Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025

Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: Դրա մեջ նա տեղափոխելիս է եղել վարձակալած բնակարանի տիրոջ մարմնի մասերը։

Սանկտ Պետերբուրգում օրերս դաժանաբար սպանել են 63-ամյա մոդել և դիզայներ Անտոնինա Սերգեևային։ Ինչպես հայտնում է «КП»-ն, կինը կորել է մարտի 28-ին: Վերջին բանը, որ հայտնի էր նրա գտնվելու վայրի մասին, այն էր, որ նա գնացել էր Զագորոդնի պողոտայում գտնվող վարձով տված իր բնակարան: Այստեղ բնակվող տղամարդու հետ հանդիպելուց հետո նա այլևս կապի դուրս չի եկել։ Հարազատներն ահազանգ են հնչեցրել, երբ չեն կարողացել հեռախոսով կավել Անտոնինայի հետ։

Սպանության մեջ կասկածվող վարձակալին շուտով ձերբակալել են։ Ավելին, նա անմիջապես խոստովանել է ամեն ինչ։ Պարզվել է, որ տանտիրուհին ցանկացել է վտարել տղամարդուն՝ վճարումը ուշացնելու պատճառով։ Նրանց միջեև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի արդյունքում կինը սպանվել է։ Հանցագործն ազատվել է զոհի դիակից՝ նախ սղոցելով այն։

Մարտի 29-ին ոստիկանն Անտոնինայի վարձակալին հանդիպել է աստիճանավանդակում՝ մթերային սայլակով։ Ավելի ուշ պարզվել է, որ նա սև պարկերի մեջ դուրս էր համում կնոջ կտրված ձեռքն ու ոտքը:

600x400

Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել Քննչական կոմիտեին, թոշակառուն Անտոնինային առաջարկել է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով և նրան առաջարկել է այցելել իրեն։ Խոստացել է երկու ամսվա վարձը միանգամից վճարել։ Թե ինչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ կինը շեմից ներս է մտել, դեռևս պետք է պարզել։ Բայց արդեն հայտնի է, որ Սերգեևան փորձել է ոստիկանություն կանչել։ Իրավապահ մարմինները նրա համարից զանգ են արձանագրել։ Ավելին, կինը հասցրել է հայտնել, որ իրեն սպանում են։ Սակայն երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, տան դռան հետևից ձեյներ չեն լսել և հեռացել են։

Միայն առավոտյան տեղի ոստիկանը գնացել է բնակարանը ստուգելու։ Հենց այդ պահին նա մուտքի մոտ հանդիպել է մարդասպանին։

Այս հանցագործությունն արդեն համեմատում են Դոստոևսկու սցենարի հետ։ Ոստիկանները բնակարանում սարսափելի տեսարան են հայտնաբերել՝ քերծված դռներ և վարձակալի փոքրիկ սենյակ՝ ճմրթված սպիտակեղենով, սեղանին՝ թափթփված աղբ և չկերած ընթրիք: Իսկ մոտակայքում ընկած էին սպանված կնոջ մարմնի մասերը՝ տղամարդը դեռ չէր հասցրել ազատվել դրանցից։

Անտոնինային կարելի էր հաջողակ գործարար կին համարել։ Նա ղեկավարում էր տարեց մոդելների թիմ: Միևնույն ժամանակ, Սերգեևան ինքն է մասնակցել նկարահանումներին, ստեղծել հանդերձանք և եղել նորաձևության ցուցադրության բեմադրող։

600x400

Նրան ճանաչող բոլոր կանայք ցնցված են կատարվածից: Գործընկերներն ու հարազատները հանգուցյալին բնութագրում են որպես պայծառ ու բարի մարդ՝ հրաշալի ստեղծագործ հոգով։

Ինչ վերաբերում է հանցագործին, ապա նրան կկալանավորեն։ Արդեն հաջողվել է պարզել, որ տղամարդը մենակ է ապրել։ Բացի այդ, մի քանի տարի առաջ նրա կինը մահացել է անսովոր հանգամանքներում։ Նրա մութ անցյալի մասին պատմել են կասկածյալի նախկին հարևանները՝ Սարատովի մարզից։ Շատերը կասկածում են, որ հենց նա է ազատվել կնոջից։ Սակայն այն ժամանակ ոչ ոք քրեական գործ չի հարուցել։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5296 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1043 անգամ
05.06.2026
Դիտվել է 383 անգամ
06.06.2026
Դիտվել է 354 անգամ
09.06.2026
Դիտվել է 222 անգամ
10.06.2026
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster