Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-06-2021 09:17
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին յոգան կորոնավիրուսի դեմ «վահան» է անվանել: Նրա խոսքով՝ բուժաշխատողները նույնպես յոգայի պրակտիկա են օգտագործում՝ իրենց ուժերն ամրապնդելու եւ հիվանդությունից պացիենտների ապաքինումն արագացնելու համար:
22-06-2021 08:15
Սելենա Գոմեսը պատմել է իր տոքսիկ անցյալի մասին. «Ինչպես կարծես անիծել էին»:
22-06-2021 02:21
Նաստյա Իվլեեւան հաստատել է, որ հաշտվել է նախկին ընկերուհու՝ Իդա Գալիչի հետ: Վերջերս «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ընթացքում հանդիսատեն ականատես է եղել Նաստյա Իվլեւայի եւ Օլգա Բուզովայի համատեղ ֆոտոշարքին, որոնք մինչ այժմ բացահայտ կոնֆլիկտ ունեին։
21-06-2021 10:31
Ճամայկայի բնակչուհի Այվի Ալենը նշել է ծննդյան 105-րդ տարեդարձը և պատմել երկարակեցության «գաղտնիքների» մասին: «Մարդկանց երբեք չարություն չեմ արել»,-հպարտացել է ճապոնուհին։
21-06-2021 10:13
Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովայի PR-տնօրեն եւ ընկեր Անտոն Բոգոսլավսկին պատմել է, թե ինչպես է նա հաղթահարել դեպրեսիան։ Նրա խոսքով՝ աղջիկը քիչ է մնացել ինքնասպան լինի, սակայն կարողացել է հաղթահարել ինքնասպանության մտքերը:
21-06-2021 01:35
Մեծ Բրիտանիայի թագուհու որդին` արքայազն Չարլզը, արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի առաջնեկին կզրկի բարձրագույն տիտղոսից: Պարզաբանվում է, որ գահին տիրելուց հետո նա նախատեսում է սահմանափակել առանցքային արքայական անձանց թիվը, քանի որ հարկատուների չափազանց շատ միջոցներ են ծախսվում թագավորական ընտանիքի վրա:
21-06-2021 01:21
Կաթի շիճուկը բավականին դրական ազդեցություն կարող է ունենալ մաշկի վրա, եւ այն վստահաբար կարելի է կիրառել մաշկի խնամքի հարցում։ Կաթի շիճուկից պատրաստված դիմակները կօգնեն ձեզ ազատվել մաշկի տարբեր խնդիրներից եւ վերականգնել դրա առողջ ու գեղեցիկ տեքսը։
21-06-2021 00:42
«Холостяк» շոուի ութերորդ եթերաշրջանի հաղթող, 22-ամյա Կատյա Սաֆարովան հարցազրույց է տվել, որում պատմել է շոուի նկարահանումների ժամանակ Թիմաթիի հետ գաղտնի հանդիպումների, նախագծում առկա սեքսի և իր հետ հարաբերությունների մասին Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի խաղացող Նեյմարի հետ:
19-06-2021 09:25
44-ամյա Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին լուրերրից հետո 35-ամյա Իրինա Շեյքի նկատմամբ ուշադրությունն էլ ավելի է աճել: Պապարացիներն առանց այդ էլ կրնկակոխ հետևում էին նրան, բայց այժմ նրանք փորձում են տեսադաշտից ընդհանրապես չկորցնել մոդելին: Երեկ մոդելին լուսանկարել են նախկին սիրեցյալի՝ 46-ամյա դերասան Բրեդլի Կուպերի հետ զբոսնելիս:
19-06-2021 09:23
Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իրավաբանի կարիերա սկսելուց հետո էլ «շարունակելու է գայթակղիչ լուսանկարներ հրապարակել»:
19-06-2021 09:13
Մարդիկ, որոնք ենթարկվում են 70 դեցիբելից բարձր աղմուկի երկարատև ազդեցության, ավելի մեծ տարիքում լսողական խնդիրներ ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Այս մասին զգուշացնում են Ամերիկայի ակուստիկ ընկերության մասնագետները:
19-06-2021 02:15
Երգչուհի Զեմֆիրան պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հայց է ներկայացրել գրող եւ երաժիշտ Եվգենի Գրիշկովսկու դեմ, ով «Дождь» ծրագրում նրան «թմրամոլ» է անվանել:
19-06-2021 01:24
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պնդել է, որ իր երեխաներից 3-ը պատրաստ են եղել նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի հետ խնամակալության հարցով դատական լսումներին հոր դեմ ցուցմունք տալ:
18-06-2021 00:54
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով SKIMS ապրանքանիշի նոր «Բամբակե շարք»-ը: Այն ներկայացվել է նաև ապրանքանիշի պաշտոնական էջում:
18-06-2021 00:51
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը հրապարակել է «Հիշատակներ» երգը: Երգն արդեն Պեպելյանի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Այն գործիքավորել է Կարնո Բաղդասարյանը:
18-06-2021 00:48
Տևական ժամանակ ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող երգչուհի Անի Թովմասյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է Շպրոտ բեմական անվամբ, երկրպագուների դատին է հանձնել «Հայ ֆիդայի» երգի հոլովակը: Այն արդեն համացանցում է:
18-06-2021 00:39
Որոշ մթերքների մշտական օգտագործումը բարձրացնում է թրոմբոզի առաջացման ռիսկը: Առաջին հերթին խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել պարզ ածխաջրերի (քաղցր, հաց, թխվածք) եւ շաքարի սպառումը, որը ոչ մեծ ծավալներով պարունակվում է սոուսներում, կիսաֆաբրիկատներում եւ ճարպազերծված մթերքներում։ Թվարկվածը կարող է հանգեցնել արյան մակարդելիության խախտման եւ թրոմբոզի։
18-06-2021 00:04
Սպորտային լրագրող Դմիտրի Գուբերնիեւը հայտարարել է, որ ցանկանում է Օլգա Բուզովայի հետ տեսահոլովակ նկարահանել «Сектор Газа» խմբի երգի հիման վրա։ Մեկնաբանը համարում է, որ «Вечером на лавочке» ստեղծագործությունը համատեղ գործութնեության համար իդեալական է։
17-06-2021 11:45
Ըստ կանադական ծանոթությունների Plenty of Fish կայքի հարցման արդյունքների՝ 45%-ին այլևս չի հրապուրում մեկ գիշերվա սեքսը. նրանք ցանկանում են լուրջ հարաբերություններ: Օգտատերերը խոստովանել են, որ համաճարակից հետո հուզական և մտավոր մտերմությունը շատ ավելին է գնահատվում, քան ֆիզիկական կապը:
17-06-2021 11:20
Բոթսվանայում հայտնաբերվել է աշխարհում մեծությամբ երրորդ ալմաստը: Debswana ընկերությունը հայտարարել է, որ 1098 կարատ քաշով ալմաստ է հայտնաբերել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1423 անգամ
21.10.2026
Դիտվել է 574 անգամ
22.10.2026
Դիտվել է 403 անգամ
27.10.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster