Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025

Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: Այս հարցում աստղերը բարենպաստ են կենդանակերպի որոշ նշանների համար, իսկ մյուսներին զգուշացնում են, որ ավելի լավ է չշտապել և հապճեպ չգործել։

Խոյ

Խոյերն ապրիլին համբերատարության կարիք կունենան։ Անձնական կյանքը կարող է մեծապես ուշադրություն գրավել իր վրա՝ շեղելով ձեզ թե՛ բիզնեսից, թե՛ աշխատանքից։ Ընդ որում, այն կարող է թե դրական, թե բացասական ընթացք ունենալ։ Աստղերը զգուշացնում են, որ ձեր զուգընկերը կարող է սկսել ձեզ համար տարբեր տհաճ իրավիճակներ ստեղծել։ Պատրաստվեք ֆորսմաժորային իրավիճակին և ամեն դեպքում նահանջի ուղիներ նախապատրաստեք: Փորձեք հնարավորինս ձեզ շեղել դժվարություններից՝ զրուցեք ընկերների հետ, զբոսնեք և երեխաների համար գրքեր կարդացեք: Եթե ստեղծագործական ոլորտով եք զբաղված, սկսեք պարբերաբար ժամանակ հատկացնել դրան և լիցքաթափեք ձեր մտքերը։ Ամսվա կեսին թեթևացում կլինի և կարող են անսպասելի ֆինանսական ձեռքբերումներ ի հայտ գալ։ Ամսվա երկրորդ կեսին հնարավորինս հոգ տարեք ձեր մասին։ Գնացեք մարզասրահ, նոր գիտելիքներ ձեռք բերեք, աշխատեք ձեր մտավոր և ֆիզիկական առողջության վերականգնման վրա և վերանայեք ձեր սննդակարգը։ Հատկապես զգույշ եղեք ճանապարհներին և տրանսպորտում. կա վնասվածքներ ստանալու վտանգ:

• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 12, 18, 21, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 6, 10, 14, 24, 30

Ցուլ

Ցուլերին շատ հագեցած ամիս է սպասվում։ Առաջին մի քանի օրերին ձեր էներգիան կենտրոնացրեք մանրամասն պլանավորման վրա՝ ամեն ինչ գրելով ըստ օրերի և քայլ առ քայլ: Հատուկ ուշադրություն դարձրեք ֆինանսական մուտքերի պլանավորմանը: Ապրիլի 10-ից հետո հատկապես ակտիվ եղեք, և ձեր կյանքում կհայտնվեն նոր մարդիկ, ովքեր կգործեն ձեզ հետ միասին։ Բաց եղեք նոր փորձառությունների համար: Այս ամիսը նվիրեք հաղորդակցությանն իր բոլոր ձևերով. սովորեք կիսվել մտքերով և գաղափարներով ու լսել ուրիշներին: Հանգամանորեն ստուգեք ձեզ հասած բոլոր տեղեկությունները' ինչպես բանավոր, այնպես էլ հաղորդագրություններով: Ապրիլի երկրորդ կեսին բարենպաստ են կարճատև ճանապարհորդությունները։ Ուշադրության և ակտիվության փոփոխությունը միայն ձեռնտու կլինի: Առողջության հետ կապված միջոցառումներն արժե պլանավորել ամսվա վերջին։ Հատկապես, եթե դուք երկար ժամանակ հետաձգում եք դրանք: Ժամանակ գտեք հանգստի համար. պարզապես անհրաժեշտ է ժամանակին վերականգնել ձեր ռեսուրսները:

• Բարենպաստ օրերը՝ 3, 5, 7, 17, 21, 25
• Անբարենպաստ օրերը՝ 9, 12, 15, 18, 27, 29

Երկվորյակ

Երկվորյակների համար ամիսը բավականին հակասական կլինի։ Մի կողմից՝ դուք կարող եք սկսել ոգեշնչվել տարբեր բաներից, և ձեր տրամադրությունը կբարձրանա մինչև երկինք։ Բայց, մյուս կողմից, ընթացիկ գործերն ու դաժան իրականությունը չեն վերանա։ Կարևոր է ոչ թե «քամվել» մինչև վերջ, այլ հավասարակշռություն գտնել ոգեշնչված տրամադրության և գործերի միջև։ Ապրիլի երկրորդ տասնօրյակում հաճելի պահերը ձեզ անսպասելի եկամուտ կամ նվեր կբերեն։ Հատուկ ուշադրություն դարձրեք ձեզ շրջապատող մարդկանց. կարևոր է հաշվի առնել և ընտրել, թե ում հետ շարունակել շփվել և ում հրաժեշտ տալ: Նայեք գործողություններին և լսեք ձեր ներքին ձայնին: Ամսվա կեսին սիրավեպ սկսելու հնարավորություն կարող է հայտնվել, նույնիսկ, եթե զույգընկեր ունեք։ Նախ մտածեք, արդյոք դա անհրաժե՞շտ է: Աստղերն նշում են, որ դա գաղտնի պահել չի հաջողվի։ Ապրիլի վերջին կարող են առաջանալ ֆորսմաժորային իրավիճակներ։ Որոշակի ճնշում գործադրեք այն իրավիճակների վրա, որոնք երկար ժամանակ տեղից չեն շարժվում կամ շարժվում են սխալ ուղղությամբ։ Մի վախեցեք ինքնաարտահայտվելուց և ձեր ցանկություններից: Եթե ընկերներն առաջարկեն օգնություն, մի մերժեք:

• Բարենպաստ օրերը՝ 5, 7, 13, 17, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝ 1, 3, 9, 12, 15, 20, 29

Խեցգետին

Ապրիլի սկզբին Խեցգետինները բազմաթիվ հանդիպումներ կունենան հետաքրքիր մարդկանց հետ։ Փաստ չէ, որ կյանքի վերաբերյալ ձեր հայացքները կհամընկնեն, սակայն օգտակար կլինի փորձի փոխանակումը։ Ուստի համարձակորեն դուրս եկեք հարմարավետության գոտուց, և ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ ու հեռանկարներ: Հավանականություն կա, որ ապրիլի 12-ից հետո նոր հետաքրքիր նախագծեր կսկսվեն ու գուցե նույնիսկ նոր սիրավեպ։ Ամիսը չափազանց բարենպաստ է ներքին աճի և կատարվողի վերլուծության համար։ Մի դիմադրեք ձեր մտքերի և ցանկությունների մեջ ավելի խորանալու ցանկությունին՝ ինքներդ ձեզ ավելի լավ հասկանալու համար: Աստղերը զգուշացնում են, որ ամսվա կեսերին ձեր կյանքից կարող է հեռանալ մի կարևոր մարդ, ով արդեն կատարել է իր դերը։ Շատ մի անհանգստացեք դրա համար: Ապրիլի վերջին տասնօրյակը բարենպաստ է նոր գիտելիքների ձեռքբերման, որակավորումների բարձրացման համար։ Պարզապես մի մոռացեք ուշադրության արժանացնել ձեր սիրելիներին և հատկապես երեխաներին: Ապրիլի 29-ին և 30-ին ընկերների կամ մտերիմների հետ կոնֆլիկտների հավանականությունը մեծ է, բայց եթե բացահայտ ագրեսիա չդրսևորեք, ապա ամեն ինչ աստիճանաբար կկարգավորվի ինքն իրեն։

• Բարենպաստ օրերը՝ 1, 7, 12, 17, 24, 23, 30
• Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 15, 20, 29

Առյուծ

Ապրիլը Առյուծներին կբերի երկար սպասված խաղաղություն։ Հատկապես, եթե վերջին ամիսներին շատ եք աշխատել: Այժմ, վերջապես, դուք կկարողանաք տեսնել ձեր ջանքերի առաջին արդյունքները և վայելել բարենպաստ օրերը: Գարնան կեսը կօգնի ձեզ բացահայտել ձեր զգայական կողմը, գեղեցկությունը տեսնելու և ոգեշնչված ստեղծագործելու կարողությունը։ Դրսևորեք ձեզ բոլոր ոլորտներում և ձեզ շրջապատող բոլոր մարդկանց հետ: Առաջին տասնօրյակում ուշադիր եղեք՝ աճի հիանալի հնարավորություն կբացվի։ Բաց մի թող ձեր հնարավորությունը: Ամսվա կեսին հնարավոր է վնասվածք կամ խրոնիկական հիվանդության սրացում՝ հատկապես զգույշ եղեք։ Ապրիլի վերջը բարենպաստ է ձեզ շրջապատող տարածությունը բարելավելու համար։ Հեռացրեք այն ամենը, ինչ ավելորդ և հնացած է: Շրջապատեք ձեզ միայն այն ամենով, ինչը դուր է գալիս, և ինչը ձեզ ոգեշնչում է դեպի նոր ձեռքբերումների: Փորձեք այս ամիս ավելի շատ հաճոյախոսություններ անել ինքներդ ձեզ և շրջապատի մարդկանց, և կտեսնեք, որ ավելի շատ պայծառ ու լավ բաներ կլինեն:

• Բարենպաստ օրերը՝ 1, 4, 5, 13, 18, 27, 28
• Անբարենպաստ օրերը՝ 6, 8, 15, 22, 23, 29

Կույս

Կույս համար ապրիլը համեմատաբար կայուն կլինի։ Միակ բանը, որ կարող է ձեզ ամենից շատ հունից հանել, ամեն տեսակի ֆինանսական ծախսերի ավելացումն է: Զգեստապահարանը կարող է նոր ներդրումներ պահանջել, ակումբները կսպասեն վճարումներին, կոմունալ ծառայություններն ու շատ անսպասելի բաներ կարող են միանգամից կուտակվել։ Փորձեք ավելի քիչ նյարդայնանալ այս կապակցությամբ: Ամեն ինչ կստացվի միայն այն դեպքում, եթե հանգստություն պահպանեք։ Ապրիլի 10-ից հետո գլխապտույտ մի սուզվեք աշխատանքի մեջ, աշխատեք ժամանակ հատկացնել ձեր հոբբիներին։ Եթե սկսեք հայտնվել նոր վայրերում, ապա մեծ է հավանականությունը, որ հանդիպեք մի մարդու, ում հետ կարող եք ամուր հարաբերություններ կառուցել։ Ամսվա կեսին հնարավորություն կարող է առաջանալ բարձրացնելու կամ փոխելու ձեր կարգավիճակը դեպի լավը՝ օգտվեք դրանից։ Ապրիլի վերջին կարող է ի հայտ գալ անցյալի տհաճ իրավիճակը և հիշեցնել ձեզ իր մասին։ Եղեք դիվանագետ և զգայուն այս հարցում։

• Բարենպաստ օրերը՝ 1, 3, 7, 17, 20, 30
• Անբարենպաստ օրերը՝ 9, 10, 15, 19, 25, 29

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ամսվա սկիզբը կարող է մի փոքր նյարդային լինել։ Հավանական է, որ ավելին եք ստանձնել, քան կարող եք, կամ խոստումներ եք տվել, որոնք այժմ դժվար է կատարել: Մտածեք, թե ինչպես վերակառուցել ձեր առօրյան և ընթացիկ գործերը, որպեսզի ձեզ չզգաք ինչպես սկյուռը անիվի մեջ: Դրա պատճառով կարող է ցանկություն առաջանալ հրաժարվել ամեն ինչից, կտրուկ խզել հարաբերությունները, փոխել աշխատանքը կամ արտահայտել այն, ինչ կուտակվել է։ Ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտածելու և շունչ քաշելու համար: Նման որոշումներ մի կայացրեք հապճեպ կամ առնց ծանր ու թեթև անելու։ Ապրիլի կեսերին կարող է ձեզ սպառված զգալ: Փորձեք հանգստյան օրերին դուրս գալ քաղաքից ևլիցքաթափվել: Մինչեւ ամսվա վերջ սկսեք ավելի շատ ժամանակ հատկացնել ձեր անձնական նպատակներին։ Մեծ ծրագրերը բաժանեք փոքր քայլերի և գործեք։ Ապրիլի վերջին շաբաթում ձեր կյանք կարող է մտնել մի մարդ, ում հետ կարող եք նոր հարաբերություններ կառուցել կամ նոր նախագիծ սկսել։ Ազատորեն կիսվեք գաղափարներով և հարստացրեք միմյանց կյանքը:

• Բարենպաստ օրերը՝ 5, 10, 17, 22, 23
• Անբարենպաստ օրերը՝ 1, 3, 11, 12, 15, 21, 27, 29

Կարիճ

Ապրիլը Կարիճների համար կարող է լինել հատուկ հասարակական ակտիվության ամիս։ Հանգամանքներն այնպես կզարգանան, որ դուք միշտ տեսադաշտում կլինեք։ Այս առումով ամսվա սկզբին ձեզ կարգի բերեք։ Վերանայեք ձեր զգեստապահարանը և անհրաժեշտության դեպքում թարմացրեք: Այլապես հետագայում ժամանակ չեք ունենա դրա համար: Ազատորեն միացեք համախոհների խմբերին, փնտրեք նմանատիպ հետաքրքրություններ ունեցող մարդկանց: Օգտակար եղեք ուրիշներին և բաց մի թողեք ինքներդ ձեզ համար օգուտ քաղելու հնարավորությունը։ Ամսվա կեսին հատկապես զգույշ եղեք փաստաթղթերի հետ և առանց մասնագետի հետ խորհրդակցելու թղթեր մի ստորագրեք այն ոլորտներում, որոնցից շատ բան չեք հասկանում։ Ապրիլի 20-ից հետո հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և մի անտեսեք տագնապալի ախտանիշները, եթե դրանք ի հայտ գան։ Ոչինչ մի թողեք պատահականության վրա: Հատկապես զգույշ եղեք շատ ուտելու և ալկոհոլի չարաշահման հետ կապված: Ամսվա վերջը բարենպաստ է հաճելի տպավորությունների համար՝ գնացեք երգեհոնային համերգի կամ թատրոն։

• Բարենպաստ օրերը՝ 6, 8, 11, 17, 20, 25
• Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 13, 15, 23, 30

Աղեղնավոր

Ապրիլին կարող եք անհանգստանալ, որ կարծես թե ամեն ինչ դանդաղել է, և ոչինչ չի զարգանում այնպես, ինչպես կցանկանայիք։ Հակառակ տրամաբանության՝ ամիսը սկսեք ոչ թե ակտիվությամբ, այլ հանգստով։ Սա կլինի հենց այն գործողությունը, որը հետագայում ամեն ինչ կարագացնի։ Փորձեք հնարավորինս հանգստանալ և վայելել այն, ինչ հիմա ունեք՝ և՛ ֆինանսական, և՛ անձնական կյանքում: Ամսվա կեսին համախմբվեք. ամեն ինչ կարող է պահանջել ձեր ամբողջ կենտրոնացումը: Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա միանգամայն հնարավոր է, որ ձեր կարգավիճակը փոխվի ավելի հեղինակավոր և շահավետի։ Զգույշ եղեք հաղորդագրությունների և նամակների հետ. հավանականություն կա, որ դրանք կուղարկվեն սխալ հասցեատիրոջ կամ ընդհանրապես չեն առաքվի: Ամսվա երկրորդ կեսին մտերիմները կարող են ձեր ուշադրությունը պահանջել։ Մի խուսափեք ընտանեկան պարտականություններից, հնարավորության դեպքում օգնեք ձեր ընտանիքի անդամներին և խորհուրդներ տվեք: Ամսվա վերջում ձեզ կրկին հաճելի ինչ-որ բան թույլ տվեք՝ ձեր նախընտրած հանգիստ կամ ընկերների հետ հանդիպումներ:

• Բարենպաստ օրերը՝ 9, 10, 13, 14, 22, 23
• Անբարենպաստ օրերը՝ 4, 6, 8, 16, 24, 25, 26

Այծեղջյուր

Այծեղջյուրների բախտը ապրիլին կբերի՝ ոչ անընդհատ, այլ պարբերաբար: Գլխավորն այն է, որ դա սովորական մի ընդունեք և երախտապարտ եղեք Տիեզերքին, հանգամանքներին և շրջապատող մարդկանց անսպասելի և հաճելի իրադարձությունների համար: Ամսվա սկզբին արագացրե՛ք, եթե որոշ իրադարձություններ չշտապեցնեք, ապա կարող են շատ անախորժություններ առաջանալ։ Լրացուցիչ ջանքեր գործադրեք ձեր նպատակներին հասնելու համար կամ փոխեք դրանց հասնելու ճանապարհը, եթե հները չեն աշխատում: Ապրիլի 8-ից հետո ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, խուսափեք շատ ուտելուց և զգույշ եղեք ալկոհոլի հետ։ Լրացուցիչ էներգիա կարելի է ստանալ նաև այլ աղբյուրներից։ Ամսվա կեսին եկամուտների աճ է սպասվում։ Հնարավորություն կա, որ գումար աշխատելու նոր ուղիներ բացվեն։ Ամսվա վերջում հնարավոր է հետաքրքիր ճամփորդություն կամ կարճ ուղևորություն զուգընկերոջ հետ։ Փորձեք առավելագույնս օգտագործել միասին անցկացրած ժամանակը' կիսվել փորձով, տպավորություններով և հույզերով: Հարմար ժամանակ է հագուստ գնելու և գեղեցկության սրահներ այցելելու համար։

• Բարենպաստ օրերը՝ 2, 3, 19, 25, 27
• Անբարենպաստ օրերը՝ 7, 13, 15, 21, 28, 30

Ջրհոս

Ապրիլի սկզբին Ջրհոսների մոտ կարող է տարբեր ոլորտներում առաջնահերթությունների և նախասիրությունների կտրուկ փոփոխություն տեղի ունենալ: Ընտանիքից և տնից դուրս ձեզ կարող եք ձգվլ դեպի արկածներն և խելահեղ քայլերը: Հեռավորն ու անհայտը կարող է հուզել հոգին։ Կցանկանաք ընդլայնել ձեր մտահորիզոնը և հանդիպել նոր մարդկանց: Հնարավորության դեպքում պլանավորեք որոշ ճանապարհորդություններ, իսկ եթե ոչ, ամեն ինչ արեք այս ամիս հնարավորինս շատ նոր փորձառություններ ստանալու համար: Քայլեք այլ ճանապարհներով, գրանցվեք դասընթացի, որը երկար ժամանակ հետաձգում էիք, կամ պլանավորեք այցելություն ռեստորան՝ անսովոր խոհանոցով: Ամսվա կեսին թարմացրեք շրջապատող միջավայրը կամ գոնե ձերբազատվեք ավելորդությունից։ Ապրիլի վերջին զգոն եղեք՝ ձեր կյանքում կարող է հայտնվել խորամանկ մանիպուլյատոր, կամ վերադառնալ անցյալից եկած մեկը, ով կարող է ձեզ վիրավորել։ Հնարավորինս պաշտպանեք ձեզ խաբեբաներից և մի վստահեք որևէ մեկի խոսքին:

• Բարենպաստ օրերը՝ 5, 13, 14, 18, 22
• Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 9, 10, 12, 20, 21

Ձկներ

Ապրիլը շատ բարենպաստ կլինի կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար։ Հատկապես, եթե դուք հակված չլինեք փակվել ձեր մեջ և գոնե երբեմն անեք այն, ինչ սիրում եք կամ կրեատիվ լինեք: Ամսվա սկզբին փորձեք համախոհներ գտնել, իսկ դրա համար ժամանակ մի խնայեք ընկերների հետ շփման ու հանդիպումների համար։ Ապրիլի 5-ից հետո կարող է հանկարծ անհրաժեշտություն առաջանալ լուծել երեխաների ու հարազատների հետ կապված հարցերը։ Եղեք համբերատար, համառ և փորձեք պաշտպանել ձեր նյարդային համակարգը: Ամսվա կեսին ձեր առողջությունը կարող է տեղի տալ, հատկապես, եթե վաղուց դադարել եք ժամանակ հատկացնել հանգստին։ Պլանավորեք այն, նույնիսկ եթե ոչ մոտ ապագայում: Ապրիլի վերջին կսկսեք տեսնել ձեր նախկին ջանքերի արդյունքները։ Այստեղ կարևորն այն է, որ շնորհակալություն հայտնեք ինքներդ ձեզ, հատուկ նշեք, թե որ գործողություններն էին առավել հաջողակ և հետագայում ուժեղացնել դրանք: Եթե վաղուց էիք ցանկանում ընտանի կենդանի ձեռք բերել, ապա ամսվա վերջը հարմար ժամանակ է այս հարցով զբաղվելու համար։

• Բարենպաստ օրերը՝ 1, 2, 6, 7, 17, 20
• Անբարենպաստ օրերը՝ 4, 12, 14, 15, 22, 23։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 8468 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2026 10:56
Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43
Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25
Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46
Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 1197 անգամ
20.05.2026
Դիտվել է 368 անգամ
19.05.2026
Դիտվել է 359 անգամ
21.05.2026
Դիտվել է 312 անգամ
22.05.2026
Դիտվել է 295 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster