Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2021 08:00
«Մանկական եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ներկայացրել է իր նոր՝ «Betty World» երգի տեսահոլովակը։ Այն արդեն հասանելի է համացանցում։
08-06-2021 07:52
Հանգուցյալ կինոգործիչ Օլեգ Տաբակովի որդին՝ Պավելը, հայր է դարձել։ Մոտ մեկ տարի առաջ արտիստին որդի է պարգեւել սիրելին ու գործընկերը՝ Սոֆյա Սինցինան։ Երեխայի մասին ճշմարտությունը բացահայտվել է մի քանի օր առաջ, երբ Տաբակովների ամբողջ ընտանիքը գնացել է Մոսկվայի եկեղեցիներից մեկը՝ կնունքի արարողություն կատարելու համար։
08-06-2021 02:57
Իրավաբան Էլվիրա Տրոիցակայան, որը մասնակցել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, իր մասնակցությամբ հոլովակի պատճառով հայց է ներկայացնել հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Քսենիա Սոբչակի դեմ։ «Տրոիցկայա եւ գործընկերները» իրավաբանական ընկերության ղեկավարը դատարան է դիմել էսկորտ ծառայություններ մատուցողի հետ համեմատության պատճառով։
08-06-2021 00:02
Դանիացի 52–ամյա սուպերմոդել Հելենա Քրիստինսենը Instagram-ում լուսանկար է հրապարակել սև ներքնազգեստով: Քրիսթենսենի հետևորդները հիացել են նրա կազմվածքով և մեկնաբանություններում բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրա արտաքինի մասին։
07-06-2021 09:24
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն ունեցել են իրենց երկրորդ երեխային։  «Մեծ ուրախությամբ արքայազն Հարին եւ Մեգանը, Սասեքսի դուքսն ու դքսուհին, ողջունում են իրենց դուստր Լիլիբեթին՝ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն-Վինձորին»,-ասված է զույգի հայտարարության մեջ: Աղջիկը անվանակոչվել է ի պատիվ նրա մեծ տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու և տատիկի՝ արքայադուստր Դիանայի պատվին:
07-06-2021 08:32
Սննդակարգը մեծ ազդեցություն ունի նաեւ մեր ձայնի վրա։ Բանիմաց երգիչ-երգչուհիները համերգից առաջ նարնջի կամ խնձորի թարմ հյութ չեն խմում։ Արգելված են նաեւ նռան, արքայախնձորի և կիտրոնի թարմ քամած հյութերը, սպիրտային խմիչքները։ 
07-06-2021 07:50
Պարզվել է, որ 2020 թվականի հունվարին Օրեգոն նահանգի Աստորիա քաղաքի անօթևանների կացարանում մահացած Քեթի Բունը ժառանգության սեփականատեր է եղել, որն ընդհանուր առմամբ կազմել է 884 հազար դոլար: Ինչպես հետո հայտնի է դարձել, նա մի քանի տարի ապրել է փողոցում: 
07-06-2021 05:45
Ըստ «Լրագրության հարցերով կանանց կոալիցիայի» (CFWIJ) զեկույցի՝ աշխարհում մայիսին կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Բելառուսում, Պաղեստինում և Թուրքիայում:
07-06-2021 03:04
Դերասաններ Արթուր Սմոլյանինովը և Դարիա Մելնիկովան հայտարարել են ամուսնալուծության մասին: YouTube- ին տված հարցազրույցում Մելնիկովան ասել է, որ Սմոլյանինովի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա, իսկ կարանտինը կամ աշխատանքն ամուսնալուծության պատճառը չեն: «Այսպես դասավորվեցին հանգամանքները», - ասել է դերասանուհին:
05-06-2021 12:08
«Այսօր մի փոքր այլ համերգ է լինելու»՝ ահա, թե ինչ խոստացավ Իվետա Մուկուչյանը՝ բարձրանալով բեմ, ու իրականացրեց իր խոստումը: Երգչուհու երեւանյան հերթական համերգը կայացավ երեկ՝ հունիսի 4-ին, Alteration փառատոնի շրջանակում՝ «Այրարատ» կինոթատրոնում:
05-06-2021 11:54
Մոսկվայաբնակ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգի էջում նոր լուանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի հետ։ Կադրերում Գոհարը ցուցադրում է երգչուհու վառ շպարը և նրան հաջողություն մաղթում Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխության ժամանակ, ուր Գոհարի աշխատասենյակից շտապում էր Բուզովան։
05-06-2021 05:26
Որքան էլ Հարի Փոթերի մասին ֆիլմերի սիրահարները կցանկանային 31-ամյա Էմմա Ուաթսոնին և 33-ամյա Թոմ Ֆելթոնին միասին տեսնել որպես զույգ, այժմ նրանք երկուսն էլ երջանիկ են այլ մարդկանց հետ: Այսպես, Էմման արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հանդիպում է կալիֆոռնիացի 31-ամյա գործարար Լեո Ռոբինթոնի հետ, և, ըստ աղբյուրների, նա իսկապես հույս ունի, որ իրենց հարաբերությունները երկարաժամկետ ապագա կունենան:
05-06-2021 03:23
Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան նշել է իր հոր՝ Սիլվիո Չիկոնեի 90-ամյակը։ 62-ամյա երգչուհին Միչիգան նահանգի ընտանեկան խաղողի այգում տեղի ունեցած հավաքույթի լուսանկարները հրապարակել է իր սոցցանցերում: «Հայրս ըմբշամարտիկ է, իտալացի ներգաղթյալ, որը մեծացել է ԱՄՆ-ում և բազմաթիվ փորձությունների միջով է անցել, բայց միշտ համառորեն աշխատել է։ Նա ինձ սովորեցրել է՝ որքան կարևոր է աշխատասիրությունը»,- գրել է Մադոննան։
05-06-2021 02:20
Ռուս կինն ընդամենը 1 տարում փոխնակ մայրերի օգնությամբ 20 երեխայի մայր է դարձել, հաղորդում է The Sun-ը՝ նշելով, որ Կրիստինա Օզթուրքը չի բացառում ավելի շատ երեխաներ ունենալու հնարավորությունը։
04-06-2021 10:39
Բրիտանացի երգիչ և դերասան Ռոբի Ուիլյամսը հաշված րոպեների ընթացքում զրկվել է մազերից․ երգչի կինը՝ ամերիկացի դերասանուհի Այդա Ֆիլդը, մի քանի րոպեում ուղիղ եթերում սափրել է ամուսնու գլուխը։
04-06-2021 10:08
Ըստ մասնագետների՝ սպիտակ հացի օգտագործումը կարող է հանգեցնել վաղաժամ ծերացման:
04-06-2021 09:52
Պերիկարդիալ ճարպի ավելցուկի դեպքում սրտի անբավարարության ռիսկը մեծանում է, ընդ որում՝ կանանց համար այս խնդիրն ավելի վտանգավոր է:
04-06-2021 09:49
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ չի տեսել «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի ոչ մի դրվագ:
04-06-2021 01:46
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին երբեք չի ների նախկին ամուսնուն՝ դերասան Բրեդ Փիթին՝ անցյալ շաբաթ դատարանում երեխաների համատեղ խնամակալությունը շահելու համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
03-06-2021 12:29
Բեյոնսե եւ Jay-Z ամուսնական զույգը Rolls-Royce-ից 28 մլն դոլարով մոդել է պատվիրել և դարձել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաիյ սեփականատերը: Այսպիսով, զույգը դարձել է նման էլիտար տրանսպորտային միջոցի առաջին սեփականատերը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1425 անգամ
21.10.2026
Դիտվել է 574 անգամ
22.10.2026
Դիտվել է 403 անգամ
27.10.2026
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster