Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 2-8-ը 2026 թ․

02.03.2026

Աստղերը տոներ չեն նշում, ուստի նույնիսկ Կանանց միջազգային օրը կարող է բավականին դժվարին լինել։ Բայց ընդհանուր առմամբ, այս շաբաթը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար։

Խոյ♈️

Խոյերի համար շաբաթվա սկզբի մթնոլորտը կարող է լիովին բարենպաստ չլինել: Ավելի քիչ խոսեք ձեր ցանկությունների մասին և ավելի շատ ժամանակ անցկացրեք միայնակ՝ ձեր մտքերի հետ: Որոշ գաղափարներ, որոնք կծագեն, հատկապես խոստումնալից կլինեն. բաց մի թողեք դրանք կամ մի հետաձգեք: Երեքշաբթի կլսեք լուրեր ձեր հարազատների կամ ընկերների սխալների մասին: Դուք, իհարկե, կսովորեք դրանցից, բայց միևնույն է, օգտագործեք ձեր սեփական դատողությունը: Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա և առավելագույնս օգտվեք յուրաքանչյուր անսպասելի իրավիճակից:

Ցուլ♉️

Ցուլերն արդեն երկուշաբթի օրվանից տհաճ լուրեր կարող են ստանալ: Ձեզ կարող են նաև հիշեցնել չիրականացված խոստումների կամ չվճարված պարտքերի մասին: Այնուամենայնիվ, շաբաթվա առաջին կեսը կարող է անսպասելի դրամական մուտքեր, ձեր անցյալի նվաճումների ճանաչում կամ հաճելի ծանոթություն բերել: Չորեքշաբթին բարենպաստ է գնումների համար. կարող եք անսպասելի ակցիաներ կամ զեղչեր գտնել: Շաբաթվա երկրորդ կեսին կրկին ամպեր կսկսեն կուտակվել: Բարձրացրեք ձեր տրամադրությունը և փորձեք եգևորվել՝ օգտագործելով ցանկացած անհրաժեշտ միջոց: Շաբաթավերջին անծանոթները կարող են մարտահրավեր նետել ձեր անձնական սահմաններին. պատրաստ եղեք պաշտպանել դրանք:

Երկվորյակ♊️

Երկվորյակների համար շաբաթը արագ կանցնի, բայց փորձեք չշտապել: Խուսափեք անխոհեմ որոշումներ կայացնելուց կամ շտապ եզրակացություններ անելուց: Բարդ կամ տհաճ խնդիրները կարող են լուծվել շատ ավելի արագ, քան դուք սպասում եք: Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է ձեր սննդին և առողջությանը, ստանձնեք ամբողջ պատասխանատվությունը. դա կպահանջի և՛ զգոնություն, և՛ կամքի ուժ: Հինգշաբթի սիրելիները կամ գործընկերները կարող են շատ սթրեսային իրավիճակ ստեղծել ձեզ համար: Շաբաթավերջին լավագույնն է կենտրոնանալ տնային գործերի, թղթաբանության, մանր վերանորոգման կամ վերադասավորության վրա:

Խեցգետին♋️

Շաբաթը կարող է սկսվել անձնական կյանքում անակնկալներով և հանկարծակի ստեղծագործական գաղափարներով։ Օգտվեք այս հնարավորությունից՝ ձեր գաղափարները կյանքի կոչելու և առաջացող հնարավորություններից օգտվելու համար։ Շաբաթվա առաջին կեսին ձեր շուրջը միջավայրը կարող է բավականին լարված լինել։ Ընտանեկան դժվարությունները, առողջության վատթարացումը և կոնֆլիկտները կարող են անհանգստացնել ձեզ ու խաթարել ձեր հոգեկան հանգստությունը։ Շաբաթվա կեսին մթնոլորտը կկարգավորվի։ Կսկսվի ինքներդ ձեզ և ուրիշների հետ անկեղծ զրույցների ժամանակաշրջան։ Մի հետաձգեք կարևոր որոշումները. ուրբաթը լավագույն օրն է հարաբերությունները դադարեցնելու կամ նոր աշխատանքի համաձայնության գալու համար։

Առյուծ♌️

Այս շաբաթ Առյուծները կլինեն հանրության ուշադրության կենտրոնում։ Հետևաբար, ձեր շահերից է բխում ներկայանալի տեսք ունենալ և ձեզ լավագույնս զգալ։ Պատասխանեք առաջարկներին և մի հետաձգեք դրանք։ Երեքշաբթի հատկապես զգույշ եղեք զրույցներում և խուսափեք չափազանց շատ բան ասելուց։ Շաբաթվա կեսին մի վախեցեք նախաձեռնություն ցուցաբերել, նույնիսկ, եթե դա նշանակում է բոլորի դեմ գնալ։ Շաբաթվա երկրորդ կեսին մի կողմ դրեք բոլոր ոչ հրատապ հարցերը և կենտրոնացեք ձեր ներքին «ես»-ի պահանջների վրա։ Անկախ նրանից, թե դա ստեղծագործականություն է, մարզանք, թե ձեր առողջության և արտաքին տեսքի մասին հոգ տանել, առաջնահերթություն տվեք ինքներդ ձեզ և ձեր ցանկություններին։

Կույս♍️

Կույսեր, այս շաբաթ մի՛ վատնեք ոչ մի րոպե։ Ժամանակը զգալիորեն կարագանա՝ փորձելով ձեր դիմացկունությունը։ Կենտրոնացեք իսկապես կարևորի վրա և մի՛ խճճվեք ուրիշների գործերի մեջ։ Տեղեկատվության հեղեղի մեջ գտեք ձեզ իսկապես անհրաժեշտը։ Շաբաթվա առաջին կեսին կարող է տհաճ զրույց տեղի ունենալ։ Չորեքշաբթի սկսեք նոր նախագիծ, նույնիսկ, եթե չունեք ֆինանսական աջակցություն կամ օժանդակության ցանց։ Աստղերն հեւշում են. ամեն ինչ կհայտնվի ընթացքում։ Շաբաթվա երկրորդ կեսը հնարավոր է անակնկալներ բերել, որոնցից մի քանիսը կարող են հաճելի չլինել։ Զգույշ եղեք անձնական կյանքում. ձեր սիրելին կարող է չարաշահել ձեր վստահությունը։

Կշեռք♎️

Կշեռքները շաբաթվա մեծ մասը կանցկացնեն անհանգստության և մելամաղձության հորձանուտի մեջ։ Սակայն այս ամենը կարող է ավարտվել չորեքշաբթի կամ հինգշաբթի։ Այս օրը սպասեք հրաշալի իրադարձությունների։ Անմիջապես օգտվեք հնարավորություններից և գրի առեք ձեր ճանապարհին հանդիպող բոլոր գաղափարները։ Դրանք օգտակար կլինեն։ Ուրբաթ օրը կարող է ինքնավստահության պակաս զգացվել, ինչը կխանգարի ձեզ կատարել բարդ առաջադրանքներ։ Շաբաթվա վերջում պատրաստ եղեք իմպրովիզացիայի և նախաձեռնողականության։ Հավանաբար, ստիպված կլինեք դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց, եթե ձգտում եք հասնել կյանքի նոր մակարդակի։ Բաց մի թողեք ձեր ստեղծագործական կամ տաղանդի հնարավորություններից գումար վաստակելու առիթը։

Կարիճ♏️

Կարիճներ, այս շաբաթ կարևոր է գործողություններ ձեռնարկելու արթնացող ցանկությունը բռնել։ Թիմային աշխատանքը կլինի ամենաարդյունավետը, իսկ սրտանց զրույցները կարող են անսպասելիորեն արթնացնել թաքնված ցանկություններ, որոնց տարիներ շարունակ ինքներդ ձեզ «ոչ» եք ասել։ Ավելի վճռական եղեք։ Շաբաթվա կեսին ձեր անձնական կյանքում հնարավոր են թյուրըմբռնումներ և լարվածություններ։ Խանդը և կասկածամտությունը կարող են հանգեցնել երկարատև հակամարտության։ Շաբաթավերջին մի անտեսեք բարի գործ անելու և ինչ-որ մեկին օգնելու հնարավորությունը, ոչ թե փողով, այլ գործողություններով կամ խորհուրդներով։ Մտածեք, թե ինչպես կարող եք բարելավել ձեր կենսակերպը։

Աղեղնավոր♐️

Աղեղնավորներ, գալիք շաբաթը կլինի զգացմունքների անվերջ շրջադարձ։ Էյֆորիայի շրջանները կարող են հերթագայվել հանկարծակի դեպրեսիայի հետ և հակառակը։ Շրջապատողները կանեն ամեն ինչ՝ խախտելու ձեր հանգստությունը։ Փորձեք կանխել տրամադրության հանկարծակի փոփոխությունները, որոնք կարող են ազդել ձեր բիզնեսի և ֆինանսական հարցերի վրա։ Խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց և պարտքեր վերցնելուց։ Շաբաթվա կեսին պատրաստ եղեք ճկուն լինել անձնական կյանքում։ Բացահայտորեն քննարկեք ձեր մտահոգությունները։ Բայց միևնույն ժամանակ փորձեք հասկանալ, թե ինչ է պետք ձեր սիրելիին լիակատար երջանիկ լինելու համար։ Փնտրեք փոխզիջում։ Այս շաբաթավերջին կարող եք գտնել հուսալի դաշնակիցներ և նման մտածողությամբ մարդկանց։

Այծեղջյուր♑️

Այծեղջյուրները կարող են այս շաբաթ էներգիայի ալիք ակնկալել: Կենտրոնացրեք այն ձեզ համար իսկապես կարևորի վրա: Բարելավեք ձեր անձնական կյանքը, լուծեք աշխատանքային խնդիրները և բավարար ժամանակ հատկացրեք մարզումներին ու առողջությանը: Շաբաթվա առաջին կեսին ձեր թիմում կարող են լուրջ անհամաձայնություններ առաջանալ, հատկապես, եթե փոխազդեցության հստակ կանոններ չկան: Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք ստեղծագործական զբաղմունքների և նախագծերի վրա, որոնք ամուր հիմք կստեղծեն ապագայի համար: Շաբաթավերջին պատրաստ եղեք տհաճ լուրերի:

Ջրհոս♒️

Ջրհոսների համար գալիք շաբաթը կարող է բազմաթիվ հետաքրքիր փորձառություններ բերել։ Փորձեք ծանոթ բաներին նոր տեսանկյունից նայել, և դուք կարող եք ելք գտնել որոշ դժվարին իրավիճակներից։ Շաբաթվա սկզբին կարող է հետաքրքիր ծանոթություն լինել։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին զգոն եղեք և ուշադիր կառավարեք ձեր ծախսերը։ Շաբաթվա երկրորդ կեսին զգույշ եղեք, որպեսզի իմպուլսիվ չգործեք կամ անծանոթների հետ չքննարկեք ձեր ամենաներքին մտքերը. սա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։

Ձկներ♓️

Ձկները պետք է զգոն լինեն շրջապատի նկատմամբ։ Այնուամենայնիվ, կարևոր է չանցնել սահմանները, հատկապես ձեր հույզերի և անհանգստությունների առումով։ Արագ արձագանքեք այն ամենին, ինչը խանգարում է ձեզ հանգիստ և լիարժեք զգալ։ Վստահ եղեք, որ այս ժամանակահատվածում առաջացող խնդիրները ձեր վերահսկողության տակ են։ Շաբաթվա կեսին հոգ տարեք ձեր առողջության մասին, իսկ եթե ոչինչ ձեզ չի անհանգստացնում, այցելեք գեղեցկության սրահ կամ պարզապես հանգստացեք։ Հանգստյան օրերին մի անտեսեք ձեր կյանքում մեծ փոփոխություններ կատարելու ցանկությունը։ Հիմա դրա համար կատարյալ ժամանակն է։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3247 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster