Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026

Լավ հիշողությունը միայն աշխատանքային առաջադրանքները կատարելու կամ քննությունները հաջողությամբ հանձնելու մասին չէ։ Այն նաև կյանքում կողմնորոշվելու, պատճառահետևանքային կապերը հասկանալու, դեմքերը, իրադարձություններն ու զգացմունքները հիշելու մասին է։

Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանց և թե ինչ անել՝ հետևանքներից խուսափելու համար։

1. Քրոնիկ անբավարար քուն

Ուղեղը տեղեկատվությունը մշակում և համախմբում է խորը քնի փուլում: Քնի մշտական պակասի դեպքում հիշողության «արտահոսք» է տեղի ունենում. մոռացվում են անունները, մտքերը՝ կորչում, իսկ նոր բաները դժվար են հիշվում:

300x400

Հետազոտությունները հաստատում են, որ նույնիսկ մեկօրյա անքնությունը խաթարում է ճանաչողական գործառույթը:

Ինչ անել 

Պահպանեք ռեժիմ, պառկեք քնելու և արթնացեք միևնույն ժամին: Քնելուց մեկ ժամ առաջ անջատեք բոլոր սարքերը:

Ստեղծեք քնելու ծես. դա ձեր ուղեղին կօգնի պատրաստվել վերականգնմանը:

2. Սթրես

300x400

Կորտիզոլի ավելցուկը խաթարում է ուղեղի նեյրոնների միջև կապերը, հատկապես հիպոկամպում, որը պատասխանատու է հիշողության համար։

Քրոնիկ սթրեսը «այրում է» ուղեղը՝ այն ձեզ շեղում է, մոռացության տալիս պարզ բաներ և կորցնում կենտրոնացումը։

Ինչ անել

Հանգիստը թուլություն չէ, այլ անհրաժեշտություն։ Մեդիտացիան, շնչառական վարժությունները, ֆիզիկական ակտիվությունը, նույնիսկ մաքուր օդում զբոսանքը կարող են օգնել թեթևացնել սթրեսը։

3. Միաժամանակ մի քանի գործողություն կատարելը

300x400

Այսօր բոլորն ամեն ինչ անում են միաժամանակ․ ֆիլմ դիտելով պատասխանում են հաղորդագրություններին, դասախոսություն լսելով միաժամանակ թերթում են սոցիալական ցանցերի էջերը։ Ուղեղը ժամանակ չունի տեղեկատվությունը լիովին մշակելու, և այն «թռչում է»։

Գիտնականները զգուշացնում են, որ առաջադրանքների միջև անընդհատ ցատկելը նվազեցնում է արտադրողականությունը և վատթարացնում հիշողությունը։

Ինչ անել

Կենտրոնացեք մեկ առաջադրանքի վրա, հեռացրեք բոլոր շեղող գործոնները և սահմանեք հստակ ժամակետներ՝ օրինակ՝ 30 րոպե աշխատանք և 10 րոպե հանգիստ (Պոմոդորոյի տեխնիկա):

Աշխատեք ուշադիր. այն մարզում է ձեր հիշողությունը ցանկացած հավելվածից ավելի լավ:

4. Նստակյաց ապրելակերպ

300x400

Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը և արագացնում նոր նյարդային կապերի ձևավորումը: Միչդեռ նստակյաց ապրելակերպը դանդաղեցնում է այս գործընթացները:

Բոլոր դեպքերում անգործությունը թուլացնում է ուղեղի աշխատանքը:

Ինչ անել

Դուք պարտավոր չեք վազել կամ ապրել մարզասրահում: Սկսեք զբոսանքներից, ձգումներից և առավոտյան վարժություններից. կանոնավոր արագ քայլքը (աէրոբիկ վարժություններ) բարելավում է հիշողությունը և ուշադրությունը:

5. Վատ սնունդ

300x400

Ուղեղը կարիք ունի օմեգա-3 ճարպաթթուների, B վիտամինների և հակաօքսիդանտների: Սննդակարգում շաքարի, տրանս ճարպերի և վերամշակված սննդի ավելցուկը հանգեցնում է բորբոքման և ճանաչողական անկման:

Վիտամին B12-ի անբավարարությունը վտանգավոր է. այն կարող է առաջացնել շփոթություն, մոռացկոտություն և նույնիսկ դեպրեսիա:

Ինչ անել

Ձեր սննդակարգին ավելացրեք ճարպոտ ձուկ, ընկույզ, ձու, կանաչեղեն և հատապտուղներ: Խուսափեք շաքարային գազավորված ըմպելիքներից, արագ և վերամշակված սննդից: Եվ մի մոռացեք ջրի մասին. ջրազրկումը խաթարում է ուղեղի գործառույթը:

6. Սոցիալական մեկուսացում

300x400

Մենակությունը ուղեղի համար լուրջ սթրեսային գործոն է: Սոցիալական շփումը խթանում է հիշողությունը՝ պահանջելով ռեֆլեքսներ, բառերի որոնում և համատեքստային վերլուծություն: Երկարատև լռությունը քայքայում է ճանաչողական գործառույթը, ինչը հատկապես նկատելի է տարեց մեծահասակների մոտ:

Ինչ անել

Կենդանի շփումները հիանալի միջոց են ուղեղը մարզելու համար: Ընկերների հետ հանդիպելը, գործընկերների հետ զրուցելը, գրքերի, ֆիլմերի և նորությունների քննարկումը: Նույնիսկ հեռախոսազանգերը կարևոր են:

7. Գաջեթների չարաշահում

300x400

Սմարթֆոնը դարձել է հիշողության արտաքին կոշտ սկավառակ. թվեր, ամսաթվեր, ցուցակներ՝ ամեն ինչ պահվում է այնտեղ: Այն հարմար է, բայց ուղեղը չունի հիշելու խթան: Մարդիկ կորցնում են տեղեկատվությունը գլխում պահելու ունակությունը:

Ինչ անել

Մարզեք ձեր հիշողությունը. անգիր սովորեք թվեր, անելիքների ցուցակներ, ամսաթվեր: Փորձեք խուսափել երկար ժամանակ փնտրող համակարգերում դեգերելուց, փորձեք ինչ-որ բաներ ինքնուրույն գտնել: Սա խթանում է հիշողությունը և ստեղծում է ուժեղ նեյրոնային կապեր:

Ինչպես պահպանել հիշողությունը

✓ Քնեք օրական առնվազն 7-8 ժամ։
✓ Սնվեք առողջ ճարպերով և վիտամիններով հարուստ սնունդով։
✓ Հանգստացրեք միտքը՝ մեդիտացիա, վարժություններ, զբոսանքներ։
✓ Մշտապես սովորեք նոր բաներ՝ լեզուներ, գործիք նվագել, շախմատ։
✓ Սահմանափակեք էկրանի առջև անցկացրած ժամանակը, հատկապես քնելուց առաջ։
✓ Խոսեք մարդկանց հետ, պատմեք պատմություններ։
✓ Պահեք օրագիր՝ կարևոր բաները գրանցելու համար։

Եզրակացություն

Հիշողությունը մկանի նման է։ Եթե այն չմարզեք, կթուլանա։ Եթե այն անընդհատ ծանրաբեռնեք սխալ տեղեկատվությամբ, այն խափանվում է։

Լավ լուրն այն է, որ ուղեղը պլաստիկ է։ Եվ նույնիսկ չափահաս տարիքում հիշողությունը կարելի է բարելավվել առանց կախարդական դեղահաբերի, եթե վերացնեք վատ սովորությունները և դրանք փոխարինեք լավերով։ Պարզապես հարկավոր է ինքնախնամքն և մի փոքր կարգապահություն։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1247 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-04-2026 12:07
58-ամյա Նիկոլ Քիդմանը և 61-ամյա Սանդրա Բուլոքը միասին հայտնվել են «Գործնական մոգություն 2» ֆիլմի պրեմիերային, որը թողարկվում է օրիգինալ ֆիլմից 28 տարի անց։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս Վեգասի CinemaCon փառատոնում։ «Գործնական մոգություն» ֆիլմի շարունակության պրեմիերան նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։ Դերասանուհիները կվերադառնան իրենց կերպարներին, և պատմությունը կծավալվի 25 տարի անց՝ ուսումնասիրելով կախարդների նոր սերունդը և նրանց պայքարը մութ ուժերի դեմ։
15-04-2026 11:53
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտը կանցկացնի մայիսի 1-ին: Անիi հաջորդ մենամարտը նորից կկայանա Երևանում, իսկ մրցակիցը համաշխարհային վարկանիշային աղյուսակի 14-րդ համար Ռեհեմա Մադուդոն է:  Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում:
15-04-2026 07:18
Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է իր 77-ամյակը և այդ օրը երգչուհին կանցկացնի սիրելիների շրջապատում։ Նրա հետ են երեխաները՝ Լիզան և Հարրին, ինչպես նաև ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։
15-04-2026 02:11
Հեյլի Բիբերը հայտնվել է Interview ամսագրի նոր համարի շապիկին։ Ազդեցիկ անձը և Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել են Saint Laurent, Hermès, Alexander McQueen, Dior և Chloé ապրանքանիշերի հագուստներով։ Հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է սովորել հանգիստ հաղթահարել առցանց ատելությունը և խոսել է մայրության մասին։
14-04-2026 10:38
56-ամյա Լորեն Սանչեսը հայտարարել է, որ երեխա է ուզում իր 61-ամյա ամուսնու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։ The New York Times-ին տված հարցազրույցում Սանչեսն ասել է, որ սիրում է երեխաներին և ուզում է երեխա ունենալ Ջեֆ Բեզոսից. «Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»։ Այս խոստովանությունից հետո Լորենը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին՝ հաստատելու համար, որ ներկայումս հղի չէ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 646 անգամ
09.04.2026
Դիտվել է 318 անգամ
10.04.2026
Դիտվել է 280 անգամ
14.04.2026
Դիտվել է 191 անգամ
15.04.2026
Դիտվել է 148 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster