Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025

Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Դա տեղի է ունենում հետևյալ կերպ՝ մազերը դուրս մղող մկանները խիստ լարվում և կծկվում են, բայց դրանց միշտ չէ, որ հաջողվում է վերադառնալ իրենց բնական դիրքին, ուստի մազերը դադարում են ընդունել մելանին և սպիտակում են։

Շատերը կարծում են, թե մազերի սպիտակելը ծերացման գործընթաց է, բայց հաճախ «արծաթի» վաղ ի հայտ գալը կապված է գենետիկայի և ապրելակերպի հետ (որքան ավելի շատ սթրես ու վատ սովորություններ զինանոցում, այնքան բարձր է «վարակվելու» ռիսկը):

Երբեմն սպիտակ մազերը հայտնվում են հատվածական և առանձին փնջերով, նույնիսկ դա ներկառուցված է մեր գեներում: Ի դեպ, նույն գործոնները կարող են ազդել նաև վաղ դաշտանադադարի ի հայտ գալու վրա։

Ինչպես կանխել մազերի վաղաժամ ճերմակումը

600x400

Կյանքում սթրեսի և անհանգստության չափը նվազեցնելու խորհուրդից բացի (հասկանալի է, որ դա դժվար է իրականացնել ժամանակակից աշխարհում), մասնագետները կարծում են, որ կարոտին պարունակող բանջարեղեն և հատապտուղներ ուտելն օգնում է մելանինի ձևավորմանը: Ցուցակի առաջատարներն են գազարը, դդումը, լոլիկը, կարմիր պղպեղը, հապալասը և սև հաղարջը։

Գլխի կանոնավոր մերսումը ևս կարող է օգնել կանխել վաղ արծաթագույնը:

Հայտնի են դեպքեր, երբ ճերմակած մազերով մարդիկ, դադարելով անընդհատ նյարդայնանալ և անհանգստանալ, որոշ ժամանակ անց նկատել են, որ սպիտակ մազերի թիվը էապես նվազել է։ Երևույթի մեխանիզմը պարզ է՝ մկանը թուլացել է և կրկին մելանինին թույլ է տվել անցնել մազերի կառուցվածք։

Կարևոր է հասկանալ, որ սպիտակ մազերը թուլության կամ թերության նշան չեն, այլ բնական երևույթ։ Դրանով դուք կարող եք ոչ միայն ապրել, այլև ապրել երջանիկ: Առավել ևս, որ մեր մասին հոգ են տարել և ներկեր են ստեղծել։

Ինչպես պայքարել ճերմակ մազերի դեմ

600x400

Եթե ձեր գլխին նկատում եք սպիտակ մազեր, ոչ մի դեպքում դուրս մի քաշեք դրանք։ Այդ պատճառով կողքի մազերը ևս կարող են փակվել, թույլ չեն տա, որ մելանինը ներս մտնի և, հետևաբար, նույնպես կճերմակեն։ Ավելի լավ է այն զգուշորեն կտրել հիմքից կամ ներկել:

Եթե ճերմակ մազերը, որպես այդպիսին, չեն անհանգստացնում ձեզ, բայց դուք կցանկանաք նվազեցնել դրանց պայծառությունը, ապա կատարյալ օգնականը երանգավորող ներկն է: Այն մազերին տալիս է բաց երանգ, բայց չի կարողանում ամբողջությամբ ծածկել ճերմակ մազերը, պարզապես մեկ ամսով անպայման կազատվի ակնհայտ փայլից։ Օրինակ, դուք կարող եք ձեր մազերին տալ պլատինե մոխրի երանգ՝ թրենդային գույն, որն օգտագործում են շատ կանայք, նույնիսկ նրանք, ովքեր ճերմակահեր չեն:

Մազերի խնամքի համար օգտակար են մանուշակագույն պիգմենտով շամպունները, որոնք չեզոքացնում են դեղնությունն ինչպես ներկված, այնպես էլ ճերմակ մազերի վրա։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4767 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 482 անգամ
25.06.2026
Դիտվել է 310 անգամ
26.06.2026
Դիտվել է 275 անգամ
27.06.2026
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster