Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 20- 26-ը 2025 թ․

20.10.2025

Շաբաթը սկսվում է նորալուսնով (հոկտեմբերի 21), ինչը նշանակում է, որ սա ամենահարմար ժամանակն է անձնական կյանքում փոփոխությունների և ցանկացած նոր սկիզբի համար։

Խոյ

Խոյերի համար այս շաբաթը հիանալի է նոր հմտություններ ձեռք բերելու, ճանապարհորդելու և, վերջապես, նոր հույզեր զգալու համար: Գնացեք ժամադրության և անպայման ինչ–որ նոր տեղ: Բացահայտեք նոր երթուղիներ: Այս ամենը դրական ազդեցություն կունենա ձեր բարեկեցության վրա, և որպես պարգևատրում, կարող եք ակնկալել նոր էներգիայի և ոգեշնչման ալիք: Երեքշաբթի զգույշ եղեք աշխատանքի վայրում և ընտանիքի հետ կոնֆլիկտներից: Չորեքշաբթի և ուրբաթ օրերին փորձեք սահմանափակել ձեր ծախսերը: Հնարավորության դեպքում հանգստյան օրերն անցկացրեք բնության գրկում:

Ցուլ

Աստղերը Ցուլիերն խորհուրդ են տալիս խուսափել ռիսկի դիմելուց, պարտքով փող տալուց և առաջիկա օրերին որևէ բան խոստանալուց: Երկուշաբթի վեճերի և առողջության վատթարացման մեծ հավանականություն կա: Երեքշաբթի կարող է դժվար իրավիճակ ստեղծվել, բայց այն լուծելով՝ դուք կարող եք գտնել հուզող մի հարցի պատասխան: Հինգշաբթի եղեք ակտիվ և նախաձեռնող: Շաբաթվա երկրորդ կեսին կարող է անհրաժեշտ լինել ապացուցել ձեր պրոֆեսիոնալիզմը աշխատանքում կամ նվիրվածությունը սիրելիի նկատմամբ: Շաբաթ օրը խուսափեք հուզական գերբեռնվածությունից: Կիրակի հնարավոր է հաճելի անակնկալ կամ դրամական ներհոսք:

Երկվորյակ

Երկվորյակներին հիանալի օրեր են սպասվում ճանապարհորդելու և նոր հույզեր զգալու համար։ Եթե դուք որևէ ճանապարհորդություն չեք պլանավորել, մտածեք գոնե այգում զբոսնելու մասին։ Բնության հետ կապը և տեսարանի փոփոխությունը կարող են ձեզ լիցքավորել դրական էներգիայով՝ պարգևելով զարմանալի զգացողություններ և նոր ծրագրեր։ Չորեքշաբթի կապվեք սիրելիի հետ, նույնիսկ եթե ձեր հարաբերությունները այնքան լավ չեն եղել, որքան նախկինում էին։ Հինգշաբթի հատկապես ուշադիր եղեք ձեր ցանկությունների նկատմամբ։ Դրանք կարող են պարունակել պատասխանը այն հարցի, թե ինչպես կարող եք կրկին երջանիկ զգալ։ Հետևեք ձեր զգացմունքներին, բայց շատ փող մի՛ ծախսեք։

Խեցգետին

Աստղերը Խեցգետինների համար շատ ակտիվ շաբաթ են պատրաստել՝ լի սիրային արկածներով և աշխատանքում մեծ հաջողություններով: Ձեր էներգիան գագաթնակետին կլինի շաբաթվա առաջին կեսին, ուստի լավագույնն է ամենակարևոր զբաղմունքները պլանավորել այս ժամանակահատվածում: Հինգշաբթի ժամանակ հատկացրեք սպորտին, պարերին կամ այլ զբաղմունքների, որոնք կօգնեն ձեզ այրել ավելորդ էներգիան, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել հիվանդության կամ գերհոգնածության: Շաբաթվա երկրորդ կեսին խելամտորեն դասավորեք առաջնահերթությունները. ձեզ վրա կուտակված գործերի մեծ ծավալը կարող է գերազանցել ձեր հնարավորությունները: Շաբաթվա վերջերին խուսափեք անծանոթների հետ կոնֆլիկտներից, քանի որ դա կարող է հանգեցնել տհաճ հետևանքների:

Առյուծ

Առյուծները կարող են այս շաբաթ անսպասելի ուղևորություն ունենալ, գուցե նույնիսկ գործուղում։ Շաբաթվա առաջին կեսին կարող եք հանդիպել կամ ծանոթություններ հաստատել ազդեցիկ մարդկանց հետ։ Մտածեք, թե ինչպես կարող եք միմյանց օգտակար լինել։ Չորեքշաբթին բարենպաստ օր է գեղեցկության սրահ այցելելու, սանրվածք անելու և բոլոր տեսակի կոսմետիկ միջամտությունների համար։ Եթե հինգշաբթի նոր բան սովորեք, կարող եք անսպասելի գաղափար ստանալ ձեր ապագայի համար։ Շաբաթվա երկրորդ կեսին հագնվեք եղանակին համապատասխան, հակառակ դեպքում չեք կարող խուսափել մրսածությունից։ Շաբաթ օրը ֆինանսական դժվարությունը կարող է լրջորեն խաթարել ձեր տրամադրությունը, բայց աստղերն ասում են. դուք կարող եք հաղթահարել դա։

Կույս

Շաբաթվա առաջին կեսը կարող է բավականին դժվար լինել Կույսերի համար: Ամեն օր ինքներդ ձեզ կարճատև հանգիստ տվեք՝ ուժերը հավաքելու համար: Երեքշաբթի հնարավոր է կյանքը փոխող զրույց կամ հանդիպում: Չորեքշաբթին խոստանում է հատկապես արդյունավետ լինել, եթե չծուլանաք: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր բոլոր լավագույն որակները կարող են արդյունավետ օգտագործվել՝ ձեզ բերելով ոչ միայն համընդհանուր ճանաչում, այլև լրացուցիչ եկամուտ: Ուրբաթ օրը կարող է իրականանալ վաղուց փայփայած ցանկությունը: Շաբաթավերջին անհրաժեշտ ճշգրտումներ կատարեք ձեր կյանքում: Հրաժարվեք վատ սովորություններից և հաստատեք ամենօրյա ռեժիմ: Անձնական կյանքում խուսափեք իմպուլսիվությունից և գործեք սառնասրտությամբ:

Կշեռք

Այս շաբաթը Կշեռքների համար բացառիկ հաջողակ կլինի: Ազատորեն ձեռնարկեք նոր նախագծեր, բայց իմաստուն կերպով պլանավորեք ձեր ֆինանսները՝ խուսափելու համար գումարի անսպասելի պակասից: Երեքշաբթի ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, բայց ճիշտ մարդիկ կլինեն ձեր կողքին, երբ նրանց կարիքը կունենաք: Չորեքշաբթի շատ աշխատանք կլինի, բայց գոհ կլինեք արդյունքներից, ինչը ձեզ մեկ քայլով կմոտեցնի երազանքների իրականացմանը: Ուրբաթ օրը ուշադիր եղեք ստացվող առաջարկներին և ընդունեք ավելի շահավետ գործընկերությունները: Հանգստյան օրերին լավագույնն է մի կողմ դնել գործերը և երկար զբոսանքներ կատարել: Բնության մեջ անցկացրած ժամանակը ձեզ անհրաժեշտ էներգիան կվերականգնի:

Կարիճ

Աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս առաջիկա օրերին հատկապես զգոն լինել: Կառաջանա լրացուցիչ եկամտի հիանալի հնարավորություն. բաց մի թողեք այն: Շաբաթվա սկզբին ձեզ շատ աշխատանք կսպասի, որը չի գոհացնի ձեր հարազատներին, և նրանք նույնիսկ կարող են վեճ սկսել դրա պատճառով: Փորձեք հանդարտեցնել ձեր զգացմունքները և խուսափել երկարատև հակամարտությունից: Շաբաթվա երկրորդ կեսին կարող է ձեր անցյալից ինչ-որ տհաճ բան ի հայտ գալ, կամ կարող է կրկին հայտնվել նախկին զուգընկերը: Արձագանքեք դրան բավականին անտարբերությամբ և թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն: Եթե ձեզ ուժասպառ եք զգում, հանգստյան օրերին մեկնեք բնության գրկում զբոսնելու:

Աղեղնավոր

Աղեղնավորներն ընդհանուր առմամբ հանգիստ շաբաթ կունենան: Շաբաթվա առաջին կեսին հաջողությունը կարող է գալ նույնիսկ առանց ձեր կողմից որևէ հատուկ ջանքերի: Շարունակեք երկար ժամանակ հետաձգված նախագծերը: Չորեքշաբթի օրը զգույշ եղեք. կարող եք ներքաշվել ուրիշի խաղի մեջ: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է խոշոր գնումների համար: Եթե ցանկանում եք թարմացնել ձեր զգեստապահարանը, հիմա իդեալական ժամանակն է: Հինգշաբթի հատկապես զգույշ եղեք ղեկին և ճանապարհներին: Ուրբաթ օրը մտերիմների հետ քննարկեք առաջիկա ծրագրերը՝ համատեղ ուղևորություններ, ուղևորություններ, ծախսեր: Շաբաթավերջին կենտրոնացեք ֆիզիկական ակտիվության վրա և վերանայեք ձեր սննդակարգը. թերևս ժամանակն է դիետա պահել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթ հնարավորություն կունենան նորից սկսելու։ Ձեր կյանքում կատարած փոփոխությունները կլինեն մեծ և համարձակ։ Բայց զգույշ եղեք. այդ փոփոխությունները կարող են լինել դեպի լավը կամ վատը։ Լսեք ձեր ինտուիցիային. այն կօգնի գիտակցաբար և հանգիստ հաղթահարել այս մարտահրավերները։ Չորեքշաբթին հուզական վերելք կբերի. պլանավորեք ձեր ամենակարևոր գործողությունները այդ օրվա համար։ Ուրբաթ օրը կարող է հատկապես հոջող լինել փողի հետ կապված հարցերում։ Մի՛ ծախսեք այն միանգամից. հիմա խնայելու լավագույն ժամանակն է։ Փորձեք հանգստյան օրերին որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել ձեր սիրելիների հետ։

Ջրհոս

Ջրհոսներին հրաշալի շաբաթ է սպասվում ամենահամարձակ գաղափարները իրականացնելու համար: Բայց հույսը ոչ մեկի վրա մի՛ դրեք. եղեք ձեր սեփական աջակիցը: Շաբաթվա առաջին կեսը հնարավորություն կտա գտնել լրացուցիչ եկամտի աղբյուր: Երեքշաբթի հետևեք նոր և հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորությանը: Հինգշաբթի աշխատեք զսպել ձեր հույզերն ու զգացմունքները, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում անխոհեմ քայլի կամ անիրականանալի խոստման: Շաբաթ օրը հնարավոր են մարսողական խնդիրներ. խուսափեք ծանր սնունդից: Կիրակին հրաշալի օր է առաջիկա շաբաթների ծրագրերը նախագծելու և տերևների շրշյունի ուղեկցությամբ զբոսնելու համար:

Ձկներ

Ձկներն այս շաբաթ պետք է ավելի զգույշ լինեն: Կիրքն ու իմպուլսիվ ցանկությունները կարող են ձեզ դրդել անհիմն գործողությունների: Երեքշաբթի մի վախեցեք սովորականից ավելի շատ աշխատել. դա ապագայում արժանի պարգև կբերի: Շաբաթվա կեսին հնարավոր են գլխացավեր և էներգիայի պակաս: Հինգշաբթի հավանական է կոնֆլիկտ, բայց ուրիշի մեղքը մի՛ վերցրեք ձեզ վրա: Ուրբաթ և շաբաթ օրերը լավ ժամանակ են մարզվելու, վազելու կամ այնպիսի գործունեությամբ զբաղվելու համար, որի մասին որոշ ժամանակ մտածել եք: Շաբաթվա վերջում կարող է ձանձրույթ առաջանալ. օգնության համար դիմեք ձեր երևակայությանը և ստեղծագործական կարողություններին:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4195 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1144 անգամ
06.05.2026
Դիտվել է 447 անգամ
07.05.2026
Դիտվել է 396 անգամ
08.05.2026
Դիտվել է 348 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster