Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2021 11:41
ԱՄՆ-ի առաջին տիկինը դարձել է Vogue-ի նոր համարի դեմքը․ Ջիլ Բայդենը կզարդարի ամսագրի օգոստոսյան համարի շապիկը։
01-07-2021 11:35
Կարիերային նվաճումների համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր պարգեւ կհանձնվի ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քյորտիսին: Հունիսի 30-ին այդ մասին հայտնել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնի տնօրինությունը:
01-07-2021 11:26
Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը Մալդիվներում հանգստի վրա 2,5 միլիոն ռուբլի են ծախսել։
01-07-2021 11:21
Միջին եւ ծանր COVID-19-ի բուժման ժամանակ հարկավոր է նվազագույնի հասցնել հորմոնալ դեղամիջոցների եւ հակաբիոտիկների օգտագործումը. դա կնվազեցնի սնկային վարակ վերցնելու ռիսկը, որը կապված է «սեւ բորբոսի» հետ։
30-06-2021 09:26
Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել էին ինը տարի առաջ: Մայիսին Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» ստեղծագործությունը Christie`s-ի աճուրդում վաճառվել է 103,4 միլիոն դոլարով:
30-06-2021 09:20
Գիտնականների թիմը հայտնաբերել է, որ մարդիկ, ովքեր ստում են և չեղած բաներ հորինում, ավելի բարձր կոգնիտիվ ունակություններ ունեն։ Բայց նրանք պակաս հավանականությամբ կօգտվեն հորինելու կարողությունից, քան նրանց պակաս ինտելեկտուալ գործընկերները։
30-06-2021 09:07
Երաժշտագետ Պիտեր Կուպֆերն ուսումնասիրել է Բախի ստեղծագործությունների օգտագործումը հեռուստատեսային գովազդներում 2009–2019 թվականներին: Ըստ նրա՝ Բախի երաժշտությունը ստիպում է մարդկանց ավելի շատ գումար ծախսել։
30-06-2021 05:29
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում: Կանանց մենախաղի առաջին շրջանում Սերենա Ոիլյամսը մրցում էր բելառուս Ալեքսանդրա Սասնոբիչի հետ: Առաջին սեթում Ուիլյամսը վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից:
30-06-2021 02:34
Ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու (1866-1944) կտավը, որը ավելի քան մեկ դար անձնական հավաքածուի մաս է կազմել, վաճառվել է Sotheby`s-ի աճուրդում 21,2 մլն ֆունտ ստերլինգով (29.4 մլն դոլար):
29-06-2021 11:37
Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը ցանկանում են ամուսնանալ երկրորդ անգամ։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ Աֆլեքը ծրագրում է Լոպեսի հետ ամուսնանալ մինչեւ 2021թ․-ի ավարտը, քանի որ լրջորեն վախենում է նրան կորցնել երկրորդ անգամ։
29-06-2021 07:53
Բրիտանացի հարսնացուն` Լորա Թրաուերը, սեքնդ-հենդ խանութից գնել է հարսանեկան զգեստ և դրա մեջ գաղտնի հաղորդագրություն հայտնաբերել: «Նամակում նշված էր զգեստի նախորդ տիրոջ անունը և նրա հեռախոսահամարը: Աղջիկը խնդրել էր հարսանիքից լուսանկարներ ուղարկել իրեն, քանի որ ցանկանում էր տեսնել, թե ով է հաջորդը հագնելու իր զգեստը», - պատմել է Թրոուերը:
29-06-2021 05:56
Դերասանուհի Անժելա Սարգսյանը ներկայումս Երևանում է՝ եղբոր հարսանիքի առիթով: Անժելան առաջին անգամ ներկայացրել է հայրիկին և մայրիկին, որոնց մինչ այդ երբեք չէր հանրայնացնում: Գրեթե բոլոր հարցազրույցներում Անժելան նշում է, որ իր կյանքի սկանդալային պատմությունների ժամանակ ընտանիքի անդամները շարունակում էին իր կողքին մնալ և անվերապահորեն աջակցել իրեն:
29-06-2021 01:40
Երգիչ Սոսո Պավլիաշվին կնոջ՝ Իրինա Պատլախի հետ Երեւան է գալիս: Երաժիշտն, ամենայն հավանականությամբ, Հայաստանում կնշի ծննդյան օրը։ Հունիսի 29-ին Պավլիաշվիլին 57 տարեկան է դառնում։
29-06-2021 00:59
90-ականների հանրահայտ «Նա-Նա» խմբի մենակատար 50-ամյա Վլադիմիր Պոլիտովն երկրորդ անգամ է ամուսնացել: Նրա նոր ընտրյալը 26- ամյա երկրպագուհի է, որն ինքն է նախաձեռնել հանդիպումն իր կուռքի հետ:
28-06-2021 11:35
Կերակրող մայրերը պետք է խուսափեն կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումից, քանի որ համապատասխան կլինիկական տվյալների բացակայությունը թույլ չի տալիս բացառել ռիսկը նորածինների և փոքրիկների համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով դեղամիջոցի կիրառման հրահանգների նոր տարբերակին:
28-06-2021 11:32
Ապուրն այն իդեալական կերակուրն է, երբ դրսում օդի ջերմաստիճանը գերազանցում է պլյուս 30-ը: Կարեւոր է, որպեսզի օրաբաժինը շոգ ժամանակ պարունակի օպտիմալ քանակությամբ լիարժեք սպիտակուցներ, ջրի մեջ լուծվող վիտամիններ, հանքային նյութեր եւ քիչ հագեցած ճարպեր:
28-06-2021 11:29
Իսրայելական Future Meat Technologies Ltd. ստարտափը Ռեհովոտ քաղաքում բացել է լաբորատոր պայմաններում ստեղծված մսի աշխարհում առաջին գործարանը:
28-06-2021 11:02
Ոմանց համար հնդկաձավար ուտելը կարող է վնասակար լինել, հավաստիացնում է էնդոկրինոլոգները։ Ըստ նրանց՝ հնդկաձավարի անհատական անմարսելիությունը բավական հազվադեպ երեւույթ է։ Խնդիրն առաջանում է միայն այն դեպքում, եթե չափից ավելի շատ են ուտում հնդկաձավարով ապուր. բջջանյութը, որը պարունակվում է հնդկաձավարում, կարող է հանգեցնել փքվածության եւ գազագոյացման։
28-06-2021 01:09
Ռեփեր Քարդի Բին հայտարարել է, որ սպասում է երկրորդ երեխային։ Քարդին լուսանկար է հրապարակել, որում երեւում է մերկ որովայնը։ «#2♥ ️ @offsetyrn»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Քարդիի երկրպագուները հնարավորություն են ունեցել նրան տեսնել նաեւ «BET Awards» մրցանակաբաշխության ընթացքում, որում կրել է որովյանի հատվածում բաց կոմբինեզոն։
26-06-2021 14:25
39-ամյա Մեգան Մարքլը չի օգտագործել Սասեքսի դքսուհի տիտղոսը  դստեր` Լիլիբեթ Դիանա Մոնտբատտեն-Ուինդսորի ծննդյան վկայականում: Նրա ամուսինը՝ 36-ամյա արքայազն Հարրին, այնուամենայնիվ, որոշել է փաստաթղթում ներառել իր ամբողջական կոչումը՝ Ձերդ թագավորական մեծություն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1422 անգամ
21.10.2026
Դիտվել է 572 անգամ
22.10.2026
Դիտվել է 403 անգամ
27.10.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster