Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Կաշվե տաբատ․ 2025/26 աշուն-ձմեռ սեզոնի անվիճելի հիթը

15.10.2025

Կար ժամանակ, երբ յուրաքանչյուր նորաձևության սիրահար իր պահարանում ուներ մեկից ավելի կաշվե տաբատ։ Ժամանակն է մաքրել դրանք փոշուց (կամ գնալ նորերը գնելու), քանի որ այն այս սեզոնի անվիճելի հիթն է։

Վերջին տասը տարվա ընթացքում կաշվե տաբատները գրեթե անընդհատ առկա են եղել նորաձևության աշխարհում՝ շատերի համար դառնալով ջինսերի այլընտրանք։ Երբեմն դրանք մղվել են երկրորդ պլան՝ իրենց տեղը զիջելով այլ թրենդներին, միայն թե կրկին հայտնվելու համար։ Իսկ 2025/26 աշուն–ձմեռ սեզոնին կաշվե տաբատները կրկին հասել են ժողովրդականության գագաթնակետին, քանի որ դիզայներներն ու նորաձևության մասնագետները դրանք առօրյա կերպարների համար հռչակել են որպես բազմակողմանի անհրաժեշտ իր։

300x400

Եթե կաշվե տաբատները մի ժամանակ ասոցացվում էին ռոքնռոլի և բայքերական կերպարների, ապա այսօր դրանք անթերի համադրվում են բազմազան ոճերի հետ։ Դրանք կարող են լինել թե առօրյա, թե գործնական հագուստի, թե դասական երեկոյան կերպարի հիմք։ Տասնամյակներ շարունակ դիզայներները «վարժեցրել» են այս համարձակ նյութը, որպեսզի վերջնական արդյունքը լինի ոչ թե ապստամբության խորհրդանիշ, այլ հիմք, որը կարող է բազմազանություն հաղորդել նույնիսկ ամենահամեստ զգեստապահարանին։

300x400

Ցանկացած կերպարը բարելավելու հենց այս յուրահատուկ ունակությունն է կաշվե տաբատը դարձրել հիթային։ Չէ՞ որ կաշին ինքնին արդեն տպավորիչ է։ Այլ նյութերի հետ համադրվելով՝ այն ստեղծում է մակերեսների հետաքրքիր փոխազդեցություն։ Պատկերացրեք դրանք ծավալային, հաստ բրդյա սվիտերի, փափուկ զամշե վերնաշապիկի, ժանյակավոր ատլասե տոպի կամ նույնիսկ պարզ բամբակյա մարզաշապիկի հետ։ Այս համադրությունները ստեղծում են բարդ և բազմակողմանի տեսք։ Ավելացրեք դասական վերարկու կամ հարմարավետ բրդյա բլեյզեր, և դուք կունենաք կատարյալ հանդերձանք։

300x400

Երբ խոսքը վերաբերում է նորաձև ոճերին, ապա 2025 թվականին ընտրությունը գործնականում անսահմանափակ է: Այսօր ամենաքիչ տարածված ոճերը նեղ տաբատներն են, որոնք պահանջում են կատարյալ չափս: Մնացած դեպքերում, տաբատները լինում են բոլոր ձևերի և երկարությունների: Նորաձևության մայրաքաղաքների փողոցներում դուք կտեսնեք բարձր իրանով կաշվե տաբատներ՝ ուղիղ կտրվածքով, նրբագեղ լայն փողքերով ոճեր, հոսող լայն տաբատներ, գերնորաձև փուչիկ–տաբատներ, ուղիղ կամ ցածր գոտկատեղով թեթևակի նեղացող և նույնիսկ աներևակայելի երկար փողքերով տարբերակներ: Այս բազմազանությունից անպայման արժե օգտվել: Ի վերջո, դուք կարող եք գտնել ձեր մարմնի տեսակին համապատասխանող կատարյալ նմուշը և ստեղծել այնպիսի կերպար, որը կարտացոլի ձեր անձնական նախասիրությունները, այլ ոչ թե պարզապես կհետևի թրենդին:

300x400

Կաշվե տաբատների գունային ներկապնակn այս սեզոնին նույնպես ընդլայնվել է։ Սևը մնում է հիմնական և ամենատարածված տարբերակը, քանի որ այն ջինսերի կատարյալ փոխարինող է։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում ռիսկի դիմել և դիտարկել այլ երանգներ ևս։ Այս սեզոնին մռայլ հիմքին մարտահրավեր են նետել նորաձև շոկոլադե, կարամելային, զմրուխտե, ավազե և մուգ բորդո գույները։ Դրանք աներևակայելիորեն գրավիչ տեսք ունեն աշնանը, հատկապես, երբ համադրվում են նույն գունային երանգի բրդյա վերարկուների, սվիտերների և կարճ ճտքավոր կոշիկների հետ։ Բայց եթե անհանգստանում եք, որ նման համադրության տարբերակները կսպառվեն, ապա խաղացեք հակադրությունների հետ և բազային սևի փոխարեն ընտրեք կրեմագույնը։

300x400

Կարևոր է նաև նշել, որ այսօր միշտ չէ, որ խոսքը բնական կաշվի մասին է։ Գիտակցված սպառումը և նորաձևության նկատմամբ էթիկական մոտեցումը դեռևս արդիական են։ Բարձրորակ էկո կաշին տեսողականորեն և շոշափելիորեն գրեթե չի զիջում բնական կաշվին, բայց շատ ավելի էժան է, ավելի հեշտ է խնամվում և բավարարում է շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգ մարդկանց պահանջները։ Սա նշանակում է, որ ձեր կատարյալ տաբատը գտնելն ավելի հեշտ կլինի։

300x400

300x400

 

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 380 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են 2026 թվականի մանիկյուրի հիմնական երանգներն ու ձևերը

21.10.2025
Clean girl դարաշրջանն իր տեղը կզիջի ավելի վառ երանգներին և ավելի համարձակ մանիկյուրի դիզայնին։ Բայց միևնույն ժամանակ արդիական կմնան զսպվածությունն ու նրբագեղությունը։

Կաշվե տաբատ․ 2025/26 աշուն-ձմեռ սեզոնի անվիճելի հիթը

15.10.2025
Կար ժամանակ, երբ յուրաքանչյուր նորաձևության սիրահար իր պահարանում ուներ մեկից ավելի կաշվե տաբատ։ Ժամանակն է մաքրել դրանք փոշուց (կամ գնալ նորերը գնելու), քանի որ այն այս սեզոնի անվիճելի հիթն է։

Սևը կրկին թրենդային է. մանիկյուրի 7գաղափար, որոնք նորաձև, այլ ոչ թե մռայլ տեսք ունեն

24.09.2025
Սև լաքն այլևս չի ասոցացվում մռայլ պատկերների հետ՝ այժմ այն նրբագեղության և մինիմալիզմի խորհրդանիշ է:

Shine bright like a diamond. աշնան ամենաթրենդային մանիկյուրը՝ 90-ականների ոճով

05.09.2025
Աշնանը մենք արև համեմատաբար քիչ կտեսնենք, ուստի առաջարկում ենք բոլորին շլացնել ձեր գեղեցկությամբ և եղունգների փայլով։ Այս դիզայնn հաստատ որևէ մեկին անտարբեր չի թողնի։

Ինչպես վերականգնել մազերն ամռանից հետո. 6 քայլ չորության և փխրունության դեմ

08.08.2025
Ամառն արձակուրդների, արևի և լողի ժամանակն է, բայց մազերի համար այս եղանակը հաճախ դառնում է իսկական փորձություն։

Golden hour blonde. ամառային արժանապատիվ փայլ ձեր մազերին

17.07.2025
Այս թրենդը եկել է փոխարինելու անցյալ ամռանը տարածում գտած խաղային «արևածաղկի» շիկահերին։ Եվ այն շատ ավելի խորն է, ավելի հասուն և ավելի բնական։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-10-2025 12:07
Netflix-ը հայտարարել է Ֆրեդրիկ Լոգեվալի «JFK: Coming of Age in the American Century, 1917–1956» գրքի հիման վրա նկարահանվող նոր դրամատիկ սերիալի՝ «Քենեդիները», մասին։ Մայքլ Ֆասբենդերը կխաղա ընտանիքի հայրապետ Ջո Քենեդի Ավագի գլխավոր դերը։ Նախագիծը խոստանում է պատկերել «Քենեդիների կլանի հաղթանակներն ու ողբերգությունները»՝ այն ընտանիքի, որը Միացյալ Նահանգներին տվեց իր 35-րդ նախագահին, Նյու Յորքի նահանգապետին և նախագահի թեկնածուին, որոնցից բոլորն էլ ողբերգական ճակատագրեր են ունեցել։
21-10-2025 10:30
Թոմ Քրուզը և Անա դե Արմասը բաժանվել են ինը ամսվա հարաբերություններից հետո։ Ըստ Daily Mail-ի դերասանը պաշտում էր իր նոր սիրեցյալին և նույնիսկ նրա համար նոր գործակալ էր գտել՝ Բրայան Լուրդին, որը հայտնի է նրանով, որ աշխատում է միայն լավագույնների հետ։ Այնուամենայնիվ, դերասանները միշտ չէ, որ հասկանում էին միմյանց որպես զույգ։ Ի վերջո, սիրավեպը սկսել է ազդել դերասանների աշխատանքային հարաբերությունների վրա: Արմասը որոշել է բաժանվել՝ ձևավորած ջերմ հարաբերությունները պահպանելու համար:
21-10-2025 04:40
45-ամյա Վիկտորիա Բոնյան մեկնաբանել է Գրիգորի Լեպսի 19-ամյա հարսնացուի՝ Ավրորա Կիբայի դեմ իր հայցը։ «Ես հայց եմ ներկայացրել, քանի որ կարծում եմ, որ խոսքի ազատությունը չի նշանակում ամենաթողություն։ Սա հատկապես ճիշտ է նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել կարծիքի և զրպարտության միջև եղած սահմանը», - նշել է Վիկտորիան։ Հայտնիները առցանց ներգրավվել էին վեճի մեջ։ Սկզբում Բոնյան ենթադրել էր, որ ուսանողուհին պլանավորում է ամուսնանալ 63-ամյա երգչի հետ՝ իր ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Կիբան ի պատասխան մեղադրել է Վիկտորիային մարմնավաճառության մեջ։ Հաղորդավարուհին այժմ սպասում է, որ Ավրորան հրապարակավ ներողություն կխնդրի այս մեկնաբանությունների համար։
21-10-2025 02:33
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը որոշել են տեղափոխվել նոր տուն՝ Էդինբուրգի դքսուհի Սոֆիին ավելի մոտ լինելու համար։ Ըստ Radar Online–ի՝ Քեյթ Միդլթոնը մտերիմ է Էդինբուրգի դքսուհու հետ։ Աղբյուրի համաձայն՝ արքայազն Էդվարդի կինը աջակցել և օգնել է Ուելսի արքայադստերը քաղցկեղի դեմ պայքարի ամբողջ ընթացքում։ Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ցանկանում են որքան հնարավոր է շուտ տեղափոխվել Ֆորեսթ Լոջ, քանի որ Էդինբուրգի դքսուհին ապրում է տասը րոպե հեռավորության վրա։
21-10-2025 02:11
Ճապոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետ է ընտրել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սանաե Տակաիչիին։ Այս մասին հայտնում է The Japan Times-ը։ Տակաիչին դարձել է Ճապոնիայի պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.10.2025
Դիտվել է 1912 անգամ
16.10.2025
Դիտվել է 404 անգամ
15.10.2025
Դիտվել է 380 անգամ
21.10.2025
Դիտվել է 157 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster