Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025

1977 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների հանդիպման ժամանակ ընդունվեց հետևյալ սահմանումը. սեռական առողջությունը մարդու կյանքի սոմատիկ, հուզական, մտավոր և սոցիալական ասպեկտների ամբողջություն է, որը դրականորեն հարստացնում է անհատականությունը, բարձրացնում մարդու հաղորդակցման հմտությունները և սիրելու կարողությունը։

«Սեռական առողջություն» հասկացությունը ներառում է՝

• սոցիալական և անձնական էթիկայի նորմերին համապատասխան սեռական ու վերարտադրողական վարքից հաճույք ստանալու և այն վերահսկելու ունակություն,

• ազատություն վախից, ամոթի և մեղքի զգացումից, կեղծ գաղափարներից և այլ հոգեբանական գործոններից, որոնք ճնշում են սեռական ազդակները ու խաթարում ինտիմ հարաբերությունները,

• սեռական և վերարտադրողական գործառույթների կատարմանը խանգարող օրգանական խանգարումների, հիվանդությունների և թերությունների բացակայություն։

Մարդու սեքսուսլությունը ծառայում է երեք հիմնական գործառույթի․

• պրոկրեատիվ (վերարտադրողական կամ սերունդ տալու գործառույթ),

• հանգստի (վերականգնողական, հեդոնիկ),

• հաղորդակցական (իմաստալից հաղորդակցության և սոցիալական գործունեության կարևոր բաղադրիչ):

Ժամանակակից աշխարհում սեքսուալությունը ենթարկվել է էական փոփոխությունների. հոգեբանական և սոցիալ-մշակութային գործոնների աճող դերի պատճառով սեռական գործունեության այնպիսի դրդապատճառը, ինչպիսին վերարտադրությունն է, մղվել է երկրորդ պլան՝ զիջելով սեռական բավարարվածության, հանգստի և հաղորդակցության անհրաժեշտությանը։

Ներկայումս, զարգացած երկրների մեծ մասում կյանքի տևողության աճի միտումով պայմանավորված, տարեցների սեռական ակտիվության հարցը դառնում է հրատապ խնդիր: Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված, ուստի տարեց մարդիկ անհանգստանալու կարիք չունեն:

Ինչպես ասում է հայտնի կինոհերոսներից մեկը՝ քառասուն տարեկանում կյանքը նոր է սկսվում։ Եվ սեռական կյանքը, անշուշտ, չի ավարտվում թոշակի անցնելով։ Այնուամենայնիվ, տարիքային փոփոխություններ տեղի են ունենում․ պարզապես պետք է տեղյակ լինել դրանց մասին՝ ավելի լավ հարմարվելու համար։ Ֆիզիկապես առողջ տղամարդկանց մոտ սեռական ակտիվության փոփոխությունները տեղի են ունենում դանդաղ, սովորաբար սկսվում են 55-60 տարեկանից հետո։ Կանանց մոտ դրանք արագ են տեղի ունենում դաշտանադադարի սկսվելուն պես, սովորաբար 50-ից 52 տարեկան հասակում։

Ժամանակակից սեքսապաթոլոգների համար ծերությունը չի նշանակում ցանկության անկում և սեռական ակտիվության ավարտ: Այս ոլորտի մասնագետները պնդում են, որ սա միշտ կախված է յուրաքանչյուր մարդու կյանքի անհատական առանձնահատկություններից և հանգամանքներից: Առաջին հերթին, սեռական հարաբերության որակը կախված է սեռական զուգընկերոջ առկայությունից: Ավելին, ֆիզիկական առողջությունը, նախորդ սեռական հարաբերությունների հաճախականությունն ու որակը, ինչպես նաև սեռական գրագիտությունը կարևոր են տարեց անհատների լիարժեք սեռական կյանքի համար:

Իրականում այս տարիքում ի՞նչը կարող է ազդել սեքսուալության վրա: Կան բազմաթիվ պատճառներ: Օրինակ՝ տարբեր բժշկական վիճակների համար նշանակված դեղամիջոցների ընդունումը (հակահիպերտոնիկ դեղամիջոցներ, հանգստացնող միջոցներ, հակադեպրեսանտներ և այլն): Քրոնիկ հիվանդությունները նույնպես ազդեցություն ունեն՝ կամ ուղղակիորեն խաթարելով օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը, կամ նվազեցնելով սեռական հակվածությունը՝ պայմանավորված ֆիզիկական հիվանդություններով կամ հիվանդության պատճառով առաջացած հոգեբանական ու սոցիալական խնդիրներով (ճարպակալում, շաքարախտ և այլն): Կանայք դաշտանադադարի ընթացքում հաճախ ունենում են հեշտոցի չորություն և առաձգականության նվազում, հեշտոցի արտանկում, միզարձակման անզսպություն:

Տարեց մեծահասակների մոտ սեռական հարաբերությունների հաճախականությունը նվազում է, բայց այս բոլոր փոփոխությունները լիովին նորմալ են։ Պետք է ընդունել և հարմարեվել դրանց, ձեր և ձեր զուգընկերոջ կարիքներին՝ առաջնորդվելով փոխադարձ սիրով և հարգանքով։ Այնուամենայնիվ, մեծահասակների ոչ ոք խորհուրդ չի տալիս ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից. ընդհակառակը, խրախուսվում է կանոնավոր ինտիմ մտերմությունը՝ առանց զգալի ընդմիջումների։ Դադարից հետո կարող է դժվար լինել վերադառնալ նախկին մակարդակին։

Ներկայումս սեռական դիսֆունկցիաների մեծ մասի համար արդյունավետ բուժումներ կան: Ո՛չ հիվանդները, ո՛չ էլ բժիշկները չպետք է անտեսեն այդ խանգարումները՝ դրանք վերագրելով տարիքին: Ցանկացած սեռական խնդիր պահանջում է մանրակրկիտ գնահատում և համապատասխան բուժում:

Մեծահասակ տարիքում բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում՝ սեռական դիսֆունկցիայից խուսափելու համար, յուրաքանչյուր կին դեռևս 35 տարեկանից իր բժշկի հետ պետք է սկսի մշակել անհատականացված կանանց առողջության ծրագիր։ Այնուհետև նա պետք է խստորեն հետևի դրան և անհրաժեշտության դեպքում ճշգրտի այն։ Կնոջ կյանքի տարբեր փուլերում կան հատուկ բնութագրեր, որոնք պահանջում են մահրակրկիտ ուշադրություն։ Հետևաբար, ամեն ինչ սկսվում է կնոջ ներկայիս առողջական վիճակի գնահատմամբ՝ ապագային նախապատրաստվելու համար։

Հետազոտությունից հետո հնարավոր է չորս տարբերակ.

300x400

• առաջին՝ լիարժեք առողջություն,

• երկրորդ՝ առողջություն, բայց ծանրաբեռնված մի շարք հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոններով,

• երրորդ՝ արտաքինից առողջ կնոջ մոտ առկա թաքնված հիվանդություններ,

• չորրորդ՝ հիվանդության կամ հիվանդությունների ակնհայտ առկայություն։

Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ կանանց 35 տարեկանից հետո

Գինեկոլոգիական հետազոտություններ.

• հեշտոցային հեղուկի վերլուծություն (թույլ է տալիս որոշել հեշտոցային միկրոֆլորայի վիճակը, բորբոքման առկայությունը և pH-ը),

• պապանիկոլաուի թեստ (ցիտոլոգիական հետազոտություն, որն օգնում է հայտնաբերել արգանդի վզիկի ուռուցքի նախաքաղցկեղային կամ քաղցկեղային բջիջները),

• կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (արգանդի և հավելումների վիճակը, այսինքն՝ արգանդի միոմաների առկայությունը, արգանդի խոռոչի պաթոլոգիաները, ձվարանների կիստաների և ուռուցքների առկայությունը և այլն)

• կրծքագեղձերի հետազոտություն, որը ներառում է մամոգրաֆիա, կրծքավանդակի ռենտգեն, սրտաբանի հետազոտություն և ԷՍԳ (էլեկտրասրտագրություն): Ճարպակալման, բարձր արյան ճնշման և սրտի արագության հակված կանայք նաև պետք է խորհրդակցեն սրտաբանի հետ՝ սրտանոթային հիվանդությունների ռիսկը որոշելու համար:

• բազմաթիվ հիվանդություններ բացառելու կամ ախտորոշելու համար անհրաժեշտ է արյան կլինիկական հետազոտություն (հեմոգլոբին, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, հեմոստազային համակարգ):

Արյան կենսաքիմիական անալիզ.

• արյան մեջ շաքարի մակարդակ (շաքարային դիաբետը կամ դրա նկատմամբ նախատրամադրվածությունը բացառելու համար),

• արյան ընդհանուր սպիտակուց (բնութագրում է սպիտակուցային նյութափոխանակությունը օրգանիզմում).

• բիլիրուբին, AST, ALT (բնութագրում են լյարդի ֆունկցիան),

• խոլեստերին, լիպիդային պրոֆիլ (աթերոսկլերոզի նախատրամադրվածություն),

• կրեատինին, միզանյութ (բնութագրում են երիկամների ֆունկցիան)։

Ինչպես նաև՝ մեզի ընդհանուր անալիզ (միզուղիների հիվանդությունների առկայություն), վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ուռուցքների առկայություն և այլն):

Հորմոնալ հետազոտություններ.

• TSH, T4 (բնութագրում են վահանաձև գեղձի ֆունկցիան),

• FSH, LH, պրոլակտին, էստրադիոլ, տեստոստերոն (այս ցուցանիշները բնութագրում են ձվարանների և հիպոֆիզի ֆունկցիան և օգնում են ժամանակին որոշել և անհատականացված հորմոնալ թերապիայի հարցը):

Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվում է անհատականացված ախտորոշիչ և բուժման պլան հետագա տարիների համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1387 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-03-2026 11:05
Կոլան վնասակար է նրանց համար, ովքեր այն խմում են ջրի փոխարեն, բայց այն կարող է օգտակար լինել թունավորման և ուժեղ հոգնածության դեպքում: ըստ սննդաբանների՝ կոլան կարող է օգտակար լինել թունավորման դեպքում՝ որպես արտակարգ միջոց, սակայն ազդեցությունը կարճատև է։ Այն նաև օգնում է արյան մեջ շաքարի հանկարծակի անկման դեպքում, ուժեղ հոգնածության և ինտենսիվ մարզումների ժամանակ։ Խորհուրդ է տրվում օրական խմել ոչ ավելի, քան 200 միլիլիտր կոլա։
04-03-2026 11:03
Էլմիրա Կարապետյանը, սպասելով բալիկի, դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն։
04-03-2026 10:54
Սելենա Գոմեսը հայտնվել է հակասությունների կենտրոնում՝ իր ամուսնու՝ Բեննի Բլանկոյի «Ընկերները գաղտնիքներ են պահում» փոդքասթի նոր դրվագի թողարկումից հետո։ Երգչուհի-դերասանուհին խիստ քննադատության է ենթարկվել առցանց՝ անսպասելի սիրո դրսևորման համար. նկարահանման ժամանակ նա համբուրել է ամուսնու ոտքերի մատները։
04-03-2026 02:22
Վերջին տարիներին հայտնիներն ավելի ու ավելի հաճախ են բացահայտ խոսում իրենց ախտորոշումների մասին՝ փորձելով օգնել նմանատիպ խնդիրներ ունեցողներին: Այժմ Լուպիտա Նիոնգոն է որոշել բացահայտ խոսել իր առողջության մասին. վերջերս սոցիալական ցանցերում արված գրառման մեջ նա անկեղծորեն պատմել է, թե ինչպես է ապրում արգանդի միոմայի ծանր ձևի հետ:
04-03-2026 01:16
Մելանյա Թրամփն առաջինն է, ով լինելով նախագահի կին՝ ղեկավարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը։ ԱՄՆ առաջին տիկինը ելույթ է ունեցել կազմակերպության առջև՝ քննարկելով երեխաներին և նրանց կրթությանը վերաբերող հարցեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.03.2026
Դիտվել է 1128 անգամ
01.03.2026
Դիտվել է 935 անգամ
27.02.2026
Դիտվել է 549 անգամ
28.02.2026
Դիտվել է 362 անգամ
26.02.2026
Դիտվել է 325 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster