Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ընտրել անկողնային սպիտակեղենը

29.10.2025

Կտորի և գույնի ճիշտ ընտրությունն ազդում է ոչ միայն հարմարավետության, այլև ննջասենյակի ընդհանուր տեսքի վրա: Ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել իդեալական անկողնային պարագաները։

Անկողնային պարագաներ ընտրելով՝ դուք կարող եք սովորական ննջասենյակը հեշտությամբ վերածել ոճային և հարմարավետ տարածքի, որը թանկարժեք և տպավորիչ տեսք ունի: Կարևորը իմանալն է, թե որ կտորները, երանգները և մանրամասներն են ստեղծում այդ էֆեկտը:

Կտորը կարևոր է

Շքեղ սպիտակեղենը սկսվում է ճիշտ կտորից: Բնական նյութերն ավելի լավ տեսք ունեն, ավելի երկար են ծառայում և ավելի մեղմ են: Ատլասե կտորը հարթ, թեթևակի փայլուն բամբակ է, որը ստեղծում է հյուրանոցային հարմարավետություն: Սատինը բնական, թեթևակի կտոր է, որը կատարյալ է նրանց համար, ովքեր գնահատում են հանգիստ նրբագեղությունը: Պերկալն անփայլ, բամբակե խիտ հյուսվածք է, որը զով թարմություն է հաղորդում:

Սինթետիկ և էժան խառնուրդները պարզ տեսք ունեն և արագորեն գունաթափվում են: Եթե ցանկանում եք, որ ձեր ննջասենյակը թանկարժեք տեսք ունենա, ապա կտորի որակի վրա մի խնայեք:

Գույնը և ոճը

300x400

Սպիտակաթույր սպիտակեղենը դասական է, որը երբեք նորաձևությունից դուրս չի գալիս: Դրանք միշտ մաքուր, թարմ տեսք ունեն և ասոցացվում են շքեղ հյուրանոցների հետ: Այնուամենայնիվ, եթե փնտրում եք բազմազանություն, դիտարկեք նուրբ չեզոք գույները, ինչպիսիք են ծխա–մոխրագույնը, խորը բեժը և կարամելը: Գրաֆիտի կամ շոկոլադի նման մուգ երանգները կարող են դրամատիկություն հաղորդել ինտերիերին, բայց կարևոր է, որ դրանք չծանրաբեռնեն ինտերիերը:

Պայծառ պրինտները, հակադիր նախշերը և 90-ականների ամառանոցային ոճի ճչան դիզայնը կարող են էժանացնել տեսքը: Եթե փնտրում եք նախշերի ցայտունություն, ընտրեք մինիմալիստական երկրաչափական գծեր, գրադիենտային էֆեկտ կամ նուրբ ժակարդ:

Դետալներ, որոնք շքեղություն են հաղորդում

Ամեն ինչ որոշվում է կտորի բարձրորակ մշակմամբ և փոքր դետալներով: Գեղեցիկ եզրագծերը, կոկիկ կարերը, հաստ կոճակները կամ պարզ շղթաների փոխարեն նորաձև կապերը սպիտակեղենին թանկ տեսք են հաղորդում: Արժե նաև ուշադրություն դարձնել թելերի քանակին. որքան շատ թելեր, այնքան կտորն ավելի փափուկ և դիմացկուն էը:

Բարձերն ու վերմակները նույնպես կարևոր են: Մեծ, փափուկ բարձերը և մահճակալի շերտավոր հարդարվածությունը հինգաստղանի հյուրանոցի մթնոլորտ ստեղծելու ևս մեկ միջոց են: Լրացրեք հիմնական հավաքածուն դեկորատիվ բարձերով և ծածկոցով, և ձեր ննջասենյակն անմիջապես ավելի նորաձև տեսք կունենա:

Խնամքը կարևոր է, որպեսզի այն ավելի երկար պահպանի իր լավագույն տեսքը

300x400

Նույնիսկ ամենաթանկ սպիտակեդենը լավ տեսք չի ունենա, եթե այն ճմրթված է կամ գունաթափված։ Բնական կտորները պահանջում են նուրբ խնամք. լվացեք զով ջրով, օգտագործեք մեղմ լվացող միջոցներ՝ առանց կոշտ սպիտակեցնող նյութերի, և արդուկեք կամ գոլորշիով հարփեցրեք՝ թարմ տեսքը պահպանելու համար։

Եվս մեկ այլ գաղտնիք․ լվացքի մեքենայի թմբուկը չծանրաբեռնել՝ այդ դեպքում կտորը քիչ կճմրթվի: Իսկ եթե իսկապես հյուրանոցային էֆեկտ եք ցանկանում ստանալ, ապա փորձեք օսլայել բարձի երեսները. ձեր բարձերը ավելի ձիգ, իսկ սպիտակեղենը՝ անթերի տեսք կունենան:

Շքեղ անկողնային պարագաները միայն գնի հարց չեն, այլև ճիշտ կտորների, երանգների և խնամքի համադրություն: Որքան լավն է կտորը, որքան չեզոք է գույնը և որքան ճշգրիտ են ընտրված դետալները, այնքան ավելի շքեղ տեսք կունենա ննջասենյակը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 603 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ ուտել նախաճաշին. 7 առողջարար ուտեստ

13.11.2025
Օրը ճիշտ սկսելու համար կարևոր է ընտրել առողջ ուտեստներ և մթերք, որը օրգանիզմին կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:

Ինչպես ընտրել անկողնային սպիտակեղենը

29.10.2025
Անկողնային պարագաներ ընտրելով՝ դուք կարող եք սովորական ննջասենյակը հեշտությամբ վերածել ոճային և հարմարավետ տարածքի, որը թանկարժեք և տպավորիչ տեսք ունի:

Ինչու է արծաթը մարդու մարմնի վրա սևանում. 5 պատճառ և մաքրման եղանակներ

30.09.2025
Եթե ձեր արծաթե շղթան կամ սպասքը մգացել է, դա չի նշանակում, որ ժամանակն է դրանք դեն նետել: Եկեք տեսնենք, թե ինչու է արծաթը մգանում և ինչպես դա շտկել:

8 մանրուք, որոնք կօգնեն ազատվել սթրեսից գրասենյակում

28.08.2025
Եվ եթե դուք դրա հետ բախվում եք աշխատանքի վայրում, կան մի քանի եղանակներ արագ հանգստանալու համար։

Կոֆեինի միկրոդոզավորում. ինչպես սուրճ խմել առանց նյարդային համակարգը ծանրաբեռնելու

05.08.2025
Պարզվում է բոլորը չէ, որ պետք է հրաժարվեն անուշաբույր ըմպելիքից, բայց միևնույն է կարևոր է հետևել, թե որքան եք խմում, երբ փորձում եք աշխուժանալ:

Երիտասարդացնող դիմակներ' ալոեի հյութից. բաղադրատոմսեր

31.07.2025
Եթե Ձեր մաշկը չորացել է, գույնը խամրել է կամ մեկ ուրիշ պատճառով այն ձեզ դուր չի գալիս, ապա ալոեի հյութն իսկական փրկություն է Ձեզ համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2025 10:42
Mellon Blue հազվագյուտ երկնագույն ադամանդը՝ 9,51 կարատ քաշով, Ժնևում վաճառվել է 20,5 միլիոն շվեյցարական ֆրանկով (25,6 միլիոն դոլար)։ Ադամանդն ավելի վաղ պատկանել է ամերիկացի բարերար Ռեյչել Մելոնին, որը նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի մտերիմ ընկերուհին էր։ Այս մասին հաղորդել է Christie’s աճուրդի տունը։
13-11-2025 10:36
Քիմ Քարդաշյանը կարող է տոնել ևս մեկ ֆինանսական հաջողություն. նրա Skims ընկերությունը, ըստ Forbes-ի, հասել է նոր մակարդակի։ Ապրանքանիշը հայտարարել է, որ ներգրավել է 225 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ ընկերության ընդհանուր գնահատումը հասցնելով 5 միլիարդ դոլարի։ Սա ավտոմատ կերպով ավելացրել է ևս 200 միլիոն դոլար Քիմի անձնական կարողությանը. այժմ, ըստ Forbes-ի, նրա կարողությունը կազմում է 1.9 միլիարդ դոլար։
13-11-2025 09:39
Մարդիկ, ովքեր կարող են վերահսկել իրենց հույզերը և վճռականորեն գործել, զգալիորեն ավելի հավանական է, որ հասնեն դժվար նպատակների, քան նրանք, ովքեր հակված են տատանվելու և հետաձգելու: Այս եզրակացությանն են հանգել Գերմանիայի Տրիերի համալսարանի հոգեբանները: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Մոտիվացիա և հույզեր» (ME) ամսագրում:
12-11-2025 15:14
Եթե փնտրում եք աշխարհի ամենագեղեցիկ կնոջը, ապա Թաիլանդը հենց այն վայրն է, որտեղ պետք է գնաք։ Անցած շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից գեղեցկուհիներ էին հավաքվում այնտեղ՝ պարզելու, թե ով է լավագույններից լավագույնը։ Պատասխանը շուտով հայտնի կդառնա. նոյեմբերի 21-ին Նոնթաբուրիում տեղի կունենա «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը։
12-11-2025 14:28
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արժանացել է «Տարվա հայրենասեր» մրցանակին, որը շնորհվում է «հերոսներին և հայրենասերներին, ովքեր անսասան նվիրվածություն են ցուցաբերել երկիրը մեծ դարձնող արժեքներին»,–հողորդում է Սպիտակ տան կայքը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2025
Դիտվել է 2351 անգամ
08.11.2025
Դիտվել է 357 անգամ
11.11.2025
Դիտվել է 231 անգամ
12.11.2025
Դիտվել է 175 անգամ
13.11.2025
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster