկանց ուշադրությունը կենտրոնացած է կորոնավիրուսի համավարակի վրա, մեկ այլ ինֆեկցիոն հիվանդություն բավականին մեծ տարածում է գտել: Սիֆիլիսը: 2020 թվականի մարտին Ավստրալիայում սիֆիլիսի դեպքերի թիվը 2019 թվականի մարտի համեմատությամբ մեծացել է 23 տոկոսով:
03-02-2021 12:00
Դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի «Մայրը» (The Mother) մարտաֆիլմում հանդես կգա գլխավոր դերում։ Ֆիլմի ռեժիսորական աթոռը կարող է զբաղեցնել Նիկի Կարոն՝ «Մուլան» խաղային ռեմեյքի բեմադրիչը։ «Լավկրաֆտի երկրի» հեղինակ Միշա Գրինը գրել է սցենար, որը լրամշակել է Անդրեա Բերլոֆը:
03-02-2021 11:57
Երգչուհի Դոլլի Փարտոնը Today-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկու անգամ հրաժարվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից ընդունել նախագահական «Ազատության մեդալը»: Նրա խոսքով՝ ինքը դա չի արել կորոնավիրուսի հիվանդության եւ պանդեմիայի պատճառով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7127 անգամ
22.04.2026
Դիտվել է 6048 անգամ
20.04.2026
Դիտվել է 1605 անգամ
24.04.2026
Դիտվել է 83 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster